Ճապոնիայում տարերային աղետի զոհերի թիվն ավելանում է: Ծագող արևի երկրում զանգվածային հեղեղումների հետևանքով մահացել է 5 տասնյակից ավելի մարդ՝ գրում է Anadolu գործակալությունը:
Ջրային տարերքը պատուհասել է Ճապոնիայի հարավարևմտյան շրջանները: Առատ տեղումներ են գրանցվել Կումամոտո նահանգում:
Տեղական իշխանությունները հայտնում են, որ դեռևս անհետ կորած է համարվում 11 քաղաքացի: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հազարավոր բնակիչներ տեղափոխվել են առավել անվտանգ բարձրադիր գոտիներ՝ առանց հեռահաղորդակցության, էլեկտրաէներգիայի ու խմելու ջրի:
Աղետի գոտում արձանագրվել են սողանքներ, որոնք լուրջ ավերածություններ են առաջացրել: