Անկարան պատրաստակամություն է հայտնել օգնելու վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու մոտակա կառույցները: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի փոխնախագահը՝ գրում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել են Լիբանանի մայրաքաղաք: Պաշտոնական Անկարան հայտնել է, որ պատրաստ է բժշկական օգնություն և պարեն ուղարկել Լիբանան:
Թուրքական կողմը նաև հայտնել է, որ Լիբանանը կարող է օգտագործել Թուրքիայի Մերսին նավահանգիստը մինչև Բեյրութի նավահանգստի վերակառուցումը: