Բեյրութի պայթյունից չորս օր անց դեռևս անհետ կորած է համարվում 6 տասնյակից ավելի մարդ: Այս մասին տեղեկացրել են Լիբանանի առողջապահության նախարարությունից՝ գրում է Al Jazeera-ն:
154 զոհերից 25-ի ինքնությունն առայժմ պարզված չէ:
Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտնել է, որ պայթյունի քննության շրջանակում դիտարկվում է մի քանի վարկած՝ արտաքին միջամտություն, վտանգավոր բեռի նկատմամբ անփութություն և դժբախտ պատահար:
Միաժամանակ արաբական աշխարհը՝ Արաբական երկրների լիգան, պատրաստակամություն է հայտնել Լիբանանին աջակցելու և հետաքննության գործում ուժերը մոբիլիզացնելու հարցում: