Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի թիվը հասել է 154-ի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 6000 մարդ: Պայթյունի հետևանքների վիճակագրության մասին տեղեկություններ է հաղորդել Լիբանանի առողջապահության փոխնախարարը՝ գրում է Anadolu գործակալությունը:
Լիբանանցի պաշտոնյայի խոսքով՝ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա: Տուժածներից 120-ը ծանր վիճակում է:
Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Ողբերգական պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է սկսվել, կա մեկ տասնյակից ավելի ձերբակալված:
Ներկայումս Լիբանանում ֆինանսատնտեսական ճգնաժամ է, ազգային արժույթն էլ արժեզրկվել է: