Ուկրաինան և Իրանն ավարտել են «Ուկրաինական միջազգային ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանման խնդրահարույց հարցերի շուրջ Կիևում անցկացվող բանակցությունները: Թեհրանը համաձայնել է կատարել ավիացիայի ոլորտում միջազգային կոնվենցիաներով նախատեսված բոլոր պարտավորությունները՝ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:
«Իրանը համաձայնեց կատարել ավիացիայի ոլորտում միջազգային կոնվենցիաներով ստանձնած բոլոր պարտավորությունները»,- բանակցություններից հետո հավաստիացրել է նախարարը՝ նշելով, որ դրանք տևել են 11 ժամ: Կուլեբան ընդգծել է, որ Իրանը պատրաստակամություն է ցուցաբերում բանակցություններ վարել ինքնաթիռի խոցման հետ կապված բոլոր հարցերի շուրջ: