Ռուսաստանի ռազմածովային ուժերը երեկ շքերթ են անցկացրել Սանկտ Պետերբուրգում, որին մասնակցել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը:
Իր ելույթում նա նշել է, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմը կհամալրվի նոր զինատեսակներով, այդ թվում` աշխարհում նմանը չունեցող գերձայնային հարվածային համակարգերով:
Պաշտպանության նախարարությունն էլ հաղորդել է, որ շուտով կավարտի ռազմածովային ուժերի համար նախատեսված երկու նոր զինատեսակի` «Ցիրկոն» հրթիռային համակարգի և «Պոսեյդոն» ստորջրյա անօդաչու սարքի փորձարկման աշխատանքները: