• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Տնտեսությունը, պետականությունը խոշտանգածները բողոքում են խոշտանգումներից. Վարդապետյան Բաց հարթակ․ Տնտեսությունը, պետականությունը... 20:36
ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ. «Հարևաններ» ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության... 20:22
ԵՄ-ն՝ պատրվակ, ՌԴ-ն ձգտում է պահպանել ՀՀ կախվածությունը ԵՄ-ն՝ պատրվակ, ՌԴ-ն ձգտում... 20:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սուրբ Սոֆիայի վերափոխման օրը Էրդողանը պատահական չի ընտրել. Հայկ Գաբրիելյան
Քաղաքականություն
14:0124 Հլս, 2020

Սուրբ Սոֆիայի վերափոխման օրը Էրդողանը պատահական չի ընտրել. Հայկ Գաբրիելյան

Երբ Հուստինիանոս Առաջին կայսրը 537 թվականին կառուցեց շքեղությամբ ու չափերով աշխարհում նմանը չունեցող՝ հունական ուղղափառ քրիստոնեական Սուրբ Սոֆիայի տաճարը, դժվար թե պատկերացներ՝ հետագայում ինչպիսի փորձությունների է այն հանդիպելու:

Տաճարը եղել է աշխարհի ամենամեծ կառույցներից և համարվում է ճարտարապետության գլուխգործոց, հատկապես՝ գմբեթը: Մոտ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը՝ մինչև 1520 թվականին Սևիլյայի տաճարի կառուցումը: Կարծիք կա, թե Սուրբ Սոֆիան «փոխել է ճարտարապետության պատմությունը»:

Տաճար-մզկիթ-թանգարան ...Սուրբ Սոֆիայի չարչարանքները

Մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը, բայց 1453 թվականին Մեհմեդ Ֆեթիհը (Նվաճողը) գրավեց քաղաքը և այն միացրեց Օսմանյան կայսրությանը, հրամայեց Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի: Այս կարգավիճակում տաճարը մնացել է մինչև 1931 թվականը: Այնուհետև այն աշխարհիկացվել է Աթաթուրքի նախաձեռնությամբ և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան:

85 տարի անց Թուրքիայի ներկայիս իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ, որոշեցին տաճարում կրկին իսլամադավան հավատացյալների տեսնել ու մոլլայի աղոթք լսել:

Էրդողանի՝ տաճարը մզկիթի վերածելու մի քանի անհաջող փորձերից ու հայտարարություններից հետո այսօր արդեն և այսուհետ իր ճարտարապետական շքեղ լուծումները տեսնելու եկած զբոսաշրջիկներին Այա Սոֆիան կընդունի որպես մզկիթ:

«Ես երեք կարևոր գործոն եմ տեսնում, թե ընդհանրապես ինչու է Էրդողանը Սուրբ Սոֆիան վերածում մզկիթի:

  • Առաջինը իսլամիստական հայացքներն են, որ նա երկիրը իսլամականացնելով ցանկանում է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ: Աֆրիկայում էրդողանամետ, իշխանամետ կամ նրա կողմից սնվող հասարակական կազմակերպությունները լայն քարոզչություն են իրականացնում անգամ այնտեղ, որ տեսեք՝ Էրդողանը իսկապես մուսուլմանական աշխարհին հարիր առաջնորդի քայլ է կատարում, տաճարը վերածում է մզկիթի:
  • Երկրորդ կարևոր պատճառը նրա նեոօսմանական հայացքներն են: Փաստորեն, նա դարձավ երկրորդ Մեհմեդ Ֆեթիհ, այն սուլթանը, որը 1453 թվականին նվաճեց Կոստանդնուպոլիսը: Էրդողանը շարունակ կարևորում է 2053 թվականը՝ այդ իրադարձության 600-ամյակը, անգամ Սուրբ Սոֆիայի տաճարի մասին որոշման օրն իր ելույթը նա սկսել էր ժամը 20:53-ին, որը խորհրդանշում էր 2053 թվականը:
  • Եվ վերջին կարևոր կետը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ Էրդողանի հեռակա մրցակցությունն է: Էրդողանը շարունակ մրցակցում է Աթաթուրքի հետ, թե ով է թուրքերի պատմության մեջ ավելի խոր հետք թողնելու, միշտ անում է նրան հակառակ քայլեր շատ հարցերում: Այս հարցն էլ բացառություն չէր: Աթաթուրքի նախագահության տարիներին է Սուրբ Սոֆիան մզկիթից վերածվել թանգարանի, և հիմա Էրդողանն անում է ճիշտ հակառակը: Նույն կերպ Աթաթուրքը մեծապես ճնշում էր իսլամը երկրում, թույլ չէր տալիս, որ այն դուրս գար մզկիթի դարպասներից, միջամտեր երկրի քաղաքական գործընթացներին, մինչդեռ այսօր Էրդողանն անում է հակառակը»,- 1lurer.am հետ զրույցում նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:

Էրդողանը փորձում է իր այդ քայլը բացատրել կամ արդարացնել նրանով, որ այլ երկրներում նույնպես քանդվում, վերացվում են օսմանյան ժամանակաշրջանի պատմամշակութային արժեքներ, մզկիթներ, հոգևոր դպրոցներ և այլն:

«Օրինակ՝ նշում էր, որ վերջին տարիներին, ընդհանուր առմամբ, ավելի քան 300 օսմանյան կոթող է արժանացել վատ ճակատագրի, որոնցից ավելի քան 100-ը Հունաստանում է տեղի ունեցել, իսկ առաջին տեղում Բուլղարիան է: Մենք գիտենք՝ Հունաստանի համար որքան զգայուն թեմա է Սուրբ Սոֆիայի տաճարի հարցը, և Էրդողանը կարծես թե փորձում է ցույց տալ, որ պատասխան հարված է հասցնում Հունաստանին»,- նշեց  Գաբրիելյանը:

Ըստ թուրքագետի՝ տաճարը մզկիթի վերածելու քայլը սեփական խաթարված հեղինակությունը վերականգնելուն ուղղված քայլ է: Քանի որ երկրում կորոնավիրուսը լայն տարածում ունի, տնտեսական առումով խնդիրները շատ են, նախագահի վարկանիշն էլ անկում է ապրում: Սա նաև իսլամական և ազգայնական ընտրազանգվածին գրավելու կարևոր քայլ է: Էրդողանը սովորություն ունի արտահերթ ընտրություններ հայտարարելու, և հնարավոր է, որ 2023 թ. նոյեմբերի 3-ին նշանակված խորհրդարանական ու նախագահական ընտրություններն անցկացվեն ավելի վաղ, ինչպես դա արվեց 2018-ի արտահերթ ընտրությունների դեպքում, երբ ապրիլին հայտարարվեց արտահերթ ընտրությունների մասին, և դրանք անցկացվեցին 2018-ի հունիսի 24-ին, այն դեպքում, երբ նշանակված էին 2019-ի նոյեմբերի 3-ին՝ այն օրը, երբ Էրդողանի կուսակցությունն առաջին անգամ Թուրքիայում եկավ իշխանության:

Էրդողանի «Սուրբ Սոֆիա հեթթրիկը»

Էրդողանն իր իշխանության տարիներին քրիստոնեական մեկ Սուրբ Սոֆիա անունով տաճար չէ, որ մզկիթի է վերածել, այլ՝ 3: Նիկիայի և Տրապիզոնի Սուրբ Սոֆիա անունով տաճարները դեռ 2010-ականների սկզբներին են մզկիթի վերածվել:

«Ֆուտբոլային լեզվով ասած՝ սա Էրդողանի հեթթրիկն է: Անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ արեց նրան այդ քայլին չգնալ, բայց՝ ապարդյուն»,- նշեց թուրքագետը:

Գաբրիելյանի կարծիքով՝ քրիստոնյա աշխարհի արձագանքը Էրդողանի քայլին թույլ էր և ոչ համարժեք, ու դրանք Թուրքիայի ղեկավարը լուրջ չընդունեց:

«Եթե չկա սպառնալիք, որ այդ դեպքում Թուրքիան կզրկվի շատ խոշոր բաներից, կընկնի տնտեսական պատժամիջոցների տակ, բնականաբար, Էրդողանի ձեռքերը ազատվում են, զուտ հայտարարությունները նրան որևէ կերպ չեն կաշկանդում: Գիտենք, որ Էրդողանի մոտ, կարելի է ասել, արդեն իդեաֆիքս է դարձել պատմության մեջ շատ ավելի խոր հետք թողնելը: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը դրան ուղղված քայլերից մեկն է»,- նշեց Գաբրիելյանը:

Ինչու թանգարան-տաճարը հապճեպ որոշմամբ վերածվեց մզկիթի, և ինչու դրա բացման օր ընտրվեց հուլիսի 24-ը

«Բացումը այսօր՝ հուլիսի 24-ին է նշանակել, 1999 թվականին իր բանտից դուրս գալու օրը: Նա նշում է, որ, օրինակ, երբ Սուրբ Սոֆիան ժամանակին դարձավ մզկիթ 1453 թվականից հետո, դա Թուրքիային, օսմաններին մեծ հաջողութուն բերեց, և հիմա, փաստորեն, իր՝ բանտից ազատվելու օրը փորձում է շաղկապել նույն բանի հետ, որ իր բանտից ազատվելն էլ Թուրքիային պարգևեց մեծ նվաճումներ, մեծ հաջողություններ, և դա կշարունակվի, երբ որ Սուրբ Սոֆիան վերածվի մզկիթի:

Էրդողանն էլ արդեն 65-66 տարեկան է, գուցե պարզապես շտապում է իր այս երազանքը կատարել և այդպիսով պատմության մեջ մտնել որպես «21-րդ դարի Ֆեթիհ»: Այս քայլը նրան թույլ է տալիս մտնել պատմության մեջ, քանի որ, ինչպես ասում են, «Սուրբ Սոֆիան կորցրեց իր սրբությունը»,- նշեց Հայկ Գաբրիելյանը:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան
Դիտումների քանակ2940
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում 12:2504 Սեպ, 2026
  • Բեսենթը ողջունել է ԵՄ-ի միացումը ԱՄՆ-ի գլխավորած «Տնտեսական վտարանդի» գործողությանը 12:1704 Սեպ, 2026
  • Ի պատիվ ՀՀ նախագահի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ 12:0404 Սեպ, 2026
  • Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սոչիի և Սիրիուս գյուղի վրա, հրկիզվել է նավթաբազան 12:0004 Սեպ, 2026
  • Պարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված 11:4104 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին 11:2604 Սեպ, 2026
  • Գյումրիում հանրային սննդի կետերից մեկը չի աշխատի 11:2104 Սեպ, 2026
  • Շնորհակալություն ձեզ՝ անձնվեր ու բարեխիղճ ծառայության համար. Արամ Ղազարյանի ուղերձը Փրկարարի օրվա առիթով 11:0804 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Փոլա Ուայթ-Քեյնը քննարկել են հավատքի դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում 10:5804 Սեպ, 2026
  • Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման պայմանները 10:5004 Սեպ, 2026
  • Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ 10:4004 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է 10:2604 Սեպ, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 10:1304 Սեպ, 2026
  • Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը 10:0704 Սեպ, 2026
  • Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է 10:0104 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Փրկարարի աշխատանքը պետք է դառնա գրավիչ. ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը 10:0004 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանի որոշ հասցեներում, Արարատի և Տավուշի մարզերում 09:4704 Սեպ, 2026
  • Խորեն Տեր-Հարությանի թանգարանը սպասում է նորոգման իր հերթին 09:4304 Սեպ, 2026
  • Նրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնում 09:0904 Սեպ, 2026
  • Յանիս Կիրյակիդի. Ճանապարհ դեպի տուն 09:0204 Սեպ, 2026
  • 2015 թվականից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ 08:5204 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3204 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:1504 Սեպ, 2026
  • «ԱյԴի բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 959 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0004 Սեպ, 2026
  • Ագրարային ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները 00:5204 Սեպ, 2026
  • Ինչո՞ւ «Ուժեղ Հայաստանը» նախընտրեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը. ՔՊ-ն կունենա մեծամասնութուն 00:4004 Սեպ, 2026
  • Այս տարվա դեսպանաժողովը ՀՀ իրական ինքնիշխանության, իրական անկախության կերտման մասին էր․ Միրզոյան 00:1904 Սեպ, 2026
  • «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի 4-րդ սերունդը կսկսի իր ուսումնական ճանապարհը 00:0504 Սեպ, 2026
  • Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. Խաչատուրյան 23:4703 Սեպ, 2026
  • Ստոմատոլոգիական կլինիկաներում Armed-ի անխոչընդոտ ներդրման համար հավաքարգվել են բոլոր հարցերն ու դիտարկումները 23:3103 Սեպ, 2026
  • Ուկրաինան արագացնում է արագընթաց ԱԹՍ-ների մշակումը. Զելենսկի 23:1303 Սեպ, 2026
  • Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 22:5703 Սեպ, 2026
  • Միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. վարչապետ 22:4203 Սեպ, 2026
  • Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրով նախատեսվում է կառուցել ևս 50 դպրոց 22:2703 Սեպ, 2026
  • imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿ 22:1203 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արսեն Խառատյանի հետ 22:0003 Սեպ, 2026
  • Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը 21:5203 Սեպ, 2026
  • Արմեն Կոտոլյանը սեպտեմբերի 7-ից 11-ը ներառյալ արձակուրդում կլինի 21:4403 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները 21:3403 Սեպ, 2026
  • Վարիկոզի վիրահատական բուժում՝ նորագույն սարքով 21:1103 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Պուտինից մինչև «սրտի օլիգարխ»․ վարչապետի անդրադարձը | 03.09.2026 21:0003 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ 20:5903 Սեպ, 2026
  • Փափուկ հմտություններ՝ մարզաբնակ երիտասարդներին 20:5603 Սեպ, 2026
  • Խոնավ ամառն ու Սևանի ռեկորդը 20:5203 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4703 Սեպ, 2026
  • Մոլդովայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Մերձդնեստրում ընտրատեղամասեր բացելու Մոսկվայի ծրագրերի հետ 20:4203 Սեպ, 2026
  • ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին 20:3703 Սեպ, 2026
  • Իրանական ռիալի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի 20:3403 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.09.2026 20:2803 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը շրջայց է կատարել նաև բանակային մի շարք դիրքերում 20:2303 Սեպ, 2026
  • Մի արեք, հակառակ դեպքում լինելու է կոշտ արձագանք. վարչապետը՝ ընտանեկան բռնության մասին 20:1803 Սեպ, 2026
  • Վարշավայում Ռուսաստանի դեսպանին բողոք են հայտնել Գերմանիայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ 20:1203 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և սենատոր Միլոշ Վիստերչիլն անդրադարձել են տարածաշրջանային իրողություններին, հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին 20:0403 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 3. 2026 19:5803 Սեպ, 2026
  • Իսպանիայի կառավարությունը տեղեկություն չի ունեցել Սեուտայի անկլավ ներգաղթյալների հոսքի մասին. Սանչես 19:4903 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն հակամարտության կարգավորման հարցը. Պուտին 19:4103 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանն այցելել է բանակային դիրքեր, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին 19:3103 Սեպ, 2026
  • Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահին 19:2303 Սեպ, 2026
  • Ռուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով 19:1703 Սեպ, 2026
  • Գործադիրը շարունակում է ապահովել քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը 19:0703 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Տարեկան բռնության ավելի քան 2000 դեպք է արձանագրվում. Կառավարությունը նոր որոշում է ընդունել 19:0003 Սեպ, 2026
  • Ուկրաինան արագացնում է արագընթաց անօդաչու թռչող սարքերի մշակումը. Զելենսկի 18:5703 Սեպ, 2026
  • Ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարան 18:5003 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ 18:4303 Սեպ, 2026
  • ՀՀ-ն այլևս յոլա գնալու պետություն չէ, կյանքի պետություն է. վարչապետ 18:3603 Սեպ, 2026
  • Կապահովվի Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիրի կառուցումը 18:2403 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահն ու Պետր Պավելը քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները 18:1503 Սեպ, 2026
  • Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները 18:1103 Սեպ, 2026
  • ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են միջխորհրդարանական կապերի զարգացումը 18:1003 Սեպ, 2026
  • Հենց Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը. Պուտին 18:0203 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ 17:4703 Սեպ, 2026
  • Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 17:3803 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր 17:3603 Սեպ, 2026
  • Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում 17:3203 Սեպ, 2026
  • Նախատեսվում է ներդնել tax free shopping համակարգի առավել արդյունավետ՝ նաև մասնավոր հատվածի մասնակցությամբ կառավարման մոդել 17:2303 Սեպ, 2026
  • Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նիստում քննվել է Ֆրունզեի 8/9 հասցեում գտնվող նորակառույցի առնչությամբ հարուցված վարույթը 17:1103 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Պատմական հնարավորություն է. Ամիրբեկովը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին 17:0003 Սեպ, 2026
  • Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ 16:5503 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին 16:4303 Սեպ, 2026
  • imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿ 16:3903 Սեպ, 2026
  • Չեխիայում ՀՀ նախագահի դիմավորման արարողությանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում. մասնակցել է նաև ՏԿԵ նախարարը 16:2903 Սեպ, 2026
  • Պայմանագրային բանակցություններ՝ Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման ծրագրի շրջանակներում 16:1603 Սեպ, 2026
  • 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորված 16:0203 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-13-ը Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը 15:5403 Սեպ, 2026
  • Կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքի բնակարանային խնդիրը 15:3903 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը կարող է Patriot համակարգի համար հրթիռներ արտադրելու արտոնագիրը տրամադրել Կիևին 15:2803 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կատարի դեսպանը կարևորել են երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը 15:2403 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իրանի միջև կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»․ սահմանին սպասելաժամանակը կկրճատվի 15:2103 Սեպ, 2026
  • Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:1603 Սեպ, 2026
  • Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը անդրադարձել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը 15:0503 Սեպ, 2026
  • Ռուսաստանի օդային հարվածների հետևանքով Ուկրաինայի Օդեսա քաղաքում 17 մարդ է վիրավորվել 15:0203 Սեպ, 2026
  • 59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել 15:0003 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Արձագանքը շատ դաժան կլինի. Փաշինյանը՝ Նալբանդյանին իր ընտանիքի հետ կապելու փորձի մասին 15:0003 Սեպ, 2026
  • Ամերիկյան ռազմական գործողությունները շատ երկար չեն տևի. Թրամփ 14:4703 Սեպ, 2026
  • ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ 14:3503 Սեպ, 2026
  • Պաշտոնական այցով Պրահայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը 14:2303 Սեպ, 2026
  • Բիշքեկում Փաշինյանի և Ալիևի հանդիպման օրակարգում են եղել նաև գերիների, անհետ կորածների հետ կապված հարցերը 14:1303 Սեպ, 2026
  • ՌԴ-ի հետ քննարկում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը. Փաշինյան 14:1003 Սեպ, 2026
  • Հայաստանին հնարավոր չէ հանրաքվե պարտադրել. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ երկընտրանքի մասին 14:0803 Սեպ, 2026
  • Գուտերեշը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջեվ վերսկսված հարվածների կապակցությամբ 14:0303 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015