• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ընդդիմադիր 3 կուսակցություններն ուզում են խաթարել խաղաղության գործընթացը. Գասպարյան Բաց հարթակ. Ընդդիմադիր 3... 20:46
Վրաստանի և Ուկրաինայի միջև չլուծված հարցեր կան. Զելենսկի. «Հարևաններ» Վրաստանի և Ուկրաինայի միջև... 20:21
Օրը՝ 60 վայրկյանում | 05.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 05.05.2026 20:28
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 7
Քաղաքականություն
10:4420 Հլս, 2020

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 7

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի՝ հուլիսի 10-ի նիստում հավանության արժանացավ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: 1lurer.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը:
 
7. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ, 
ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
 
Դիմակայուն հասարակական անվտանգության համակարգի զարգացում
 
7.1 Պետական և հասարակական անվտանգության ապահովման մեր տեսլականը բարձր դիմակայունություն ունեցող պետական կառավարման համակարգի զարգացումն է։ Այդ ճանապարհին առանցքային է նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցության ձևավորումը և հանրային իրազեկվածության ապահովումը։ Մեր նպատակն է դառնալ աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը:
 
7.2 Հայաստանը շարունակելու է հետամուտ լինել պետական կառավարման համակարգի, իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների և պետական վերահսկողության մարմինների գործունեության ներդաշնակեցմանը և արդյունավետության բարձրացմանը։ Այս տեսանկյունից մենք կարևորում ենք ժողովրդավարական, խորհրդարանական պետությանը բնորոշ ուժային կառույցների կազմակերպաիրավական բարեփոխումները, ինչը նաև կապահովի ոչ միայն թափանցիկության, այլև խորհրդարանական, քաղաքական և քաղաքացիական վերահսկողության ավելի բարձր մակարդակ։ 
 
7.3 Հայաստանը պետական և հասարակական անվտանգության ապահովման համատեքստում կարևորում է պետական և տեղական ինքնակառավարման  կառույցների կողմից ռիսկերի կառավարման մշտապես գործող և համապարփակ համակարգի կատարելագործումն ու ռիսկերի կառավարման ոլորտում կարողությունների զարգացումը: Այս տեսանկյունից  մենք շեշտը դնելու ենք համապետական ռիսկերի վերհանման, գնահատման և դրանց դասակարգման ապացուցահենք, միջգիտակարգային և միջգերատեսչական համակարգի զարգացման վրա, ինչն էլ կնպաստի ռիսկերի կառավարման գործընթացի արդյունավետության մակարդակի բարձրացմանը: 
 
7.4 Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ջանքեր գործադրել տեխնածին և տարերային աղետների ռիսկերի նվազեցման, արագ և նպատակաուղղված արձագանքման, հետևանքների կազմակերպված և արագ վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման, աղետակայուն վերականգնման համակարգերի կատարելագործման ուղղություններով:
 
7.5 Պետության ներսում հանցավորության մակարդակի շարունակական նվազումը մեր առաջնային խնդիրներից է: Բռնությունից զերծ հանրության հայեցակարգը դիտարկելով որպես հասարակական համերաշխության կարևոր նախապայման՝ մենք հետամուտ ենք լինելու բռնության մշակույթի բացառմանը: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու քրեական միջավայրի կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների՝ քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելմանը: Բռնությունը, այլատյացությունը և քրեական ենթամշակույթը տեղ չունեն մեր հասարակությունում: 
 
7.6 Հայաստանը հետևողականորեն պայքարելու է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական-քայքայիչ գործունեության, կազմակերպությունների և անհատների կողմից Հայաստանի ազգային շահերին վնաս հասցնող գործունեության, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ներպետական և անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման դեմ: Մենք նաև ընդլայնելու և խորացնելու ենք միջազգային փոխգործակցությունը հանցավորության տարբեր դրսևորումների դեմ պայքարում:
 
7.7 Հայաստանն իր միգրացիոն քաղաքականության մեջ հավատարիմ է անձանց ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման հանձնառությանը՝ միաժամանակ այն հավասարակշռելով երկրի ազգային անվտանգության ապահովման հետ: Մենք շարունակելու ենք քայլեր իրականացնել սահմանային անվտանգության ապահովման և սահմանների համալիր կառավարման արդյունավետության բարձրացման, մասնավորապես՝ ապօրինի սահմանահատումների կանխարգելման, անկանոն միգրացիայի դեպքերի արդյունավետ և մարդասիրական մոտեցմամբ կառավարման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների անկանոն միգրացիայի կրճատման ուղղություններով: Պետությունը ներմուծելու է գործուն ընթացակարգեր՝ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող վարակների ներթափանցումը կանխարգելելու նպատակով: Հաշվի առնելով տարածաշրջանում ճգնաժամերի ծագման հնարավորությունները՝ մենք ձեռնամուխ ենք լինելու ռազմական գործողությունների կամ բնական աղետների դեպքում դեպի Հայաստան հնարավոր զանգվածային ներհոսքի կարգավորման և կառավարման հստակ ընթացակարգերի մշակմանը և փորձարկմանը:
 
7.8 Հայաստանը կատարելագործելու է զանգվածային ոչնչացման՝ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի մշակման, տարածման և կիրառման կանխարգելման իր կարողությունները:
 
Բաց և անվտանգ տեղեկատվական և կիբեռտիրույթների ապահովում
 
7.9 Հայաստանի տեղեկատվական անվտանգության քաղաքականության հիմնական նպատակը անհատի, հասարակության և պետության շահերի հավասարակշռումն ու պաշտպանությունն է: Տեղեկատվական և կիբեռտիրույթներում մեր նպատակների իրագործման ճանապարհին մենք հիմնվում ենք մարդու իրավունքների ու ազատությունների և պետության ինքնիշխանության սկզբունքների վրա։ Հայաստանը բաց, փոխգործունակ, հուսալի և անվտանգ համացանցի ջատագով է: 
 
7.10 Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը սպառնում են օտարերկրյա պետությունների, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, հանցավոր խմբավորումների և անհատների կողմից Հայաստանի տարածքում գտնվող տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ կիբեռհարձակումները: Նոր և յուրահատուկ մարտահրավեր են մասնավոր կազմակերպություների կողմից, ինչպես նաև օտար պետությունների ֆինանսավորմամբ ուղղորդվող կիբեռհարձակումները, որոնք թիրախավորում են Հայաստանի կենսական նշանակության տեղեկատվական ենթակառուցվածքները և դրանց կառավարման միջոցները:
 
7.11 Ժամանակակից աշխարհում ավելի սուր դրսևորումներ են ստանում տեղեկատվական պատերազմները, որոնք ներառում են քարոզչության, մանիպուլյացիաների, կեղծ լուրերի և ապատեղեկատվության գործիքակազմ և հաճախ թիրախավորում են ժողովրդավարական արժեքները: Այս համատեքստում մենք աշխատելու ենք հանրային իրազեկվածության և մեդիագրագիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով հզորացնել տեղեկատվական պատերազմներին հակազդելու հասարակության և պետության կարողությունները:
 
7.12 Առաջնային մարտահրավերներից են տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտը կարգավորող համապարփակ պետական քաղաքականության անկատարությունը, կենսական նշանակության  տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովող օրենսդրության բացակայությունը, համակարգչային պատահարների արձագանքման կառույցների ինստիտուցիոնալ կարողությունների ոչ բավարար մակարդակը և կիբեռանվտանգության ոլորտը համակարգող կառույցի բացակայությունը: 
 
7.13 Տեղեկատվական, տեխնոլոգիական և կիբեռանվտանգության ապահովման ոլորտում մենք աշխատում ենք ինստիտուտների և գործընթացների արդյունավետության մակարդակի բարձրացման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Հայաստանը հետամուտ է տեղեկատվական, տեխնոլոգիական և կիբեռանվտանգության պետական քաղաքականության և ռազմավարությունների մշակմանը, ինչպես նաև ոլորտի կառավարման համապետական մեխանիզմների ներդրմանը:  Մենք զարգացնելու ենք կենսական նշանակության տեղեկատվական ենթակառուցվածքներ ու թվային ծառայություններ մատուցողների և պետության միջև փոխհարաբերությունների նորմատիվ-իրավական դաշտը, ինչի արդյունքում կձևավորվեն նաև կիբեռանվտանգության ազգային կենտրոն և համակարգչային պատահարների արձագանքման խմբեր:
 
7.14 Տեխնոլոգիական անվտանգության տեսանկյունից Հայաստանը հետամուտ է կենսական կարևոր ոլորտներում և ենթակառուցվածքներում օգտագործվող տեխնոլոգիաներից և տեխնոլոգիական բաղադրիչներից առաջացող խոցելիությունների չեզոքացմանը, օտար ծագման տեխնոլոգիաների ռիսկերի նվազեցմանը և ազգային տեխնոլոգիական հենքի զարգացմանը՝   այդ թվում նաև տեխնոլոգիաների մատակարարների հետ համագործակցության միջոցով:  
 
7.15 Տեղեկատվական տիրույթում դիմակայունությունը բարձրացնելու համար մենք զարգացնելու են ազգային տեղեկատվական և կիբեռ կարողությունները՝ ռիսկերի արդյունավետ կառավարման, որակավորված մասնագիտական ներուժի ձևավորման, միջազգային ստանդարտների տեղայնացված ներդրման, թվային գրագիտության մակարդակի բարձրացման միջոցով: 
 
7.16 Ոլորտի դերակատարների բազմազանության, տեղեկատվական տիրույթում միջազգային սահմանների բացակայության և պետության, հասարակության ու մասնավոր հատվածների միջև կարողությունների բաժանվածության պայմաններում առանցքային է հանրային, մասնավոր և միջազգային հատվածների միջև համագործակցության մակարդակի բարձրացումը, ինչին էլ հետամուտ է լինելու պետությունը:
 
Մրցունակ տնտեսության զարգացում և պարենային անվտանգության ապահովում
 
7.17 Հայաստանի տնտեսական անվտանգության ապահովման մեր առաջնահերթություններն են տնտեսության առաջանցիկ և բարձր տեխնոլոգիական զարգացումը, ներքին և արտաքին տնտեսական սպառնալիքների ու ցնցումների նկատմամբ դիմադրողականությունը, հարմարվողականությունը համաշխարհային տնտեսության արագ փոփոխվող միջավայրին, համաշխարհային շուկայում ազգային տնտեսության մրցունակությունը, տնտեսության և ֆինանսական համակարգի անխափան աշխատանքի կազմակերպման ու համակարգման  մեխանիզմների մշակումը:
 
7.18 Մեր տնտեսական քաղաքականությունը շարունակելու է միտված լինել մակրոտնտեսական կայունությանը, շուկայական հարաբերություններով կարգավորվող ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, ստվերային տնտեսության կրճատմանը, գործարար միջավայրի շարունակական բարելավմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, արտահանման խթանմանը, տնտեսության ճյուղերի բազմազանեցմանը, դրանց արտադրողականության և տեխնոլոգիական զինվածության բարձրացմանը:
 
7.19 Պետությունը շարունակելու է բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնարկատիրական գործունեության համար: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր գործուն մասնակցությունը կարող է ունենալ տնտեսության զարգացման և սեփական բարեկեցությունը կերտելու մեջ: Պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու հանրության շրջանում հարկային և մաքսային կամավոր կարգապահության արմատավորմանը, ինչպես նաև հարկային ու մաքսային վարչարարության կատարելագործմանը:   
 
7.20 Պետությունը գործուն քայլեր է ձեռնարկելու բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական նորմերին համապատասխանող, բազմազանեցված սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունն ապահովելու ուղղությամբ: Մեր քաղաքականությունը միտված է պարենային անվտանգության համակարգի դիմակայունության մակարդակի բարձրացմանը:
 
7.21 Հայաստանը ջանքեր է ներդնելու ագրոպարենային համակարգի զարգացման և կարևորագույն պարենամթերքների հարցում  ինքնաբավության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ հողօգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն աջակցելու և տեղական արտադրությանն օժանդակելու միջոցով:
 
7.22 Հայաստանը միջոցառումներ կիրականացնի ներկրման և արտահանման շուկաների բազմազանեցման, ինչպես նաև նյութական պահուստի ձևավորման և կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրման, նյութական պահուստը սննդամթերքի կարևորագույն տեսակներով համալրման և դրանց ծավալների ավելացման ուղղությամբ՝ գործարկելով ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմներ:
 
7.23 Նյութական պահուստի արժեքների (հատուկ ապրանքների) համալրումն էական է Հայաստանի զորահավաքային կարիքներն ապահովելու, արտակարգ իրավիճակները կանխելու կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու համար, պարենային մատակարարման ժամանակավոր խափանումներին դիմակայելու, մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
 
Ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգի կայացում
 
7.24 Հայաստանի էներգետիկ անկախության ու էներգետիկ անվտանգության ապահովումը մեր ռազմավարական առաջնահերթություններից է: Մենք ձգտելու ենք ինքնաբավ, արտահանմանը միտված, բարձր հուսալիությամբ և ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ զինված, արդիական ենթակառուցվածքներով էլեկտրաէներգետիկ համակարգի կայացմանը: 
 
7.25 Մեր էներգետիկ քաղաքականությունը միտված է չեզոքացնելու ոլորտի առջև ծառացած սպառնալիքները. կախվածությունը հեղուկ և գազային վառելիքի ներկրումներից, տարանցիկ ենթակառուցվածքների հնարավոր խափանումները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող տնտեսական շրջափակումը  և տարածաշրջանային ծրագրերից Հայաստանին մեկուսացնելու փորձերը:
 
7.26 Հայաստանը կշարունակի աշխատել էներգակիրների մատակարարման եղանակների և ուղիների բազմազանեցման ուղղությամբ՝ գործընկեր պետությունների հետ էներգետիկ փոխգործակցությունը խորացնելու և էներգետիկ համակարգերն ինտեգրելու միջոցով: 
 
7.27 Որպես հեռահար նպատակ՝ Հայաստանը նպատակաուղղված ջանքեր է գործադրելու տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հանգույց դառնալու ուղղությամբ՝ կապելով հարևան երկրների էներգահամակարգերը և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան:
 
7.28 Էներգետիկ համակարգի զարգացման և բազմազանեցման ճանապարհին մենք հենվելու ենք տեղական առաջնային (վերականգնվող) էներգետիկ պաշարների` բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան, տնտեսապես արդյունավետ և ողջամիտ օգտագործման, էներգիայի ստացման և կուտակման այլընտրանքային տեխնոլոգիաների, էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման, ինչպես նաև էներգաարդյունավետ ու էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման վրա:
 
7.29 Էներգետիկ անկախության և անվտանգության ապահովման համատեքստում մենք նաև հետամուտ ենք լինելու ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով զարգացմանը, մասնավորապես՝ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկների կառուցմանը:
 
Հանրային բարեկեցության և ժողովրդագրական իրավիճակի բարելավում
 
7.30 Հայաստանն իր առջև խնդիր է դրել հասնել հանրային բարեկեցության և համերաշխության` սոցիալական քաղաքականության մարդակենտրոն լուծումների միջոցով:
 
7.31 Մենք հետամուտ ենք Հայաստանում ծայրահեղ աղքատության վերացմանը և աղքատության մակարդակի էական նվազեցմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը՝ սոցիալական պաշտպանության ոլորտի կառուցվածքային բարեփոխումների և սոցիալական իրավունքների իրացման արդյունավետ համակարգի ստեղծման միջոցով: 
 
7.32 Սոցիալական անվտանգության ապահովման ճանապարհին Հայաստանը քայլեր է ձեռնարկելու գործազրկության ծավալները կրճատելու, բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու, զբաղվածության միջոցով կյանքի որակը բարձրացնելու, միջին խավն ընդլայնելու ուղղություններով:
 
7.33 Մենք հանձնառու ենք սոցիալական տարբեր խմբերի համար հավասար հնարավորությունների և սոցիալական ու տնտեսական ներառականության ապահովմանը, այդ թվում՝ արժանապատիվ ծերության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովմանն ու բռնության կանխարգելմանը, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու շահերի արդյունավետ պաշտպանությանը: 
 
7.34 Ժողովրդագրությունը համարելով առաջանցիկ զարգացման և անվտանգության ապահովման առանցքային բաղադրիչ՝ Հայաստանն իր առջև նպատակ է դրել կայունացնել բնակչության թվաքանակը և նախադրյալներ ստեղծել ժողովրդագրական աճի համար։ 
 
7.35 Հայաստանը հստակ քայլեր է ձեռնարկելու ինչպես ծնելիությունը, այնպես էլ հայրենադարձությունը խրախուսելու ուղղությամբ՝ բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովելու, պետության կողմից տրամադրվող աջակցության համակարգը կատարելագործելու միջոցներով: 
 
Մտավոր ներուժի ներգրավում բարձր տեխնոլոգիական և
ռազմական արդյունաբերության ոլորտներ
 
7.36 Հայաստանը վարում է մտավոր ներուժի հզորացմանն ուղղված պետական քաղաքականություն, ինչը միտված է երկրի անվտանգային համակարգի  դիմակայունության բարձրացմանը և երկրի առաջանցիկ զարգացմանը: Գիտական ներուժի բազմակողմանի ներգրավումը կենսագործունեության բոլոր` այդ թվում պաշտպանական ոլորտներ թույլ կտա ապահովել դրա արդյունավետ արդիականացման և զարգացման շարունակականությունը:
 
7.37 Այս համատեքստում մենք կարևորելու ենք պետության հոգածության տակ գտնվող գիտակրթական համակարգի դերը Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական կենտրոնի զարգացման գործում: Գիտակրթական համակարգի վերակառուցումը այլ նպատակներից զատ մեզ թույլ կտա նաև ստեղծել երկակի նշանակության բարձր տեխնոլոգիական հետազոտություններում գերազանցությունը խթանող, ինչպես նաև երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը, անվտանգության ապահովմանը նպաստող համակարգ:  
 
7.38 Առանցքային է կրթության և գիտության ոլորտի ռազմավարական առաջնահերթությունների սահմանումը, դրանց օրգանական կապի ապահովումը պետական և մասնավոր կարիքների, ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ: Բարձր տեխնոլոգիական ոլորտում պետական, ինչպես նաև մասնավոր և օտարերկրյա ներդրումների ներգրավման փոխշահավետ մեխանիզմների մշակմամբ պետությունը աջակցելու է բարձր տեխնոլոգիական հայկական արտադրանքի ստեղծմանը և իրացմանը Հայաստանում և արտերկրում։
 
7.39 Հայաստանի համար ռազմավարական առաջնայնություն է ռազմարդյունաբերական համալիրի՝ որպես զինված ուժերի հզորությունների շարունակական ընդլայնման, տնտեսական աճի, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի առանցքային գործոնի զարգացումը: Այս ուղղությամբ մենք շեշտը դնելու ենք ռազմարդյունաբերության ոլորտում պետական ներդրումների և պատվերների կատարման ու մասնավոր ներդրումների խրախուսման, ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի բազմազանեցման և ծավալների ավելացման, ռազմարդյունաբերության ոլորտում նորագույն ու բարձր տեխնոլոգիաների խորը ներթափանցման վրա: Սա թույլ կտա նվազեցնել Հայաստանի կախվածությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումներից, ինչպես նաև կտրուկ բարձրացնել հայրենական արտադրության ռազմական և բարձր տեխնոլոգիական ապրանքների մրցունակությունը միջազգային շուկայում:
 
Հանրային առողջության և կենսանվտանգության բարելավում
 
7.40 Հայաստանի առողջապահական քաղաքականությունը միտված է անհատի և հանրության առողջության պահպանմանը, ամրապնդմանը և բարելավմանը: Այս նպատակի իրագործման ճանապարհին մենք շարունակելու ենք շեշտը դնել հիվանդությունների կանխարգելման, հաշմանդամության և մահացության ցուցանիշների նվազեցման, ժամանակակից բժշկագիտության վերջին նվաճումների ներդրմամբ առողջապահական համակարգի կատարելագործման, առողջապահական ծառայությունների որակի բարելավման և մատչելիության ապահովման, հանրության շրջանում առողջ ապրելակերպի խթանման և հանրային առողջության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման վրա: 
 
7.41 Հանրային առողջության ապահովման և Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու համատեքստում մենք խրախուսելու ենք առողջապահության ոլորտում բարձր տեխնոլոգիական հայրենական արտադրանքի թողարկումը և արտահանումը։
 
7.42 Մենք կշարունակենք զարգացնել և ընդլայնել համապարփակ բժշկական ապահովագրության ինստիտուտը, ինչն առավել արդյունավետ և հասանելի կդարձնի առողջապահական ծառայությունները:
 
7.43 Հանրային առողջության ապահովման համատեքստում մենք շարունակելու ենք կարևորել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և բուժումը, վարակիչ հիվանդությունների բռնկումների և համաճարակների կանխարգելումը, նոր և վերադարձող հիվանդությունների, ինչպես նաև կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելումը իմունականխարգելման ազգային ծրագրով ամրագրված պատվաստումների իրականացման և պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ պայքարի միջոցով:
 
7.44 Հայաստանը հզորացնելու է իր կարողությունները ճառագայթային, քիմիական և կենսաբանական գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանխարգելման և այդ իրավիճակներին հակազդելու ուղղություններով:
 
7.45 Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու մայրերի ու մանուկների պաշտպանությանը, մանկական մահացության ցուցանիշների շարունակական նվազեցմանը և ծնելիության աճի խթանմանը:
 
7.46 Մենք կարևորում ենք անհատի, հասարակության, պետության կենսանվտանգության ապահովումը, ինչպես նաև կենդանական աշխարհի և շրջակա միջավայրի պաշտպանությունը կենսաբանական վտանգավոր գործոնների ազդեցությունից:
 
7.47 Բնակչության կենսաբանական անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանն իրականացնելու է միասնական պետական քաղաքականություն: Մենք ամրապնդելու ենք կենսաբանական վտանգների ու սպառնալիքների կանխարգելման, համաճարակների դեմ պայքարի, ռիսկերի կառավարման ու արձագանքման գործողությունների համակարգային կառավարման մեխանիզմները, ինչպես նաև զարգացնելու ենք ռեֆերենս լաբորատորիաների և անձնակազմերի մասնագիտական կարողությունները:
 
7.48 Մենք շարունակելու ենք միջազգային համագործակցությունը կենսանվտանգության և կենսապահովման ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով՝ շեշտը դնելով գործընկերային հավասար և համաչափ հարաբերությունների զարգացման վրա և ամրապնդելով ոլորտում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ 
 
Շրջակա միջավայրի վերականգնում, պահպանություն և բարելավում
 
7.49 Շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը Հայաստանի բնականոն կենսագործունեության և ազգային անվտանգության ապահովման կարևորագույն օղակներից են: Հայաստանը  շրջակա միջավայրի կառավարման իր քաղաքականությունը հավասարակշռում է սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հետ: 
 
7.50 Մենք հանձնառու ենք Սևանա լճի՝ որպես Հայաստանի ջրային ռեսուրսների ռազմավարական պաշարի էկոհամակարգի վերականգնմանը և պահպանմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների՝ այդ թվում Արարատյան արտեզյան ավազանի և գետային  էկոհամակարգերի արդյունավետ կառավարմանը, կենսական նշանակության ջրհավաք ավազանների ու գերխոնավ տարածքների պահպանմանը:
 
7.51 Մենք գործուն քայլեր ենք իրականացնելու բուսական և կենդանական աշխարհի, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարման    և ընդլայնման, ինչպես նաև երկրի հողային ծածկույթի դեգրադացման ծավալների կրճատման ու անապատացման դեմ պայքարի ուղղություններով: Մեր առաջնահերթությունների թվում են բնական պաշարների ողջամիտ օգտագործումը, ընդերքօգտագործման հետևանքով խախտված տարածքների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացումը և պոչամբարների անվտանգությունը, ինչպես նաև կենսաբազմազանության  պահպանությունն ու  կենսանվտանգության ապահովումը:
 
7.52 Շրջակա միջավայրի անվտանգության ապահովման նպատակով մենք կատարելագործելու ենք  ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր թափոնների կառավարման համակարգը, ստեղծելու ենք քիմիական նյութերի անվտանգ կառավարման համակարգ։
 
7.53 Հայաստանը մտադիր է մշակել և իրականացնել կանաչ տնտեսության ներդրմանն ուղղված քաղաքականություն, զարգացնել լավագույն հասանելի տեխնոլոգիաներ և էկոլոգիապես մաքուր արտադրություններ, ներդնել և կիրարկել գիտահենք և ռիսկերի գնահատման վրա հիմնված մշտադիտարկման համակարգ:
 
7.54 Ոլորտում մեր առաջնահերթություններից են հասարակության իրազեկվածության բարձրացումը և էկոլոգիական գիտակցության արմատավորումը, ինչպես նաև էկոլոգիական կրթության համակարգի ներդրման ապահովումը։
 
7.55 Մենք կարևորում ենք միջազգային համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում՝ հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքները մեղմելու և հարմարվողականության, դիմակայունության բարձրացման  գործընթացների ապահովման, այդ թվում՝ ընդերքօգտագործման հետևանքով խախտված տարածքների նվազեցման, կենսաբազմազանության կորստի, բնական միջավայրերի դեգրադացման կանխարգելման, մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղություններով:
 
(շարունակելի)
Դիտումների քանակ227
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 6 17:1917 Հլս, 2020 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 6 Քաղաքականություն
  • ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 5 16:2316 Հլս, 2020 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 5 Քաղաքականություն
  • ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 4 12:1515 Հլս, 2020 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 4 Քաղաքականություն
  • ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 3 14:0114 Հլս, 2020 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 3 Քաղաքականություն
  • ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 2 12:1813 Հլս, 2020 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 2 Քաղաքականություն
  • ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 1 12:3311 Հլս, 2020 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 1 Քաղաքականություն
  • Վարչապետն անվտանգության խորհրդի նիստին հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով 14:0010 Հլս, 2020 Վարչապետն անվտանգության խորհրդի նիստին հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Բայրամովն ընդունել է Կայա Կալասին 01:2006 Մայ, 2026
  • Հայաստանն այս պահից քաղաքակիրթ աշխարհի կենտրոն է. «ՔՊ» խմբակցության պատգամավորներ 01:1706 Մայ, 2026
  • Մասնակցում եմ ժողովրդավարությանը, չեմ կեղծում. Մակրոնը Փաշինյանին աջակցելու մասին 00:5606 Մայ, 2026
  • Զելենսկու կեղծ լուսանկարից մինչև Սիմոնյանի չասված խոսքեր. կեղծ լուրեր՝ ԵՔՀ գագաթնաժողովին ընդառաջ 00:5006 Մայ, 2026
  • Աննա Հակոբյանը «Գյուղական զբոսաշրջություն» ծրագրի շահառուներին երեք ուղերձ է ներկայացրել 00:4006 Մայ, 2026
  • Մայիսի 6-ի եղանակային կանխատեսումները 00:2306 Մայ, 2026
  • Թրամփի ուղին առաջին հերթին երկաթուղային կապի վերականգնում է Արևելքի և Արևմուտքի միջև. վարչապետ 00:0606 Մայ, 2026
  • Թալինում տեղի է ունեցել «Գյուղական զբոսաշրջություն» պիլոտային ծրագրի դասընթացների մասնակցության հավաստագրերի հանձնումը 23:5405 Մայ, 2026
  • Արևելքն արևմուտքին կապող ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանով. ամփոփվեց ՀՀ-ԵՄ 1-ին գագաթնաժողովը 23:3105 Մայ, 2026
  • Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել է 23:1305 Մայ, 2026
  • Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին 22:5805 Մայ, 2026
  • «Այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու ճիշտ ժամանակն է». ԵՆԲ փոխնախագահ 22:4505 Մայ, 2026
  • «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել Մակրոն 22:3805 Մայ, 2026
  • 20 տարի՝ բուժառուի կողքին. ՎԲԿ Հեմոդիալիզի բաժանմունքում՝ ինչպես հարազատ տանը 22:2805 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարները 22:1205 Մայ, 2026
  • Հարցազրույց Ալեն Բերսեի հետ 22:0505 Մայ, 2026
  • Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել 22:0005 Մայ, 2026
  • Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն 21:5605 Մայ, 2026
  • «Օֆելյայի ստվերների թատրոնը». բազմաժանր ներկայացում 21:5405 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Էմանուել Մակրոնի հետ օդանավակայանում են 21:5405 Մայ, 2026
  • Միրզոյան-Կալաս հանդիպում Երևանում՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում 21:4505 Մայ, 2026
  • Հայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստում 21:4205 Մայ, 2026
  • Մնացական Սաֆարյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սրիպրիյա Ռանգանաթանի հետ 21:3005 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից լուսանկար է հրապարակել 21:1905 Մայ, 2026
  • ՀՀ տնտեսությունը՝ աշխարհաքաղաքական անորոշությունների ֆոնին 21:1805 Մայ, 2026
  • ԱԳՆ գլխավոր քարտուղարը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետ 21:0605 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | ԵՄ-ն կոչ է անում ներդրումներ անել ՀՀ-ում. պատմական գագաթնաժողովի արդյունքները 21:0005 Մայ, 2026
  • Առաջատար մասնագետներ՝ Մանկական ուրոլոգիայի միջազգային գիտաժողովում 20:5905 Մայ, 2026
  • Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի է ունենում «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգը 20:5805 Մայ, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ 20:5405 Մայ, 2026
  • Ի պատիվ Ֆրանսիայի նախագահի պետական ընթրիքը հիշարժան է դարձել պարգևատրման արարողություններով 20:5205 Մայ, 2026
  • AmCham-ը՝ կամուրջ պետության և բիզնեսի միջև 20:5005 Մայ, 2026
  • Շվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի 20:4805 Մայ, 2026
  • «Այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու ճիշտ ժամանակն է». ԵՆԲ փոխնախագահ 20:4705 Մայ, 2026
  • Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն 20:4505 Մայ, 2026
  • Իտալիայի վարչապետն Ադրբեջանում է 20:4305 Մայ, 2026
  • Մայիս 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3805 Մայ, 2026
  • Վեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրություն 20:3405 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումը 20:3105 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.05.2026 20:2805 Մայ, 2026
  • Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված խաղամոլության կրճատմանը 20:2305 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 5. 2026 20:1805 Մայ, 2026
  • Իրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. Հեգսեթ 20:1405 Մայ, 2026
  • Ֆինանսների նախարարը և ԶՖԳ փոխտնօրենը նոր բազմամյա վարկավորման ծրագրի հուշագիր են փոխանակել 20:0905 Մայ, 2026
  • Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը լարվում է 20:0405 Մայ, 2026
  • Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր 20:0105 Մայ, 2026
  • Չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին. Մակրոնը՝ Գյումրիում 19:5705 Մայ, 2026
  • Նախագահ Մակրոնի հետ քայլեցինք Գյումրիի կենտրոնում. վարչապետ 19:5105 Մայ, 2026
  • Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ 19:4805 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 19:4405 Մայ, 2026
  • Քրեական դատավարության ժամկետներ և գործընթացի արագացում. ներկայացվել է օրենսդրական նոր փաթեթ 19:3905 Մայ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը Լիտվայի Սեյմասի պատվիրակության հետ քննարկել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր 19:3405 Մայ, 2026
  • Սա իսկապես մի նոր էջ է պետական այցերի և ընդհանրապես այցերի արարողակարգային տրամաբանության մեջ. Փաշինյանը՝ Մակրոնին 19:2905 Մայ, 2026
  • Ռուսական ուժերը կառավարվող ավիացիոն ռումբերով հարվածել են Զապորոժիեին 19:2405 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Լիտվա խորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր 19:1705 Մայ, 2026
  • Երբ թվում էր, թե տարբեր փոթորիկների ազդեցությամբ շուրջբոլորն ամեն ինչ քանդվում է, մենք հաստատեցինք խաղաղություն. ԱԳ նախարար 19:1205 Մայ, 2026
  • ՀՀ և Ֆրանսիայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր 19:0405 Մայ, 2026
  • Ծանրորդ Մերի Միսակյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է 18:5605 Մայ, 2026
  • «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգ՝ Գյումրու Վարդանանց հրապարակում 18:4805 Մայ, 2026
  • Բայրամովը հանդիպել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ 18:4605 Մայ, 2026
  • ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ 18:4205 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ 18:3405 Մայ, 2026
  • Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 18:2705 Մայ, 2026
  • Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը 18:1805 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք են մատուցում 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին 18:1305 Մայ, 2026
  • Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 18:1205 Մայ, 2026
  • Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել 18:0405 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 17:5305 Մայ, 2026
  • Պետք է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների առաջընթացին. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար 17:4705 Մայ, 2026
  • ՔԿ-ն՝ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ 17:4305 Մայ, 2026
  • ԵՆԲ-ն շարունակում է մնալ Հայաստանի հուսալի գործընկերներից մեկը. ՀՀ նախագահ 17:2905 Մայ, 2026
  • Ձեր այցն արձանագրվեց որպես առաջին պետական-ժողովրդական այց. Փաշինյանը՝ Մակրոնին 17:2005 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր. Մակրոն 17:0005 Մայ, 2026
  • Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ 16:4705 Մայ, 2026
  • Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում 16:3105 Մայ, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3005 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան 16:2905 Մայ, 2026
  • Հայաստանն ունի եվրոպական պատմություն. Մակրոնը՝ ՀՀ-ն Եվրոպայի մաս դիտարկելու մասին 16:2505 Մայ, 2026
  • ՏՏ ընկերություններում աշխատող միգրանտները կշարունակեն պետության կողմից աջակցություն ստանալ ընկերությունների միջոցով. նախագիծ 16:1605 Մայ, 2026
  • Դաշտից գողացել են 224 ոչխար՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս. դեպքը բացահայտվել է 16:0305 Մայ, 2026
  • Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի ԶՈՒ-ն, ամրապնդել ինքնիշխանությունը. Մակրոն 15:5205 Մայ, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն 2026-ի հունվար-մարտին 6 մլրդ 361 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:4205 Մայ, 2026
  • Հյուսիս-հարավ սուպերնախագիծն արդեն իսկ միս ու արյուն է ստանում. Փաշինյանը՝ Մակրոնի հետ ստորագրված փաստաթղթի մասին 15:3005 Մայ, 2026
  • Քննարկվել է մեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագիծը 15:1905 Մայ, 2026
  • Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք հուսալի ճանապարհ դառնալը անվտանգության հուսալի գործոն է. Փաշինյան 15:1605 Մայ, 2026
  • ՆԳՆ-ն Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության հետ Աշխատանքային պայմանավորվածության փաստաթուղթ է նախաստորագրել 15:1005 Մայ, 2026
  • Հայաստանը և Ֆրանսիան ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիրը 14:5805 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան 14:5505 Մայ, 2026
  • Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվում են փաստաթղթեր. վարչապետ 14:5105 Մայ, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի 14:4705 Մայ, 2026
  • ՀՀ-ն գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով. Նիկոլ Փաշինյան 14:4305 Մայ, 2026
  • Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում 14:4005 Մայ, 2026
  • Առաջարկվում է ընդլայնել խնամատարության հնարավորությունները պետական ծառայողների համար. նախագիծ 14:3305 Մայ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3005 Մայ, 2026
  • Ցանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհին. Մակրոնը՝ Փաշինյանին 14:2105 Մայ, 2026
  • ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. Կալաս 14:1705 Մայ, 2026
  • Էմանուել Մակրոնն այցելել է Մատենադարան 14:1705 Մայ, 2026
  • ՀՀ-ն անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր է. Փաշինյան 14:0605 Մայ, 2026
  • ՀՀ-ով է անցնում Արևելքը Արևմուտքին և հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը. վարչապետ 14:0305 Մայ, 2026
  • Նախագահ Մակրոնի հետ այսօր գալիս ենք Գյումրի. վարչապետ 13:5905 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015