• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 05.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 05.08.2026 19:54
Բայրամովը կարևորել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հետագա առաջխաղացումը. «Հարևաններ» Բայրամովը կարևորել է Հայաստանի... 19:32
Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2026 20:26
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 4
Քաղաքականություն
12:1515 Հլս, 2020

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 4

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի՝ հուլիսի 10-ի նիստում հավանության արժանացավ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: 1lurer.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ   ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
 
Արտաքին առավել նպաստավոր միջավայրի ձևավորում
 
4.1 Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա նպատակներն են պետության ինքնիշխանության, անվտանգության և զարգացման ապահովումը, ինչպես նաև երկրի և նրա քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության համար առավել նպաստավոր արտաքին միջավայրի ձևավորումը: Արտաքին հարաբերություններում Հայաստանը հիմնվում է իր քաղաքակրթական և ժողովրդավարական արժեհամակարգի, ինչպես նաև բոլոր պետությունների հետ փոխշահավետ և իրավահավասար հարաբերությունների շարունակական զարգացման տրամաբանության վրա:  
 
4.2 Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքական առաջնահերթություններն իրականացնում է  երեք հիմնարար, համալիր և փոխկապակցված սկզբունքների հիման վրա. ինքնիշխանության՝ որպես արտաքին քաղաքականության իրականացման հիմնարար պայմանի, համահայկականության՝ որպես հայության հավաքական շահերի գիտակցման ու իրագործման գաղափարի, փոխգործակցության՝ որպես պետությունների հետ իրավահավասար և փոխշահավետ հարաբերությունների կայացման միջոցի: 
 
4.3 Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է: Այս դերակատարումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչը գոյութենական սպառնալիք է Արցախի բնակչության համար:
 
4.4 Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել մեզ համար այն դեպքում, երբ կվերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը:
 
4.5 Հայաստանը ժողովրդավարությունը և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը դիտարկում է որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևոր բաղադրիչներ և շարունակելու է սատար կանգնել այս արժեքների արմատավորմանը։
 
4.6 Միջազգային և տարածաշրջանային ուժային կենտրոնների և կառույցների միջև աճող լարվածության համատեքստում Հայաստանը կարևորում է միջազգային բազմակողմ հարթակների՝ այդ թվում միջազգային անվտանգային կազմակերպությունների դերը և այդ կազմակերպությունների ներսում համագործակցության պահպանումը և ամրապնդումը, ինչպես նաև դաշնակիցների կողմից միմյանց շահերի և փոխօգնության սկզբունքների նկատմամբ հարգանքը: Միաժամանակ, Հայաստանը կշարունակի իր սերտ համագործակցությունն այն համաշխարհային ուժային կենտրոնների և տարածաշրջանային դերակատարների հետ, որոնք հանդես են գալիս խաղաղության և կայունության պահպանման դիրքերից և պատրաստ են համագործակցել խաղաղությանը սպառնացող վտանգների զսպման գործում: 
 
4.7 Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների կայուն խորացումն ու ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանական, անվտանգային և մշակութահումանիտար ոլորտներում` հիմնված երկու երկրների ժողովուրդների պատմական բարեկամության վրա։ Առաջնորդվելով միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու և իրավահավասարության սկզբունքներով՝ ջանքեր կգործադրվեն երկկողմ ձևաչափում, բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ:   
 
4.8 Հայաստանը կշարունակի զարգացնել բարեկամական գործընկերությունը և խորացնել ռազմավարական երկխոսությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգի իրագործման,  ժողովրդավարության  և մարդու իրավունքների պաշտպանության, տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդման ուղղություններով։ 
 
4.9 Հայաստանը խիստ կարևորում է բարեկամական հարաբերությունների խորացումը և երկկողմ ու բազմակողմ  գործընկերության ընդլայնումը Եվրոպական միության, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ։ ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը կշարունակի նպաստել Հայաստանի զարգացմանն ուղղված բարեփոխումների օրակարգին: Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը։ Մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև մարդկանց շփումների և շարժունակության ակտիվացման ուղղությամբ:
 
4.10 Հայաստանի համար մեծ կարևորություն ունի կայունությունը հարևան Վրաստանում և Իրանում: Հիմնվելով Վրաստանի և Իրանի հետ մեր փոխշահավետ, առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների վրա՝ Հայաստանը զարգացնելու է արդյունավետ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով՝ միաժամանակ զերծ պահելով այդ հարաբերությունները աշխարհաքաղաքական կողմնակի ազդեցություններից:
 
4.11 Մենք շարունակելու ենք զարգացնել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության ձևաչափը՝ միտված փոխշահավետ գործակցության խորացմանը:
 
4.12 Մենք հետևողականորեն խորացնելու ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունները՝ բազմոլորտ և փոխշահավետ լայն համագործակցության ծավալման և ընդլայնման միջոցով:
 
4.13 Հայաստանն աշխատելու է նաև Հնդկաստանի հետ բարեկամական և բազմակողմանի փոխգործակցության զարգացման ու խորացման ուղղությամբ:
 
4.14 Փոխգործակցության շարունակական ընդլայնումը Մերձավոր Արևելքի երկրների հետ մեր առաջնայնություններից է: Մերձավոր Արևելքի տարածաշրջանային անվտանգության համակարգի վերաձևավորման գործընթացներում Հայաստանը պետք է ունենա իր ներգրավվածությունը, որը միտված կլինի նաև տարածաշրջանի երկրներում հայության պատմական ներկայության պաշտպանությանը։
 
4.15 Հայաստանը կարևորում է համախոհ երկրների հետ համագործակցությունը տարբեր բազմակողմ ձևաչափերով, որոնք նպատակ ունեն արդյունավետ բազմակողմանիության միջոցով նպաստել գլոբալ ու տարածաշրջանային սպառնալիքների չեզոքացմանը, միջազգային կարգի ու խաղաղության պահպանմանը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու սկզբունքների վրա։
 
Ռազմական սպառնալիքների զսպում և չեզոքացում
 
4.16 Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը ծառայում է պետության և նրա քաղաքացիների պաշտպանության, անվտանգության և ազգային շահերի ապահովմանը: Պաշտպանական քաղաքականության հիմնական նպատակն է Հայաստանի պաշտպանության ապահովման գերակայությունների սահմանումն ու իրականացումը՝ ռազմական սպառնալիքները կանխորոշելու, դրանք քաղաքական-դիվանագիտական գործիքակազմով կանխարգելելու, ինչպես նաև պաշտպանական կարողություններով զսպելու և չեզոքացնելու միջոցով: Մենք այս առաքելությունն իրագործում ենք ռազմական կարողությունների և միջոցների համալիր զարգացման, դրանց առաջանցիկ կիրառման միջոցով՝ միտված հակառակորդի քանակական առավելությունը մեր որակական գերազանցությամբ չեզոքացնելուն: Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանի Հանրապետությունն իր պաշտպանական քաղաքականությունն ուղղում է նաև Արցախի անվտանգության ապահովմանը:
 
4.17 Պաշտպանական ոլորտում մեր նպատակներին հասնելու համար մենք շարունակելու ենք արդիականացնել մեր զինված ուժերը, զարգացնել զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգը, ընդլայնել զինված ուժերի կարողությունները և բարձրացնել դրանց ինստիտուցիոնալ արդյունավետությունը, առանցքային ենթակառուցվածքների պաշտպանվածության և երկրի կիբեռանվտանգության մակարդակը, զարկ տալ ռազմարդյունաբերության զարգացմանը նպաստող գիտատեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև զարգացնել երկրի զորահավաքային համապարփակ կարողությունները։
 
4.18 Տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու և Հայաստանի Հանրապետության ու Արցախի դեմ հնարավոր ագրեսիան զսպելու հրամայականը մեզնից պահանջում է ռազմաքաղաքական սպառնալիքներին դիմագրավող արդյունավետ պաշտպանա-անվտանգային համակարգի ձևավորում: Այս նպատակին մենք հասնելու ենք մասնավորապես զինված ուժերի պատրաստվածության բարձրացման, պատերազմի վարման նոր մոտեցումների ներդրման, Հայաստանի ռազմարդյունաբերական կարողությունների զարգացման և ռազմատնտեսական համագործակցության ուղղությունների ընդլայնման միջոցով։
 
4.19 Մենք խորացնելու ենք պետական կառավարման մարմինների փոխգործակցությունն անվտանգությանն առնչվող կարևոր որոշումների կայացման գործում, ինչն իր հերթին կնպաստի պետության ներքին դիմակայունության ուժեղացմանը: 
 
4.20 ՀՀ զինված ուժերը անհրաժեշտության դեպքում նաև շահագրգիռ պետական գերատեսչությունների հետ շարունակելու են մասնակցությունը միջազգային անվտանգության ապահովմանը՝ խաղաղության աջակցության միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների և մասնագետների ներգրավմամբ և այս ոլորտում Հայաստանի հանձնառությունների ընդլայնմամբ:
 
4.21 Մենք հետամուտ ենք պաշտպանական ոլորտում ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների ընդլայնմանը՝ ուղղված զինված ուժերի արդյունավետ ղեկավարման, քաղաքական չեզոքության, զինծառայողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, զինված ուժերի գործունեության թափանցիկության ապահովմանն ու զինված ուժերի՝ որպես իրավական պետության անբաժանելի տարրի զարգացմանը:
 
 
Արցախի անվտանգության ապահովում
 
4.22 Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքն է:
 
4.23 Վերջին երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանը շարունակել է արդարացնել Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և Գանձակում հայերի հանդեպ իրագործված զանգվածային ջարդերը և հայատյաց քաղաքականությամբ խոչընդոտել է հաշտեցմանը:
 
4.24 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության հանդեպ ադրբեջանական զինված ուժերի գործած վայրագություններով և ռազմական հանցագործություններով, վերահաստատեց Արցախի բնակչության առջև ծառացած գոյութենական սպառնալիքի առկայությունը:
 
4.25 Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ:   
 
4.26 Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին: Արցախի կարգավիճակի և անվտանգության խնդիրները խաղաղ գործընթացի հիմքն են: Այս համատեքստում Հայաստանն անհրաժեշտ է համարում հակամարտության բոլոր կողմերի միջև անվտանգության և վստահության կառուցման միջոցներով խաղաղության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ջանքերը պետք է գործադրվեն հակամարտության բոլոր կողմերում հավասարապես:
 
4.27 Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը առանց սահմանափակման և հարկադրանքի: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում  արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման: Արցախը պետք է ունենա անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական գծեր և արտաքին աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ ապահով, անվտանգ և բազմազանեցված փոխկապակցվածության համակարգ։ 
 
4.28 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների կողմից որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը ճանաչված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմք է հանդիսանում Արցախի բնակչության համար՝ իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով բանակցությունների բոլոր փուլերում լիարժեքորեն մասնակցելու իր իսկ ճակատագրի որոշմանը:
 
4.29 1994-1995թթ. հրադադարի անժամկետ համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ադրբեջանի միջև, ամրագրել են ռազմաքաղաքական հավասարակշռություն և պայմաններ են ստեղծել խաղաղ գործընթացի համար: Ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխելու Ադրբեջանի փորձերը, հրադադարի պարբերական խախտումները և բանակցություններում առավելապաշտական մոտեցումները, նպատակ ունենալով պարտադրել Արցախին հրաժարվելու իր պետականությունից և լեգիտիմ իրավունքներից, խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը:  
 
4.30 Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աջակցել Արցախում մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների, ինչպես նաև տնտեսական և բնապահպանական անվտանգության հետագա ամրապնդմանը: Մարդու իրավունքները՝  ներառյալ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, անօտարելի արժեքներ են, և դրանց լիարժեք իրացմանը նպաստելն ու աջակցելը պետք է լինի հավաքական նպատակ նաև միջազգային հանրության համար:
 
4.31 Հայաստանի Հանրապետությունը հետևողական ջանքեր է գործադրելու, որպեսզի Արցախի ազգաբնակչության վրա ամբողջությամբ տարածվեն և ճանաչվեն սեփական ճակատագիրը տնօրինելու, պետական կառուցվածքը, տնտեսական զարգացման ձևերն ու եղանակներն ազատորեն որոշելու, ինչպես նաև ժողովրդավարական ճանապարհով կառավարություն ընտրելու ժողովուրդների համընդհանուր իրավունքները:
 
4.32 Հայաստանի Հանրապետությունն անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի Արցախին վերջինիս միջազգային հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում, որպեսզի նրա բնակչությունն իր ներուժն ու իրավունքներն իրացնելու համար կարողանա օգտվել միջազգային համագործակցության առավելություններից:
 
(շարունակելի)
Դիտումների քանակ207
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 3 14:0114 Հլս, 2020 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 3 Քաղաքականություն
  • ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 2 12:1813 Հլս, 2020 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 2 Քաղաքականություն
  • ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 1 12:3311 Հլս, 2020 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 1 Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է 01:2406 Օգս, 2026
  • 155 տարվա ընթացքում առաջին անգամ Լոնդոնում մեկ ամբողջ ամիս անձրև չի տեղացել 01:1106 Օգս, 2026
  • Հայաստանի և ALADI-ի անդամ պետությունների միջև համագործակցության նոր ձևաչափ է ձևավորվում․ Օլմեդոն 00:3806 Օգս, 2026
  • Եվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ 00:2106 Օգս, 2026
  • Ցանկություն ունեմ այս կառույցում հիմնել բժշկական թանգարան․ Շիրակի մարզպետը հետևել է Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման ընթացքին 00:0406 Օգս, 2026
  • Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ 23:3605 Օգս, 2026
  • Գյումրու համայնքապետարանի նկատմամբ վստահության անկման և կառույցի անգործության հերթական փաստը՝ լուսանկարներով․ ՔՊ խմբակցություն 23:1805 Օգս, 2026
  • Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ 23:0005 Օգս, 2026
  • Մոտ 3 200 դիմորդ անբավարար է ստացել. «Գրագետ մարդիկ էլ անգրագետ են դառնում» 22:4805 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները. Բաղաեի 22:3305 Օգս, 2026
  • Գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի ԵՄ շուկա մեծ պատմական իրադարձություն է. Ղազարյան 22:1805 Օգս, 2026
  • Դեսպան Աֆյանը և Ամիտ Թելանգը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր 22:0305 Օգս, 2026
  • ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները 21:4805 Օգս, 2026
  • Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական 21:3005 Օգս, 2026
  • Շիրակում ցորենի լավ բերք են սպասում 21:1605 Օգս, 2026
  • Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա և ինչպես պաշտպանվել. ԱՆ-ի խորհուրդները 21:0905 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Նոր փոխնախագահ, հին հակասություններ․ ԱԺ-ում մթնոլորտը կրկին լարվեց 21:0005 Օգս, 2026
  • Իրան-Օման համաձայնագիրը չի ներառում Հորմուզի նեղուցով անցման համար վճարներ. CBS 20:5905 Օգս, 2026
  • Օգոստոս 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5505 Օգս, 2026
  • Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով ԿԳՄՍՆ-ին կհատկացվի 1,697.0 հազար դրամ 20:5005 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան, Վանաձոր, Ստեփանավան, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում 20:4505 Օգս, 2026
  • Լոնդոնի կենտրոնում կինը դանակահարել է մի քանի մարդու 20:4205 Օգս, 2026
  • Սոցցանցերում սուպերմարկետներից մեկի անունից քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 20:3705 Օգս, 2026
  • Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին 20:3205 Օգս, 2026
  • Իրանն ԱՄՆ-ի հետ հրադադարն օգտագործում է իր ռազմական ներուժը մեծացնելու համար. Մոհամմադ Աքրամինիա 20:2605 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը 20:2505 Օգս, 2026
  • Քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադա. բարդ խնդիրներ և բրոնզե 2 մեդալ 20:2105 Օգս, 2026
  • «Ուպիր» անօդաչու թռչող սարքերի գործարանի գլխավոր տնօրենը վիրավորվել է մեքենայի պայթյունի հետևանքով 20:1505 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանը և Արյե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը և դրա իրականացման կարևորությունը 20:0905 Օգս, 2026
  • Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը 20:0005 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.08.2026 19:5405 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու կապակցությամբ 19:4705 Օգս, 2026
  • Հնդկաստանը հրաժարվել է Ռուսաստանից գնել նորագույն Սու-57 կործանիչներ 19:4405 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 5. 2026 19:3605 Օգս, 2026
  • Հութիները Կարմիր ծովում կրկին հարվածել են սաուդական նավթատարի 19:2905 Օգս, 2026
  • Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ 19:2605 Օգս, 2026
  • Ռուսաստանն Ուկրաինային կհարվածի հյուսիսկորեական հրթիռներով. Reuters 19:1805 Օգս, 2026
  • ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 19:1205 Օգս, 2026
  • ՍԴ-ն ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը կքննի սեպտեմբերի 15-ին 19:0405 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր զարգացում՝ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթում․ կան ձերբակալվածներ 19:0005 Օգս, 2026
  • Գերմանական օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութ տեղափոխող անօդաչու թռչող սարք 18:5605 Օգս, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն կհատկացվի 2277.41 հազար դրամ 18:4905 Օգս, 2026
  • Ուկրաինայի գործընկերներից ստացվող ՀՕՊ համակարգի հրթիռների քանակը կրճատվել է. Զելենսկի 18:4105 Օգս, 2026
  • Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել 18:3205 Օգս, 2026
  • 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում 18:2205 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը 18:1505 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ 18:0905 Օգս, 2026
  • Ծովագյուղի մշակույթի տունը հիմնանորոգվում է 18:0705 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 18:0005 Օգս, 2026
  • Արագածոտնի նախկին մարզպետից կբռնագանձվեն Արաբկիրի տան 45%-ը, Աշտարակի տունը և 184 միլիոն դրամ 18:0005 Օգս, 2026
  • Եղեգիսի կիրճը՝ աշխարհի էկոլոգիական թեժ կետ 17:5405 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 17:5105 Օգս, 2026
  • Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան 17:4805 Օգս, 2026
  • Դուք, որ անընդհատ խոսում եք խլելուց, մենակ դուք եք խլել ՀՀ-ից և հայ ժողովրդից. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը 17:4205 Օգս, 2026
  • Սիրիայի նախագահը և քրդերի աշխարհազորի առաջնորդը բանակցություններ են վարել 17:3605 Օգս, 2026
  • Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ 17:3105 Օգս, 2026
  • Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Դատախազություն 17:2605 Օգս, 2026
  • Սյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումը 17:1805 Օգս, 2026
  • Հարցը պատվիրակված է իրավաբաններին. Սոնա Ղազարյանը՝ Սահմանադրական բարեփոխումների մասին 17:1105 Օգս, 2026
  • Լիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալ 16:5705 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը 16:5605 Օգս, 2026
  • Կարծում եմ՝ աղքատության հաղթահարման ուղղությամբ ամենաշատ ջանք ներդրած իշխանությունն ենք. Սոնա Ղազարյան 16:5105 Օգս, 2026
  • ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո. Արթուր Հովհաննիսյան 16:4505 Օգս, 2026
  • Ի՞նչ այնպես չեն արել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, որ պարոն Վարդևանյանը հանգրվանել է Սամվել Կարապետյանի ցուցակում. Սոնա Ղազարյան 16:3905 Օգս, 2026
  • Նիստերը բավականին նորմալ հունով են ընթանում, նաև բովանդակային առումով. Սոնա Ղազարյան 16:3205 Օգս, 2026
  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել են 16:2705 Օգս, 2026
  • Արտահանման դիվերսիֆիկացիան տալիս է իր ծիլերը. Սոնա Ղազարյան 16:2405 Օգս, 2026
  • Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան 16:1705 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը, եթե Թեհրանը համաձայնության հասնի Օմանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ. FT 16:1005 Օգս, 2026
  • Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը 16:0405 Օգս, 2026
  • ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա»-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ 15:5705 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը 15:4805 Օգս, 2026
  • Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ Դաշնակցությանը 15:4705 Օգս, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է «Շուշան» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը 15:3805 Օգս, 2026
  • Մոտ 20 զոհ Կիևում՝ ՌԴ գիշերային հարձակման պատճառով 15:3005 Օգս, 2026
  • Դուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանը 15:2205 Օգս, 2026
  • ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիան 15:1405 Օգս, 2026
  • Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը 15:1305 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները 15:0405 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ 14:5505 Օգս, 2026
  • Դրոնային հարձակումներ Թաթարստանում Wildberries-ի պահեստների վրա 14:4405 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:3305 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3005 Օգս, 2026
  • Մեկանգամյա օգտագործման համար էին, այդ մարդկանց վրա նրանք խաչ են քաշել. Չախոյանը՝ ընտրակաշառքի գործով անցնողների մասին 14:2405 Օգս, 2026
  • Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզում 14:1605 Օգս, 2026
  • Սահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան 14:0505 Օգս, 2026
  • Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրում 13:5605 Օգս, 2026
  • Ինչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է իշխանությունից. Չախոյանը՝ բարեկրթության կոչի մասին 13:4505 Օգս, 2026
  • «Ֆոլկանիվ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ 13:2805 Օգս, 2026
  • Ճապոնիան կշարունակի աջակցել ՀՀ-ին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին 13:1505 Օգս, 2026
  • Տարոն Չախոյանի ճեպազրույցը 13:0505 Օգս, 2026
  • Կիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը 13:0205 Օգս, 2026
  • ՌԴ-ի պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ. Եղոյան 12:4905 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ո՛նց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ Քոչարյան 12:3705 Օգս, 2026
  • Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ 12:3005 Օգս, 2026
  • Հայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին 12:2305 Օգս, 2026
  • Ամփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի 12:1505 Օգս, 2026
  • Թրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացում 12:0405 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0005 Օգս, 2026
  • Բարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումը 11:5505 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015