Հնդկաստանը և Չինաստանը պայմանավորվել են չխախտել երկու երկրի բաժանման գծի ստատուս քվոն՝ կանխելու միջադեպերը սահմանային գոտում: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով վարչապետի խորհրդական Աջիտ Դովալի և Չինաստանի արտգործնախարար Վանգ Իի միջև հեռախոսազրույցի ընթացքում՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հնդկաստանը և Չինաստանը զորքերը դուրս են բերել սահմանի վիճելի տարածքներից, բայց դա, հավանաբար, վերաբերում է միայն Գալվան գետի հովտին: Կողմերը նաև ապամոնտաժել են սահմանային գոտում կառուցված ժամանակավոր կառույցները և հեռանում են Հնդկաստանը և Չինաստանը բաժանող գծից: Հնդկական աղբյուրները չեն նշել, թե ինչ հեռավորության վրա են գտնվելու երկու կողմի զինծառայողները:
Սահմանում իրադրությունը սրվեց, երբ Գալվան գետի հովտում տեղի ունեցավ հնդիկ և չինացի զինվորականների բախումը, ինչի հետևանքով երկու կողմն զոհեր ու վիրավորներ ունեցավ: