Հնդկաստանը և Չինաստանը լրացուցիչ զորախմբեր և տեխնիկա են կենտրոնացում սահմանային վիճելի տարածք Արևելյան Լադահում: Այս մասին հայտնում է The Times of India-ն՝ վկայակոչելով Նյու Դելիում ռազմական աղբյուրները:
Նշվում է, որ Հնդկաստանը 10-12 հազար զինվորով երեք հետևակային ստորաբաժանում, տանկեր և հրետանի է տեղակայել Չինաստանի հետ սահման, ռազմաօդային ուժերն էլ պարբերաբար պարեկում են տարածքը:
Զինվորական աղբյուրները պնդում են, որ Նյու Դելին փորձում է կանխել «Պեկինի հետագա ներխուժումը» հնդկական տարածք: Ըստ Դելիի՝ չինական բանակն ավելի շուտ էր սկսել զորք տեղակայել Լադահում: Չինաստանը կառուցում է նաև նոր ճամբար և դիտորդական կետեր Գալվան գետի հովտում, մինչդեռ հունիսի 23-ին Հնդկաստանը և Չինաստանը պայմանավորվել էին միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը Լադահի վիճելի սահմանային տարածքում: