Ողբերգական ավտովթար Հնդկաստանում: Այսօր վաղ առավոտյան երկրի հյուսիսային մայրուղիներից մեկում իրար են բախվել երկու բեռնատար, որոնցից մեկի մեջ եղել են հնդիկ աշխատավորներ՝ գրում է ABC News-ը:
Խոշոր վթարի հետևանաքով մահացել է 23 մարդ: Եվս 20-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել:
Հնդկաստանում կարանտինի պատճառով աշխատանքը կորցրած տասնյակ հազարավոր աշխատավոր գաղթականներ մեծ քաղաքներից վերադառնում են իրենց գյուղեր: Կառավարությունը սահմանափակել է երկաթուղային հաղորդակցությունը՝ ճանապարհորդությունները նվազեցնելու համար, սակայն մարդիկ տուն են հասնում բեռնատարներով: