Հնդկաստանն ու Չինաստանը հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ վիճահարույց սահմանային գոտում կողմերի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Երկու կողմերը որոշել են հնարավորինս շուտ թուլացնել հակամարտության սրումը: Ընդ որում, չինական կողմը հերքել է սահմանային բախումների ժամանակ ավելի քան 40 չինացի զինվորականի մահվան մասին լուրերը, որոնք տարածել էին հնդկական լրատվամիջոցները:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ բանակցություններն անցել են ջերմ, դրական ու կառուցողական մթնոլորտում: Պաշտոնական Պեկինն ու Նյու Դելին քննարկել են նաև հակամարտությանը վերաբերող այլ հարցեր: