Մայիսի 20-ին Հնդկաստանի ու Բանգլադեշի ափերին է մոտենում Ամֆան հզոր ցիկլոնը: Փոթորկի արագությունը գերազանցում է 200 կմ/ժամ արագությունը՝ գրում է Al Jazeera-ն: Երկու երկրների իշխանությունները սկսել են տարհանել միլիոնավոր բնակիչների, որոնք, ամենայն հավանականությամբ, ահռելի վնասներ կկրեն տարերային աղետից:
Կորոնավիրուսի համավարակի ծանր պայմաններում Հնդկաստանն ու Բանգլադեշը փորձում են ապաստան գտնել 2 միլիոն մարդու համար:
Ամֆան հզոր ցիկլոնն ամենաուժգինը կլինի այս տարածաշրջանում վերջին մի քանի տարիների ընթացքում: Մտավախություն կա, որ տարերային աղետի պատճառով կլինեն լուրջ ավերածություններ: