• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 11:58
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Օսմանցիներն իրականացրեցին պատմության մեջ ամենազարհուրելի Ցեղասպանությունը․ Նախագահի հարցազրույցը՝  «Ալ Ահրամ» պարբերականին
Քաղաքականություն
12:0827 Հնս, 2020

Օսմանցիներն իրականացրեցին պատմության մեջ ամենազարհուրելի Ցեղասպանությունը․ Նախագահի հարցազրույցը՝ «Ալ Ահրամ» պարբերականին

Արաբական աշխարհի ամենահեղինակավոր «Ալ Ահրամ» թերթը (Եգիպտոս) իր հունիսի 25-ի համարում զետեղել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը՝ «Հայոց Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Օսմանցիները իրականացրեցին պատմության մեջ ամենազարհուրելի Ցեղասպանությունը» վերնագրով:

«Ալ Ահրամը» հիմնվել է 1875թ. և լույս է տեսնում օրական 1 մլն տպաքանակով:

Հարցազրույցի նախաբանում թերթը գրում է.

Եգիպտոսի և Հայաստանի պաշտոնական հարաբերություններն աչքի են ընկնում լավ և ամուր հատկանիշներով, որոնք սկիզբ են առել 1991 թ. Եգիպտոսի կողմից Հայաստանի անկախության ճանաչումից հետո: Այնուհետև, 1992 թ. երկու երկրների միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պայմանագիր: 1992 թ. սեպտեմբերին Կահիրեում սկսել է գործել ՀՀ դեսպանությունը, իսկ 1993 թ. մայիսին Երևանում բացվել է Եգիպտոսի դեսպանությունը:

Երկու երկրների քաղաքական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի վրա: Հայաստանը բարձր է գնահատում Եգիպտոսի չեզոք դիրքորոշումը Արցախյան հակամարտության վերաբերյալ, ինչպես նաև արժևորում է կոտորածներից մազապուրծ հայերին ընդունելու ու նրանց եգիպտական հասարակության մեջ ինտեգրելու Եգիպտոսի պատմական դիրքորոշումը: 2013 թ., երբ Եգիպտոսի նախագահի պաշտոնն ստանձնեց Ն. Գ. Նախագահ ալ-Սիսին եգիպտա-հայկական հարաբերությունները մեծ թափ ստացան: Միջկառավարական հանձնաժողովը ջանքեր է գործադրում երկու երկրների միջև տնտեսական տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային փոխանակման նպատակով միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

Ստորև ներկայացնում ենք բացառիկ հարցազրույց Ն. Գ. ՀՀ նախագահ դոկտոր Արմեն Սարգսյանի հետ, որում նա անդրադառնում է 1915 թ. հայ ժողովրդի կոտորածներին առնչվող պատմական հիմնահարցերին և այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությանը: Անցյալ տարի Մյունխենի Անվտանգության գագաթնաժողովում այդ հարցին անդրադարձել է նաև նախագահ Սիսին՝ ընդգծելով, որ 100 տարի առաջ Եգիպտոսը հյուրընկալեց ջարդերի ենթարկված հայերին, «որտեղ նրանք գտան անվտանգություն, խաղաղություն ու կայունություն»:

                                                                                            Երևան. բացառիկ «Ալ Ահրամ»-ի համար

ՀԱՐՑ. Պարոն նախագահ, ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը աշխարհով մեկ նշում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում զոհ գնացին երիտթուրքական կառավարության կազմակերպած՝ հայ բնակչության տեղահանությունների, զանգվածային ջարդերի, բռնությունների, սովի և հիվանդությունների հետևանքով: Ի՞նչ կասեք այդ մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավելի քան մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործած այդ հանցագործությունից, սակայն այդ ոճրի հետևանքները մինչ օրս իրենց զգալ են տալիս և կաշկանդում Հայաստանի բնականոն զարգացումը:

Իրականում հայերի զանգվածային կոտորածներն Օսմանյան Թուրքիայում սկսվել են 1894-96 թթ. սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի օրոք, որոնց զոհ գնացին 300 հազար հայ: Ժամանակի խոշոր տերությունները, համաշխարհային մամուլը և նշանավոր անհատները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Գլադսթոնը, ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսը, գրող Անատոլ Ֆրանսը, գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսը և ուրիշներ, թեև իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին այդ արարքի դեմ և պահանջեցին խոստացված բարեփոխումներն իրականացնել Արևմտյան Հայաստանում, որոնցով պետք է ապահովվեին հայերի տարրական քաղաքացիական իրավունքների հարգումը, կյանքի և գույքի անձեռնմխելիությունը, սակայն չկարողացան կանգնեցնել սուլթան Աբդուլ Համիդին:

Անտանտի երկրները, Վատիկանն ու Թուրքիայում հավատարմագրված դիվանագետները, որոնց մեջ՝ հատկապես ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, նույնպես կարողացան հետ պահել երիտթուրքերին, որոնք կատարելագործեցին հայերի ոչնչացման մեխանիզմը՝ հասցնելով այն պետականորեն ծրագրված և իրականացված Ցեղասպանության: Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից՝ երիտթուրքական կառավարությունը 1915-16 թթ. գործի դրեց Թուրքիայում հայերին իսպառ վերացնելու ծրագիրը՝ ձեռնարկելով աննախադեպ ծավալի և աներևակայելի դաժանության տեղահանություններ, բռնություններ և սպանություններ: (Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 1915 թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ դրանք բնորոշեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Հետագայում՝ 1944 թվականին, Ռաֆայել Լեմկինը հենց 1915թ. հայերի ոչնչացումը հիմք ընդունեց, երբ միջազգային իրավունքում ներդրեց «ցեղասպանություն» տերմինը):

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո իր նախորդների գործը շարունակեց Թուրքիայի նոր առաջնորդ Մուստաֆա Քեմալը՝ Կիլիկիայում և Արևմտյան Հայաստանում վերացնելով հայության վերջին մնացորդները և սանձազերծելով պատերազմ երիտասարդ Հայաստանի Հանրապետության դեմ:

ՀԱՐՑ. Ինչո՞ւ և ինչպե՞ս կատարվեց դա: Չէ՞ որ օսմանահպատակ հայերը դարեր շարունակ օրինապաշտորեն ծառայել են այդ երկրին և նպաստել նրա զարգացմանը: Ինչո՞վ էին նրանք խանգարում թուրքերին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցն էլ այդ է: Թե ինչպե՞ս. Ցեղասպանության ակտի և այն մեխանիզմների մասին, որոնցով դա իրականացվել է, ականատեսները՝ դիվանագետներ, զինվորականներ, ռազմական բժիշկներ, միսիոներներ, քաղաքական գործիչներ, միջազգային մամուլ և այլն, անհերքելի վկայություններ են թողել: Հետագայում ակադեմիական շրջանակները, պատմաբանները և ցեղասպանագետները, հենվելով արխիվային փաստաթղթերի վրա, դա մանրամասն նկարագրել և հաստատել են: Աշխարհը քաջատեղյակ է դրան:

Կուզենայի կենտրոնանալ Ցեղասպանության պատճառների և հետևանքների վրա: Առանձնացնեմ պատճառներից մի քանիսը:

Առաջինը քաղաքական էր: 1878 թ. Սան Ստեֆանոյի և Բեռլինի կոնֆերանսներում բարձրացված «Հայկական հարցն» իր տրամաբանական ավարտին պետք է հասցվեր պատմական Հայաստանի տարածքների վրա հայոց ինքնավարության հաստատմամբ, հիմք դնելով Հայաստանի հետագա անկախությանը, ինչն օսմանահպատակ մյուս ազգերի դեպքում Բալկանյան պատերազմից և Առաջին համաշխարհայինից հետո տեղի էր ունեցել կայսրության եվրոպական և միջինարևելյան հատվածներում:

Հենց դրան էր դեմ սուլթանական, այնուհետև՝ հանրապետական Թուրքիան, որովհետև Հայաստանի անկախության դեպքում կայսրության մարմնից պոկվում էր ստրատեգիական գերկարևորություն ներկայացնող հատվածը, որը թուրքերի ճանապարհը փակում էր դեպի Կովկաս և միջինասիական երկրներ:

Ի դեպ, այդպիսի տարածքների վրա հայերի նման ակտիվ ու ձեռներեց մի ազգի կողմից ինքնուրույն պետություն ստեղծելու հեռանկարի նկատմամբ հետաքրքրությունը կորցրեցին նաև ժամանակի գերտերությունները, այլապես նրանք 1923 թ. Լոզանում չէին հրաժարվի 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող բաժնից, որով հայկական գերիշխանություն էր հաստատվում Օսմանյան Թուրքիայի հայկական նահանգների վրա՝ դեպի Սև ծով ելքով:

Հայաստանի և հայ ժողովրդի շահերն անտեսվեցին նաև 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, որոնցով հայերին հատկացվեց չնչին տարածք: Հայաստանը մասնատվեց՝ Կարսի և Արդահանի նահանգները զիջվեցին քեմալականներին: Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը կամայականորեն հանձնվեցին Խորհրդային Ադրբեջանի վարչական տնօրինությանը, որով տևական վեճի և կոնֆլիկտի օջախ էր ստեղծվում մեր տարածաշրջանում, որի ականատեսն ենք այսօր:

Ցեղասպանության մյուս պատճառը գաղափարախոսական էր: Թուրքական նորածիլ ազգայնամոլությունը ցանկանում էր բազմազգ և բազմամշակույթ վիթխարի կայսրությունը վերածել միադավան և միաձույլ թուրքական պետության՝ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դեպի Կովկասի և Միջին Ասիայի ընդարձակ և հարուստ տարածքները: Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտները դարձյալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջև, ինչպես նաև Փոքր Ասիան բնակեցնող հույներն ու այլ քրիստոնյաներ:

Ուստի կայսրության գերակտիվ երկու տարրերի՝ հույների և հայերի էթնիկական զտումն այլընտրանք չուներ թուրք ազգայնամոլների համար: Այն երկու ժողովուրդների, որոնք կերտողն ու ժառանգորդն են բյուզանդական քաղաքակրթության, որոնք Օսմանյան կայսրության զարգացմանն ու ծաղկմանը նվիրել էին իրենց տաղանդն ու եռանդը:

ՀԱՐՑ. Այնուհանդերձ, խոսվում է, թե հայերը բավարար ռեսուրսներ չունեին ինքնուրույն պետություն ստեղծելու համար, ինչպես, ասենք, անկախություն ձեռք բերած՝ կայսրության այլ ժողովուրդներ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամենևին էլ այդպես չէ, և ամենից լավ դա գիտեին թուրքերը, և ոչ միայն նրանք:

Դեռևս 17-18-րդ դարերից հայերն ունեին ինքնավարության հաստատման, ընդհուպ մինչև պետականության վերականգնման ծրագիր և սահմանադրություն: Այդ ժամանակներից սկսած ակտիվորեն գործում էին քաղաքական խմբակներ, որոնք 19-րդ դարի երկրորդ կեսին վերածվեցին քաղաքական կուսակցությունների: Դեռևս 16-րդ դարի սկզբներից ստեղծվել էին տպարաններ, գրահրատարակչություն, 18-րդ դարում՝ ազգային մամուլ, որտեղ ծավալվում էին լայն քննարկումներ Հայաստանի և հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի և ապագայի վերաբերյալ: Ռուսաստանում և Եվրոպայում պատրաստվում էին տարբեր ոլորտների ուսյալ կադրեր:

Տնտեսության և առևտրի մեջ հայերը շատ ակտիվ և ազդեցիկ էին ոչ միայն Օսմանյան և Ռուսական կայսրությունների տարածքների վրա, որտեղ գտնվում էր նրանց պատմական հայրենիքը, այլև Արևմուտքից Արևելք, Հյուսիսից Հարավ ահռելի տարածքների, ուր նրանք իրենց ձեռներեցության շնորհիվ դարձել էին անշրջանցելի գործոն և մեծապես նպաստում էին համաշխարհային առևտրին ու Արևելք-Արևմուտք առևտրատնտեսական կապերի զարգացմանը:

Հարավարևելյան Ասիայում բանկային համակարգի հիմնադիրներ Սարգիս ընտանիքը, Ռուսաստանում Լազարյան տոհմը, Միջին Արևելքում և Եվրոպայում նավթային մագնատ Գյուլբենկյանները և Եսայանները, Կովկասում Ալեքսանդր Մանթաշովը և ուրիշներ ժամանակի գործարար աշխարհի հայտնի դեմքեր էին: Նրանց ձեռքին էր կուտակվել վիթխարի կապիտալ: Այդ կապիտալը ֆինանսավորում էր հայկական ուսումնական հաստատությունների լայն ցանցը, հոգևոր-մշակութային կենտրոնները, հիվանդանոցներ, երիտասարդական և մարզական հաստատություններ:

Հայերը՝ որպես պետականության ավանդույթներ ունեցող հին ժողովուրդ, ունեին արդյունավետ ինքնակառավարման մարմիններ ոչ միայն այս երկու կայսրություններում, այլ նաև Արևելքից Արևմուտք իրենց բնակության երկրներում: Նրանցից շատերը զինվորական, դիվանագիտական և վարչական բարձրագույն պաշտոններ էին զբաղեցնում տարբեր երկրներում:

Ապագա երկրի ներքին և արտաքին անդորրը պահպանելու համար հայերն ունեին նաև բալկանյան և կովկասյան մարտերում թրծված հմուտ սպայակազմ, զորահրամանատարներ, գեներալներ, շարքային զինվորներ և կամավորական գնդեր, որոնք հետագայում՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում, ցուցաբերեցին իրենց ռազմական հմտությունները:

Առկա էր նաև բավարար մարդկային ռեսուրս. ժողովրդագրական առումով հայերը Օսմանյան կայսրությունում և Կովկասում զգալի թիվ էին կազմում և համեմատելի էին մյուս ժողովուրդների հետ, որոնցից ոմանց նույնիսկ գերազանցում էին: Այսինքն՝ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ հայերն ունեին բոլոր նախադրյալները ինքնուրույն պետություն ձևավորելու համար: Դրա վառ ապացույցն այն է, որ 1915-1923 թթ. ցեղասպանությունից հետո հայերը կարողացան ոտքի կանգնել և պատմական հայրենիքի մի կտորի վրա կառուցել ժամանակակից զարգացած երկիր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հայ զինվորները, գեներալներն ու մարշալներն իրենց անունը փառքով պսակեցին ֆաշիզմի դեմ պայքարի բոլոր ճակատներում: Մեր ժամանակներում նրանց թոռներն անձնուրացորեն պաշտպանում են Արցախի ազատ և անկախ ապրելու իրավունքը:

Այսօր Հայաստանն Արցախի և հայկական կազմակերպված ու ազդեցիկ Սփյուռքի հետ միասնություն է կազմում՝ այն հայերի ժառանգները, որոնք 100 տարի առաջ կանգնած էին վերացման եզրին:

ՀԱՐՑ. Պարոն Նախագահ, արդեն ավելի քան մեկ դար է անցել Ցեղասպանությունից, և ինչքան էլ կորուստները ծանր լինեն, ոմանք ասում են, որ դա անցյալ է, և պետք է նայել ապագային:

ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր հայացքն ուղղված է դեպի ապագան, մենք երազում ենք ապագայի մասին, ծրագրում այդ ապագան, ամեն օր աշխատում ապագա կառուցելու վրա: Բայց հիշենք, որ ապագան երեկվա և այսօրվա շարունակությունն է:

Մենք շատ հաճախ խոսում ենք մարդկային և նյութական վիթխարի կորուստների մասին: Եվ դա ճիշտ է: 1.5 մլն մարդկային կորուստն էապես ազդեց հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. նորմալ պայմաններում այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին:

Մեկ այլ կարևոր կորուստ, ինչին ձգտում էին իրարահաջորդ թուրք կառավարությունները, հայկական տարրի իսպառ վերացումն էր պատմական հայկական տարածքներից: Այսօր այդ տարածքների վրա այլևս չկան համախումբ ապրող հայեր: Եվ եթե չկան մարդիկ, չկան ուրեմն նրանց լեզուն, սովորույթները, ապրելակերպը, մշակույթը, խոհանոցը, տունուտեղը, որոնցով ձևավորվում է ազգային միջավայրը, կազմվում հասարակություն ու ժողովուրդ:

Այսինքն՝ հայերը Ցեղասպանության հետևանքով զրկվել են իրենց պապենական հողի վրա ապրելու և իրենց կյանքն ու սեփական ապագան տնօրինելու իրավունքից: Եվ նկատի առեք, հայերը նոր ձևավորվող էթնիկական խումբ չէին, այլ՝ աշխարհի հին պետականություն և քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ: Ցեղասպանությանը հաջորդած տասնամյակներում Թուրքիայում հետևողականորեն ոչնչացվել են հայերի և հայկական քաղաքակրթության հետքերը:

Եվ եթե այսօր մենք արդարացիորեն դատապարտում ենք աշխարհի տարբեր կողմերում ծայրահեղականների կողմից առանձին պատմական հուշարձանների ավերումը, ապա որքա՜ն խստությամբ պետք է դատապարտենք և ժամանակին դատապարտած լինեինք, առնվազն հազարամյակների պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի նյութական և մշակութային հուշարձանների ոչնչացումը: Հիմա պատկերացրեք աշխարհով մեկ սփռված փրկված հայերի վիճակը, որոնցից շատերը տասնամյակներ շարունակ, նույնիսկ մինչև անցյալ դարի 40-50-ական թվականները մնացին անհայրենիք՝ ապատրիդ:

Ի դեպ, Առաջին աշխարհամարտի ընթացքում թեև հայերը դաշնակից բանակների կազմում, պատվով և անձնազոհությամբ կռվեցին բոլոր ճակատներում՝ Վերդենից սկսած մինչև Պաղեստին, Բրեստից սկսած մինչև Տրապիզոն ու Կովկաս, պատերազմի ավարտից հետո չստացան իրենց երազած հայրենիքը:

Այսօր հայերի գրեթե երեք քառորդն ապրում է տարբեր երկրներում, ամենաբազմազան սովորույթների, հասարակական կարգերի և դավանանքների պայմաններում: Ամենուր հայերը մեծ ջանքեր են գործադրում իրենց ինքնությունը պահպանելու և իրենց իրավունքների մասին խոսելու համար, որից նրանք զրկվել են Ցեղասպանության հետևանքով:

ՀԱՐՑ. Որո՞նք են, ըստ Ձեզ, Ցեղասպանության դասերը, և ի՞նչ անելիք ունի մարդկությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ցավալի է գիտակցել, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճրագործությունները: Եվ մարդկությունը դրանից հետո նորից ականատես եղավ այլ ցեղասպանությունների:

Իմ խորին համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայերիս համար է, այլև առաջին հերթին այն համամարդկային անանց արժեքների նկատմամբ մոտեցման հարց է, այդ չարիքը կանխարգելելու հարց: Հենց այս գիտակցությամբ է առաջնորդվում Հայաստանը՝ իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը սահմանելով ցեղասպանությունների կանխարգելումը և այս ուղղությամբ ակտիվորեն քայլեր ձեռնարկելով ազգային և միջազգային մակարդակներով: Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ավանդականորեն ընդունում է ցեղասպանությունների կանխարգելման բանաձևեր, իսկ 2015 թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից դարձյալ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվեց դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձևը:

Ուստի Ցեղասպանության ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրության և Թուրքիայի առջև, խիստ այժմեական է: Այն մի քանի բաղադրիչ ունի. hիշողության պարտք, նման ոճրի կանխարգելում և կրկնության բացառում, հետևանքների վերացում:

Կես դար լռությունից հետո՝ 1960-70-ական թվականներին, աշխարհն սկսեց կրկին խոսել Հայոց ցեղասպանության մասին. 1965 թ. Ուրուգվայն առաջինը ճանաչեց այն: Այսօր աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Վատիկանը, արաբական աշխարհում՝ Լիբանանը, Սիրիան: Նրանց թիվը գնալով ավելանում է:

Այսօր միջազգային հանրությունը բացարձակ մեծամասնությամբ չի կասկածում Ցեղասպանության եղելության մեջ: Միաժամանակ, անընդունելի է, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկվում է Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:

Այդ դեպքում մենք չենք կարող մի կողմից հայտարարել մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության, հակասեմականության, Հայոց ցեղասպանության ժխտողականության և այլ համամարդկային չարիքների դեմ համատեղ արդյունավետ պայքարի մասին և մյուս կողմից՝ այդ հարցերի շուրջ «դիվանագիտություն բանեցնել»:

Համոզված եմ, որ գլխավորապես հենց այդ սկզբունքներով են առաջնորդվել նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները և միջազգային կազմակերպությունները, որի համար մենք երախտապարտ ենք նրանց: Երախտապարտ ենք այն երկրներին, որոնք Ցեղասպանությունից հետո իրենց դռները բացել և ապաստան են տվել այդ արհավիրքից փրկվածներին: Երախտապարտ ենք միսիոներներին, ռազմական բժիշկներին ու բուժքույրերին, դիվանագետներին, որբախնամ կազմակերպություններին, դժբախտության մեջ մեր եղբայրներին՝ հույներին, ասորիներին, հրեաներին ու եզդիներին, ինչպես նաև թուրք, քուրդ և արաբ այն ընտանիքներին ու անհատներին, որոնք հաճախ իրենց կյանքն ու ապահովությունը վտանգելով ջարդի դաժան այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին ու փրկեցին շատերին:

Այլ հարց է Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների դիրքորոշումը՝ խուսափել Ցեղասպանության ճանաչումից և պետական մակարդակով առաջ տանել ժխտողականության քաղաքականությունը:

Այսօր միջազգային հանրությունը, քաղաքական և հասարակական գործիչներ, որոնց մեջ՝ նաև բազմաթիվ թուրք մտավորականներ և հանրային գործիչներ հարց են բարձրացնում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ՝ հուսալով, որ Թուրքիայի իշխանությունները կառերեսվեն սեփական պատմության ողբերգական էջերի հետ և կշրջեն դրանք: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար:

Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ: Մենք չենք կարող անտեսել զոհերի և վերապրածների տառապանքները և նրանց սերունդների համար պետք է ապահովենք անվտանգ ու արժանապատիվ ապագա:

Դիտումների քանակ529
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ձեր կողմից իսկապես համարձակ քայլ է գալ Հայաստան. նախագահը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողներին 19:5626 Հնս, 2020 Ձեր կողմից իսկապես համարձակ քայլ է գալ Հայաստան. նախագահը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողներին Հասարակություն
  • Ես աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը. նախագահը՝ դեսպանների հետ հանդիպմանը 17:1026 Հնս, 2020 Ես աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը. նախագահը՝ դեսպանների հետ հանդիպմանը Քաղաքականություն
  • Նախագահը հանդիպում է ունեցել մի խումբ գործարարների հետ 20:2225 Հնս, 2020 Նախագահը հանդիպում է ունեցել մի խումբ գործարարների հետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Կանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկին 12:1526 Օգս, 2026
  • ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը 12:0226 Օգս, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին 12:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0026 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ձեռքբերումները. Պապիկյանն ընդունել է Դըկոտինյիին 11:5226 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի հարցը 11:2926 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:1726 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում 11:1626 Օգս, 2026
  • Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները 11:0426 Օգս, 2026
  • Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 10:4826 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն 10:3626 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Քոչարյանի և Սարգսյանի օրոք քաղաքացուց վրեժ են լուծել. ԱԺ փոխնախագահ 10:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0026 Օգս, 2026
  • Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը 09:5226 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթ 09:4426 Օգս, 2026
  • Անահիտ Ցիցիկյան-100. հոբելյանական համերգ 09:3226 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:0126 Օգս, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:4726 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2626 Օգս, 2026
  • Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 08:0826 Օգս, 2026
  • Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 01:0026 Օգս, 2026
  • Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը․ ովքեր են Հայաստանի պատվիրակները 00:3726 Օգս, 2026
  • 100 հազար դոլարով Երևանում 8.3 հեկտար հող, հերքո՞ւմ են դա. Ալեքսանյան 00:2426 Օգս, 2026
  • Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 00:1926 Օգս, 2026
  • Հայաստանը երկրորդ ձեռքից շոր ուղարկելու տեղ չէ, այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների երկիր է. Փաշինյան 00:0426 Օգս, 2026
  • Կատարվածը ոչ թե վրեժխնդրություն է, այլ իրավական գործընթաց. ԱԺ արտահերթ նիստը 23:4725 Օգս, 2026
  • Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANA 23:3625 Օգս, 2026
  • Բռնության մթնոլորտում մեծացող երեխայի քունը, առողջությունը, հույզերն ու վարքը կրում են վախի և լարվածության հետևանքներ․ Հակոբյան 23:2325 Օգս, 2026
  • Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները 23:0025 Օգս, 2026
  • Ցուցահանդեսի այցելուները՝ խաղի մասնակիցներ 22:4525 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է 22:4025 Օգս, 2026
  • 22 անշարժ գույք, 13 ընկերությունում մասնակցություն, 19.5 մլրդ դրամ.բռնագանձման պահանջ՝ Քոչարյաններից 22:2725 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լոռի» ապրանքանիշի երկու տեսակի ըմպելիքների արտադրությունը 22:0925 Օգս, 2026
  • Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 22:0025 Օգս, 2026
  • Հայկական գինու պատմությունը տպավորել է ֆրանսիացի գինեգործներին 21:5125 Օգս, 2026
  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան 21:3725 Օգս, 2026
  • Պոչուկի տերատոմա՝ նորածնի մոտ. այն բարեհաջող հեռացվել է 21:1825 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 21:1325 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026
  • Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4925 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 20:4125 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015