Ամերիկյան «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը ռասիզմի մեղադրանքների պատճառով փոխելու է զվարճանքի մի շարք ատրակցիոնների թեմատիկան:
Ընկերության պաշտոնյաներն ասել են, որ ռասիզմի հարցով պնդումները կապված են հիմնականում Splash Mountain ջրային ատրակցիոնի՝ Վիլֆրեդ Ջեքսոնի 1946-ին նկարահանած «Հարավի երգը» ֆիլմի թեմայի հետ: Այժմ ընկերությունը ատրակցիոնը կփոխի 2009 թվականի «Արքայադուստրը և գորտը» մուլտֆիլմի ոճով, որի գլխավոր հերոսը՝ Թիանան, սևամորթ արքայադուստրն է:
Ձևափոխման կարող են ենթարկվել Ֆլորիդայի, Կալիֆոռնիայի և Ճապոնիայի մի շարք թեմատիկ զբոսայգիներ:
Ավելի վաղ ամերիկյան Dreyer's ընկերությունը, որը շվեյցարական Nestle-ի դուստր ձեռնարկությունն է, հրաժարվել է «Էսկիմո» անվանումից՝ էսկիմոսների նկառմամբ խտրականության պատճառով: