ԱՄՆ-ում համակարգային ռասիզմն առկա է ոչ միայն է իրավապահ մարմինների շրջանակում, այլև ամենուր: CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
«Անկասկած՝ կա նման բան և խոսքն ամենևին միայն իրավապահ մարմինների մասին չէ, ռասիզմն ամենուր է: Դա իրականություն է և շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ: Իհարկե, ոչ բոլոր ոստիկաններն են ռասիստներ, կան լուրջ մասնագետներ, որոնք լավ են կատարում իրենց աշխատանքը»,- ասել է Բայդենը:
Միևնույն ժամանակ, Բայդենը նշել է, որ չի աջակցում ոստիկանական համակարգի ֆինանսավորման կրճատմանը և կողմ է գումարի հատկացմանը, եթե դրանք ծառայեն իրենց նպատակին:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում 46-ամյա աֆրոամերիկացու ձերբակալության ու սպանության գործում ներգրավված բոլոր 4 ոստիկանների դեմ մեղադրանք էր առաջադրվել: Ֆլոյդի մահը համատարած ընդվզման պատճառ էր դարձել երկրում: