ԱՄՆ երեք նահանգներում անցկացված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հրաժեշտի վերջին արարողություններից հետո նրա մարմինն այսօր, ի վերջո, կամփոփվի Հյուսթոնի գերեզմանատանը՝ մոր աճյունի կողքին: Ջորջ Ֆլոյդը Հյուսթոնն ամբողջ կյանքում իր տունն է համարել: Այս մասին տեղեկացնում է Abc News-ը:
Ջորջ Ֆլոյդի թաղման արարողությանը կմասնակցեն հազարավոր մարդիկ, այդ թվում՝ նրա ընկերները, ընտանիքի անդամներն ու մտերիմները:
Հրաժեշտ արարողություններին ներկա են եղել հազարավոր ամերիկացիներ, ինչպես նաև Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը համատարած խռովությունների ու բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Նրա մահից վրդովված մարդիկ արդարություն և իրավապահ մարմիններում բարեփոխումներ են պահանջում: