Թուրքիայի ժանդարմերիայի ավելի քան 120 նախկին աշխատակիցներ դատապարտվել են ցմահ բանտարկության՝ հեղաշրջման փորձին ներգրավված լինելու մեղադրանքով: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարելու հոդվածով: Նրանց համարում են Թուրքիայում «Ֆեթուլլահ» ահաբեկչական կազմակերպության անդամներ:
Թուրքիայում հետապնդման են ենթարկվում նաև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Ձերբակալվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանից Դիարբեքիր նահանգի Սիլվանի համաքաղաքապետ Նաշիդե Թոփրաքը և «Ռոսա» կանանց միության ղեկավարներից Ռոժդա Բարըշին։
Վերջինիս ձերբակալության կապակցությամբ «Ռոսա» կանանց միությունը սոցցանցում գրառում է կատարել՝ նշելով, որ հպարտ են բոլոր կանանց պայքարի մի մասը լինելու համար։