Շոտլանդական Գլազգո քաղաքի ոստիկանները վնասազերծել են դանակով զինված տղամարդուն: Ըստ տեղեկությունների՝ երեք մարդ է մահացել, այդ թվում՝ մեկ ոստիկան, նաև հանցագործը: Ոստիկանությունը, սակայն, չի հաստատել այդ տեղեկությունը:
Քաղաքի կենտրոնը շրջապատված է, չնայած բնակիչներին վտանգ չի սպառնում, իրավապահները հորդորել են դեպքի վայրից հեռու մնալ: Ըստ տեղեկությունների՝ հարձակումը տեղի է ունեցել հյուրանոցում, որտեղ ապրում են ապաստան հայցողները: