Շոտլանդիայում անցկացվում են զանգվածային բողոքի ակցիաներ ընդդեմ Բրեքզիթի: Ցույցի մասնակիցները հնչեցնում են կարգախոսներ այն մասին, որ Եվրամիության կազմից դուրս գալու որոշումը պաշտոնական Լոնդոնը կայացրել է իրենց կամքին հակառակ: Ակտիվիստների խոսքով՝ Շոտլանդիայի խորհրդարանը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի ու մնա Եվրամիության կազմում:
Շոտլանդիայի բնակիչներն իրենց երկիրը համարում էին եվրոպական պետություն ու պահանջում են անհապաղ վերադառնալ կառույց: 2016-ին անցկացված հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների 62 տոկոսը դեմ է քվեարկել Մեծ Բրիտանիայի անկախացմանը: