• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Արհեստական բանականությունը բժշկի և գիտնականի ընկերն է. Ավետիսյան Բաց հարթակ․ Արհեստական բանականությունը... 20:41
Օրակարգում՝ «Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունն է» Օրակարգում՝ «Մեծ Բրիտանիայի նոր... 19:43
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ Դավիթ Խուդաթյանը հանդիպել է... 15:05
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հանրային հեռուստաընկերության պարզաբանումը՝ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի եզրակացության վերաբերյալ
Հասարակություն
19:1225 Հնս, 2020

Հանրային հեռուստաընկերության պարզաբանումը՝ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի եզրակացության վերաբերյալ

Առաջին ալիքը տեղեկացրել էր, որ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը իր եզրակացություններն էր հրապարակել Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրով հեռարձակված ռեպորտաժի վերաբերյալ։ Մենք հրապարակել էինք եզրակացության մի քանի հատվածներ, բայց ոչ ամբողջությամբ՝ համառոտ անդրադառնալով բոլոր կետերին, հրատապ տեղեկացնելով Դիտորդ մարմնում քննարկված բողոքի մասին։ Ամբողջական տարբերակն այժմ հասանելի է 1lurer.am կայքում։

Հանրայինը, հավատարիմ մնալով լրագրության մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանմանը, համագործակցել էր Դիտորդ մարմնի հետ, պատասխանել հարցերին, ներկայացրել իր տեսակետները՝ «Քոչարյանի պաշտպանի ՍԴ մտնելու հետևանքները» վերնագրով նյութն էթիկայի տեսանկյունից գնահատելու համար։ Բողոքի հեղինակ, փաստաբան Արամ Օրբելյանը գտնում էր, որ հրապարակման մեջ խախտված են «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի» մի քանի դրույթներ։ Այսպիսով, Դիտորդ մարմնի եզրակացությունը պարունակում էր վեց կետ։ Դրանցից հինգում էթիկական սկզբունքների խախտում չէր արձանագրել, իսկ վեցերորդ կետի վերաբերյալ Դիտորդ մարմնի վճիռը ընթերցում ենք․

«Ռեպորտաժի վերնագիրը և հաղորդավարի բացման խոսքը չեն բխում հիմնական նյութի բովանդակությունից: Դրանք նաև ուղղորդող բնույթ ունեն, ինչը ամբողջ նյութին հաղորդում է որոշակի մանիպուլյատիվ բնույթ: Ռեպորտաժում չեն բերվում փաստեր կամ մեկնաբանություններ վերնագրում և բացման խոսքում հիշատակած հետևանքների մասին: Այս մասով խախտվում է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի 1.5 դրույթը, ինչի հետևանքով կարո՛ղ էր վնաս հասցվել փաստաբանի մասնագիտական և անձնական համբավին»։

Տեղեկացնենք, որ մնացած հինգ կետերով, ըստ եզրակացության, Հանրայինի լրագրողը պահպանել է Կանոնագրի կետերը, և բողոքը այդ կետերով անհիմն է։ Մասնավորապես, արձանագրվել է, որ մենք բավարար հիմքեր ենք ունեցել անդրադառնալու թեմային, ռեպորտաժում ներկայացրել ենք միայն ճշտված փաստեր, առանց մեկնաբանությունների կամ կարծիքների, իսկ մեջբերումներն արված են տեղին և բխում են նյութի բովանդակությունից։ Հանրային հեռուստաընկերությունն իր պատրաստականությունն է հայտնում այսուհետ ևս համագործակցել Դիտորդ մարմնի հետ։

ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» «Լուրերի»՝ փաստաբան Արամ Օրբելյանի դիմումի վերաբերյալ

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին է դիմել փաստաբան Արամ Օրբելյանը՝ ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերության՝ 2020 թ․ հունվարի 30-ին «Լուրերի» գլխավոր թողարկման ընթացքում հեռարձակված «Քոչարյանի պաշտպանի ՍԴ մտնելու հետևանքները» վերնագրով1 նյութի (հեղինակ` Գ․ Թոսունյան): Ըստ բողոքի հեղինակի՝ հրապարակման մեջ խախտված են «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի» մի քանի դրույթներ։

Ա. ՓԱՍՏԵՐ

  1. Հայաստանի հանրային հեռուստատեսության 2020 թ․ հունվարի 30-ի «Լուրերի» գլխավոր թողարկման ընթացքում հեռարձակվել է «Քոչարյանի պաշտպանի ՍԴ մտնելու հետևանքները» վերնագրով նյութը, որում հեղինակը, հղում կատարելով ԱԱԾ հաղորդագրությանը, անդրադարձել է 2019 թ․ մայիս-օգոստոս ամիսներին «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի՝ ՀՀ Սահմանադրական դատարան կատարած այցերին։
  2. 2020 թ․ մարտի 6-ին ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ստացել է Արամ Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանի դիմումը, որում մատնանշված են նաև «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի» այն դրույթները, որոնք, դիմումատուի կարծիքով, խախտված են վերոնշյալ ռեպորտաժում։ Մասնավորապես՝

ա) «ճշգրտության և անկողմնակալության սկզբունքը այն մասով, որ մասով լրատվամիջոցը և լրագրողը․

մինչև հրապարակումը չեն ստուգել աղբյուրից ստացված տեղեկության հավաստիությունը՝ (․․․) չապահովելով նաև անկողմնակալությունը նյութի հավասարակշիռ ներկայացման միջոցով,

կոծկել (․․․) և (․․․) խեղաթյուրել են (․․․) փաստերը,

հրապարակել են ակնհայտ կեղծ տեղեկություններ,

չեն ապահովել, որ նյութի վերնագիրը բխի նյութի բովանդակությունից,

մեջբերումները օգտագործել են համատեքստից դուրս,

չի սահմանազատված փաստը և տեղեկությունները՝ կարծիքից և վերլուծություններից,

բ) մարդկանց անձնական կյանքի և այլ իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքը այն մասով, որ չի պահպանվել անմեղության կանխավարկածը (․․․)»։

  1. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դիմողը նույն նյութի կապակցությամբ զրպարտության հիմքով դիմել է նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարան, 2020 թ․ ապրիլի 21-ին առցանց քննարկեցին ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգին դիմումի համապատասխանության հարցը և քվեարկությամբ ընդունեցին այն վարույթ։
  1. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, 2020 թ․ ապրիլի 24-ի նիստում անցկացնելով բողոքի առցանց քննարկումը, արձանագրեց, որ կարիք ունի Հանրային հեռուստատեսության որոշ պարզաբանումների և ապրիլի 27-ին համապատասխան նամակով դիմեց Հայաստանի հանրային հեռուստատեսության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Շահինյանին։ Նամակի պատճեններն ուղարկվեցին Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանին։

ԴՄ-ն կատարել էր հետևյալ հարցադրումները՝ 1․ Լրագրողի կողմից ինչպե՞ս են ձևակերպվել Արամ Օրբելյանին ուղղված հարցը կամ հարցերը (խնդրանքով՝ հնարավորինս ճշգրիտ փոխանցել դրանց բովանդակությունը)։ 2․ Ո՞ւմ նախաձեռնությամբ և ի՞նչ եղանակով է ՀՀ ԱԱԾ-ից ստացվել նյութում մեջբերված ԱԱԾ-ի հաղորդագրությունը։ 3․ Արդյո՞ք Հանրային ՀԸ կողմից գործադրվել են ջանքեր՝ այլ աղբյուրներից (բացի Արամ Օրբելյանից) ստանալու ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ եղած տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություններ։ 4․ Արդյոք ԱԱԾ-ի հաղորդագրությամբ հստակ ներկայացվո՞ւմ է՝ ում նկատմամբ է իր կողմից իրականացվում նախաքննություն (խնդրանքով՝ հնարավորության դեպքում ԴՄ-ին տրամադրել հաղորդագրությունը ամբողջությամբ)։

  1. 2020 թ․ մայիսի 5-ին ԴՄ-ն ստացել է Ռ․ Շահինյանի պարզաբանումները։ Մասնավորապես, Ռ․ Շահինյանը նշել է, որ Ա․ Օրբելյանին լրագրողը տվել է հետևյալ հարցերը՝

«Ազգային անվտանգության ծառայությունը «Լուրերի» գրավոր հարցմանն ի պատասխան պաշտոնապես տեղեկացրել է, որ 2019 թ. մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար այցելել եք Սահմանադրական դատարան. խնդրում եմ մեկնաբանել այս տեղեկատվությունը»,

«2019 թ. մայիսին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրեց «Մարտի 1»-ի քրեական գործի վարույթը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան Քոչարյանին մեղսագրվող հոդվածի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով. մինչ Սահմանադրական դատարանի կողմից տվյալ դիմումի քննությունը սկսելն այցելե՞լ եք արդյոք Սահմանադրական դատարան, եթե՝ այո, ներկայացրե՞լ եք անձը հաստատող փաստաթուղթ, և Ձեր մուտքերը ոստիկանների կողմից հաշվառվե՞լ են, թե՞ ոչ»:

Մյուս երեք հարցերին Ռ․ Շահինյանը տվել է հետևյալ պատասխանները․

«Նյութում մեջբերված Ազգային անվտանգության ծառայության պատասխանը ձեռք է բերվել Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախաձեռնությամբ՝ գրավոր հարցման հիման վրա:

Այո: Ռեպորտաժի հեղինակը կապ է հաստատել նաև Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Էդգար Ղազարյանին լրագրողը հայտնել է, որ Ազգային անվտանգության ծառայության գրավոր պատասխանի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը 2019 թ. մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում այցելել է Սահմանադրական դատարան: Նա խնդրել է մեկնաբանություն տալ, սակայն Էդգար Ղազարյանը հրաժարվել է բանավոր մեկնաբանել և առաջարկել է հարցերն ուղարկել գրավոր: Լրագրողը կազմել է գրավոր հարցում, մեջբերել է Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական պատասխանը և խնդրել պարզաբանել, թե ինչ նպատակով է Արամ Օրբելյանն այցելել Սահմանադրական դատարան, այդպիսի այցերի ընթացքում հանդիպե՞լ է արդյոք Սահմանադրական դատարանի նախագահին, և ինչո՞ւ չեն հաշվառվել Սահմանադրական դատարան Արամ Օրբելյանի մուտքերը: Վերոշարադրյալ հարցերի բովանդակությամբ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության գրավոր հարցումը Սահմանադրական դատարանի կողմից մնացել է անպատասխան:

Այո: Ազգային անվտանգության ծառայությունը հստակ նշում է, որ Գլխավոր դատախազությունից 2019 թ. հոկտեմբերի 25-ին ստացել է գրություն՝ Արամ Օրբելյանի ՍԴ այցելելու և Հրայր Թովմասյանի հետ գաղտնի հանդիպումների մասին մամուլի հրապարակումների վերաբերյալ, ինչի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստվել են նյութեր, սակայն երեք օր անց քրեական գործի հարուցումը մերժվել է՝ ոստիկանների գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այսինքն՝ ուսումնասիրություններն իրականացվել են Սահմանադրական դատարանի ոստիկանների նկատմամբ»:

Լրատվական ծառայության տնօրենի պաշտոնակատարը նաև գրել է.

«Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայությունից ստացված գրությունը Դիտորդ մարմնին տրամադրելուն, նշենք, որ այս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում ԵԴ/7978/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Արամ Օրբելյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ի դեմս՝ Ազգային անվտանգության ծառայության և Հանրային հեռուստաընկերության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին: Տվյալ հայցի հարուցման առիթը քննարկվող ռեպորտաժն է, ուստի, Հանրային հեռուստաընկերությունը Ազգային անվտանգության ծառայությունից ստացված գրությունը կտրամադրի միայն դատարանին՝ վերջինիս կողմից այդպիսի պահանջի սահմանման դեպքում»:

  1. Դիտորդ մարմինը դիմեց նաև բողոքող կողմի ներկայացուցիչ Ն․ Բեգլարյանին՝ հարցադրումով՝ արդյոք փորձե՞լ են օգտվել հերքում հրապարակելու իրենց իրավունքից։

Վերջինս տեղեկացրեց, որ չեն փորձել՝ զրպարտության համար դատական կարգով պատասխան պահանջելու ժամկետները բաց չթողնելու նպատակով։

Բ. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

I. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

Հոդված 1087.1. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները

  1. Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: (․․․)
  1. Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: (․․․)
  1. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
  1. եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
  1. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք 

Հոդված 8. Հերքման և պատասխանի իրավունքը

  1. Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:
  1. Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր

1.1. մինչև հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել և չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ,

1.3. հստակ սահմանազատել փաստերի և տեղեկությունների շարադրանքը՝ կարծիքներից, վերլուծություններից և մեկնաբանություններից,

1.4. վերլուծություններ և մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի և հավաստի տեղեկությունների վրա,

1.5. ձգտել, որ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը, վերնագրերը բխեն նյութի բովանդակությունից, չչարաշահվեն հանրային դեմքերի և սովորական մարդկանց անձնական տվյալների համընկնումները, մեջբերումները չօգտագործվեն համատեքստից դուրս,

2.1. հնարավորինս նշել տեղեկությունների աղբյուրները,

4.1. պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության և նամակագրության նկատմամբ,

4.7. պահպանել անմեղության կանխավարկածը. մինչև դատաքննությունը հանցագործության մեջ կասկածվողների անունները հրապարակելիս քննարկել դրա հասարակական անհրաժեշտությունը՝ հավասարակշռություն պահպանելով անմեղության կանխավարկածի, հանցագործության մեջ կասկածվողների՝ արդար դատաքննության իրավունքի և հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի միջև:

Գ. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը՝

քննարկելով

ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» «Լուրերի»՝ փաստաբան Արամ Օրբելյանի բողոքը,

ի գիտություն ընդունելով

Հայաստանի հանրային հեռուստատեսության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Շահինյանի պատասխանը ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հարցմանը,

նկատի առնելով, որ

նշված ժամանակահատվածում Սահմանադրական դատարան Արամ Օրբելյանի այցելությունների կապակցությամբ դատական վարույթ է իրականացվում, և այդ փաստի հաստատումը կամ հերքումը դատարանի իրավասության ներքո է,

արձանագրում է.

  1. Հայաստանի հանրային հեռուստատեսության 2020 թ․ հունվարի 30-ի «Լուրերի» գլխավոր թողարկման ընթացքում հեռարձակված «Քոչարյանի պաշտպանի ՍԴ մտնելու հետևանքները» վերնագրով նյութը պատրաստելիս խմբագրությունը դիմել է խնդրին առնչվող հիմնական կողմերին՝ Արամ Օրբելյանին, ՀՀ ԱԱԾ-ին, ինչպես նաև, համաձայն ՀՀՀ լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պատասխանի, կապ է հաստատել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի հետ՝ այդպիսով ապահովելով տարբեր աղբյուրներից փաստերը ճշտելու պահանջը։ Սահմանադրական դատարան Ա․ Օրբելյանի ենթադրյալ այցելությունների փաստի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության կողմից հիշատակման համար ԱԱԾ-ից ստացված գրությունը բավարար հիմք է հանդիսանում, մանավանդ որ ռեպորտաժում ներառված են նաև Ա. Օրբելյանի մեկնաբանությունները դրա վերաբերյալ։ Հետևաբար՝ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի 1․1 կետի խախտում առկա չէ։
  1. Նյութում ԱԱԾ-ից ստացված գրությունից մեջբերումներն արված են տեղին և բխում են նյութի բովանդակությունից։ Հետևաբար՝ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի 1․5 կետի խախտում այդ մասով առկա չէ։
  1. Բուն ռեպորտաժում լսարանի համար հասկանալի կերպով ներկայացվել է, որ ԱԱԾ քննության առարկա եղել են ոստիկանության գործողությունները, իսկ Արամ Օրբելյանին կամ որևէ այլ անձի կոնկրետ ձևակերպված մեղադրանք չի ներկայացվել։ Հետևաբար՝ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի 4․7 կետի խախտում առկա չէ։
  1. Բուն ռեպորտաժում բացակայում են կարծիքն ու վերլուծությունը։ Վերջինների վերաբերյալ ակնարկները առկա են վերնագրում և հաղորդավարի բացման խոսքում, հետևաբար բողոքում նշված փաստերը և կարծիքները չսահմանազատելու ու Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի 1․3 կետի խախտման վերաբերյալ պնդումը բավարար հիմքեր չունի։
  1. Նյութում չկա անձնական կյանքի միջամտություն, քանի որ այն Ա․ Օրբելյանի՝ ՀՀ Սահմանադրական դատարան, այլ ոչ՝ մասնավոր տարածք ելումուտի մասին էր, և այդ փաստը կարող էր հանրային հետաքրքրություն ներկայացնել։ Հետևաբար՝ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի 4․1 կետի խախտում առկա չէ։
  1. Միևնույն ժամանակ ռեպորտաժի վերնագիրը՝ «Քոչարյանի պաշտպանի ՍԴ մտնելու հետևանքները», և «Լուրերի» հաղորդավարի բացման խոսքը չեն բխում հիմնական նյութի բովանդակությունից: Ավելին՝ դրանք նաև ուղղորդող բնույթ ունեն, ինչը ամբողջ նյութին հաղորդում է որոշակի մանիպուլյատիվ բնույթ: Ռեպորտաժում չեն բերվում փաստեր կամ մեկնաբանություններ վերնագրում և բացման խոսքում հիշատակած հետևանքների մասին: Այս մասով խախտվում է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի 1․5 դրույթը, ինչի հետևանքով կարող էր վնաս հասցվել փաստաբանի մասնագիտական և անձնական համբավին:

ԶԼՄ-ների ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄԻՆՆ իրեն իրավունք է վերապահում վերոնշյալ հարցով դատարանի որոշումից հետո կրկին անդրադառնալու Ա․ Օրբելյանի բողոքին, եթե, համաձայն Աշխատակարգի 4․16 կետի, դատարանի վճիռը չի բավարարի կամ մասամբ կբավարարի անձին, և նա կդիմի քննությունը վերսկսելու խնդրանքով։ Կողմերից մեկի նախաձեռնությամբ բողոքը կարող է քննարկվել նաև այն դեպքում, եթե դատարանի որոշման արդյունքում ի հայտ գան հանգամանքներ, որոնք հիմք կպարունակեն սույն եզրակացության բովանդակությունը վերանայելու կամ լրացնելու համար:

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հորդորում է Արամ Օրբելյանին՝ նման դեպքերում օգտվել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ պատասխանի հրապարակման իրավունքից։

Դիտորդ մարմինը հարկ է համարում հիշեցնել, որ Կանոնագիրը ստորագրած լրատվամիջոցների ներկայացուցիչները, ընդունելով իրենց իսկ կողմից ընտրված Դիտորդ մարմնի իրավասությունը՝ քննելու իրենց գործողությունների ու հրապարակումների համապատասխանությունը Կանոնագրի դրույթներին, պատրաստակամություն են հայտնել` ԴՄ-ի որոշումը հրապարակելու իրենց լրատվամիջոցներում:

Ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2020 թ․ մայիսի 12-ի նիստում, ԴՄ հետևյալ կազմով՝

Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ, Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, մամուլի փորձագետ

Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, «Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր 

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Երևանի մամուլի ակումբի նախագահ

Նունե ՍԱՐԳՍՅԱՆ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ, Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերության խմբագիր

Գեղամ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Media.am-ի պրոդյուսեր

1 Տվյալ դեպքում որպես վերնագիր է ծառայում հեռուստատեսային ռեպորտաժի գլխագիրը, որն ամբողջ ռեպորտաժի ընթացքում, որպես տիտր, առկա է տեսանյութում։

Դիտումների քանակ173
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1126 Հլս, 2026
  • Էստոնիայում ներկայացվել է հայ կերպարվեստը 00:5026 Հլս, 2026
  • «Լուսավորիչ» թատերաստուդիայի առաջին քննությունը 00:0926 Հլս, 2026
  • Կրթություն և կեցություն. «Ուսանողի տուն»-ը նոր դիմորդների է սպասում 23:5425 Հլս, 2026
  • Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը 23:1125 Հլս, 2026
  • Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է 22:3625 Հլս, 2026
  • Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը 22:1525 Հլս, 2026
  • Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա 21:5725 Հլս, 2026
  • Ռուս-ուկրաինական պատերազմի քաղաքական և տնտեսական հետևանքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:4025 Հլս, 2026
  • Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից 21:2425 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.07.2026 21:1025 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Քննարկվել է գազի ծավալներն ավելացնելու հարցը. կստեղծվի ՀՀ-Իրան աշխատանքային խումբ 21:0025 Հլս, 2026
  • «Քրջի Bazzar»-ը՝ որպես ներկայացում 20:5825 Հլս, 2026
  • Հին մեքենաների ավտոշոու Գլենդելում 20:4925 Հլս, 2026
  • Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ 20:4225 Հլս, 2026
  • ՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը 20:3225 Հլս, 2026
  • Վրաստանը էլեկտրաէներգիայի անջատումների հարցով հետաքննություն է սկսել 20:2325 Հլս, 2026
  • «Երևանի գարեջուր» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 996 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1625 Հլս, 2026
  • Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին 19:5425 Հլս, 2026
  • Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցները» Կոնգրեսում տեղից չեն շարժվում. NYT 19:4325 Հլս, 2026
  • Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին 19:3125 Հլս, 2026
  • Էդվարդ Ասրյանը այցելել է N բանակային զորամիավորում և հանդիպել ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների ու բանակային դիրքերի ավագների հետ 19:1425 Հլս, 2026
  • Թվային անվտանգության հետքերով. հետազոտություն 18:5625 Հլս, 2026
  • Վրաստանում էներգամատակարարումը վերականգնվել է 18:3225 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել 18:0925 Հլս, 2026
  • ՄԱԿ-ն աջակցում է Սիրիային իր պատմության շրջադարձային փուլում. Գուտերեշ 18:0125 Հլս, 2026
  • Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք 17:4625 Հլս, 2026
  • Ռումինիան երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ անօդաչու թռչող սարք է խոցել իր տարածքում 17:4125 Հլս, 2026
  • ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժնի գանձերը 17:2425 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ից արտահանումը Եվրամիություն, Չինաստան, Հնդկաստան աճել է ավելի քան 80%-ով. նախարար 17:0025 Հլս, 2026
  • Մեր դիրքերն այժմ շատ ավելի ուժեղ են. Արաղչի 16:5825 Հլս, 2026
  • Վրաստանում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի երկրորդ խոշոր անջատումը 16:3425 Հլս, 2026
  • Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամվա ընթացքում զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի 15:4925 Հլս, 2026
  • Քննիչի աշխատանքի գնահատման նոր կարգ՝ ՀԿԿ-ում. առավելագույն միավորներ կստանան բարդ գործեր քննողները 15:2725 Հլս, 2026
  • Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. տարվա ընթացքում բազմաբնույթ միջոցառումներ կլինեն 15:2125 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ 15:0525 Հլս, 2026
  • Դադարել է գործել Նովոռոսիյսկում գտնվող Սև ծովի ամենամեծ նավթային տերմինալը 14:5125 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 14:3325 Հլս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում 14:3225 Հլս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին 13:3725 Հլս, 2026
  • Մտադիր չեմ շտապել Իրանի հետ գործարքի հարցում՝ ԱՄՆ ընտրությունների պատճառով. Թրամփ 13:3625 Հլս, 2026
  • Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 13:1825 Հլս, 2026
  • Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներին 13:0625 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Թերացողները կենթարկվեն պատասխանատվության, բարձր կատարողականը կխրախուսվի. ՀԿԿ 13:0025 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:4725 Հլս, 2026
  • Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները 12:2225 Հլս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի 12:1525 Հլս, 2026
  • Վենեսուելայի ԱԳ նախարարը հայտարարել է ՄՔԴ-ից երկրի դուրս գալու որոշման մասին 11:4325 Հլս, 2026
  • Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. Պապոյան 11:2125 Հլս, 2026
  • ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազ Քարիմ Խանի հրաժարականը 11:1525 Հլս, 2026
  • Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն 10:1825 Հլս, 2026
  • Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ 10:1325 Հլս, 2026
  • Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում 09:5425 Հլս, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում 09:3525 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան 08:5125 Հլս, 2026
  • Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ 08:3525 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1525 Հլս, 2026
  • 1 շաբաթում՝ 3 վարչական ձերբակալություն. «Զվարթնոց»-ից ապօրինի փոխադրման տուգանքը 50 հազար դրամ է 00:4325 Հլս, 2026
  • Աննա Ավետիսյանն ու Քեթրին Բարգերը կարևորել են Գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելես շրջանի միջև սերտ համագործակցությունը 00:2625 Հլս, 2026
  • Մոսկվան կսպասի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով 00:0725 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել 23:4924 Հլս, 2026
  • «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում միջազգային երիտասարդական ճամբարի են մասնակցում 23:1824 Հլս, 2026
  • Առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները․ ՀՖՖ 23:0024 Հլս, 2026
  • «Չքաղաքականացնել»․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հովհաննես Դավթյանի ներկայացմանը 22:5324 Հլս, 2026
  • Ռուս-Հայկական համալսարանը ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով 22:4224 Հլս, 2026
  • Կոտայքում ապօրինի զենք-զինամթերքի առգրավումն աճել է շուրջ 40 %-ով 22:2724 Հլս, 2026
  • Օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում ավելի շատ կառուցողական օրակարգ կա, քան էսկալացիայի վտանգ. փորձագետ 22:0724 Հլս, 2026
  • Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը 21:5724 Հլս, 2026
  • Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը 21:2824 Հլս, 2026
  • Կհանդիպենք Մեղրի փառատոնին 21:1024 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Լարվածությունը միայն սահմանին չէ, որ նվազել է. փորձագետը՝ Բաքվի դիրքորոշման մասին 21:0024 Հլս, 2026
  • Յուլիս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5924 Հլս, 2026
  • Ամառային ընթերցանություն-2026 20:5524 Հլս, 2026
  • Արգենտինահայ արվեստագետի կարոտը և ապագան 20:5124 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.07.2026 20:4724 Հլս, 2026
  • Ռուսաստանը հասկանում է, որ ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ի երկրներին, այլ ոչ թե Ուկրաինային. Թրամփ 20:4224 Հլս, 2026
  • ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի «սուր աղիքային վարակով» բուժառուների սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում 20:3124 Հլս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց 20:2324 Հլս, 2026
  • Աշխարհում պարենային ճգնաժամը հեռու է հանգուցալուծվելուց. ՀՀ-ում 2.5 տոկոսից ցածր է սովի ցուցանիշը 20:1224 Հլս, 2026
  • ԵՄ պատժամիջոցների պատճառով դադարեցվել են դրամական փոխանցումները «Զոլոտայա կորոնա»-ի միջոցով 20:0324 Հլս, 2026
  • Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը 19:5424 Հլս, 2026
  • Իրանը Եմեն է տեղափոխել ԻՀՊԿ հրամանատարների, հրթիռների ու անօդաչուների համար նախատեսված սարքավորումներ. Reuters 19:4924 Հլս, 2026
  • Կանն 2027. հայկական կինոյի նոր հնարավորությունը 19:4024 Հլս, 2026
  • Քննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցեր 19:3024 Հլս, 2026
  • Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվեց 19:2224 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը երիտասարդներին ներկայացրել է պետության երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները 19:0624 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայկական կաթնամթերքի շուրջ Ռոսսելխոզնադզորի պնդումները չեն հաստատվել․ ՍԱՏՄ 19:0024 Հլս, 2026
  • Լավրովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 18:5524 Հլս, 2026
  • Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում 18:4424 Հլս, 2026
  • ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ 18:3224 Հլս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժից 28 օր անց գտել են երեք ողջ մնացածի 18:2824 Հլս, 2026
  • Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ 18:2824 Հլս, 2026
  • Դվորկովիչը հրաժարական է տվել ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից՝ ԵՄ պատժամիջոցների պատճառով 18:1724 Հլս, 2026
  • Դրապատին պատասխան կտա Ռուսաստանի մասին իր խոսքերի համար. Պեսկով 18:0524 Հլս, 2026
  • Լքված շենքերը կամ կապամոնտաժվեն, կամ պետությունը կգտնի դրանք օգտագործելու ձևը. կարգը հաստատված է 17:5324 Հլս, 2026
  • Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռումինիան ԱԹՍ է խոցել երկրի օդային տարածքում 17:3924 Հլս, 2026
  • Ոսկրային սարկոմա․ վաղ ախտորոշումը՝ բուժման հաջողության կարևոր պայման 17:2824 Հլս, 2026
  • Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը. NYT 17:1524 Հլս, 2026
  • Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է 17:0424 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Եթե լքված շենքի վերակառուցումը նորի արժեքի 75%-ից թանկ լինի, այն կքանդվի | 24.07.2026 17:0024 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015