ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրել է առաջին անգամ դպրոց գնացող, բայց միանգամից տարեկիցների դասարան ընդունվող երեխաների իրավունքները և խնդիրներ արձանագրել:
Երեխաներն ունեցել են վախ, անհանգստություն, սեփական ուժերի նկատմամբ անվստահության զգացում, լացի, հուզական լարվածության դրսևորումներ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այլ կարծիքի է: Ուշ տարիքում հասակակիցների հետ կրթության մեջ ներգրավված երեխաների մոտ ուսումնական պրոցեսի հետ կապված լուրջ դժվարություն չեն նկատել:
Այնուամենայնիվ, նախարարությունը դեռ վերլուծում է ՄԻՊ գրասենյակի դիտողությունները և մտադիր է որոշ փոփոխություններ նախաձեռնել։
Հեղինակ՝ Աննա Զախարյան