Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ: Թուրքիայի նախագահի աշխատակազմի տվյալով՝ կքննարկվի Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:
«Ստամբուլում կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի հետ երկկողմ օրակարգի հարցերը և տարածաշրջանային իրադարձությունները, ինչպես նաև հրադադարի հաստատմանն ու կայուն կարգավորման հասնելուն ուղղված ջանքերը»,- հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը:
Ապրիլին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը։