Հայաստանը Ռուսաստանին պատասխանում է ոչ թե կախվածության, այլ՝ ինքնիշխանության լեզվով. Փաշինյան-Պուտին հանդիպման քաղաքագիտական գնահատականն է: Մասնագետները նկատում են, որ Հայաստանի ղեկավարը փաստարկված հակադարձել է Ռուսաստանի նախագահի բոլոր հարցադրումներին:
Վերլուծաբանները կարևոր են համարում, որ Փաշինյանը մեր երկրի օրենսդրության տեսանկյունից բացատրել է, որ այլ պետության քաղաքացիներն այստեղ չեն կարող հավակնել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի կարգավիճակի: Նվազ կարևոր չի համարվում Հայաստանի ղեկավարի փաստարկը, որ մինչև օրս Հայաստանի քաղաքացիները չեն կարողանում հասկանալ, թե ինչու անհրաժեշտ պահին ՀԱՊԿ-ը չի կատարել պայմանագրային պարտավորությունները:
Եվ վերջապես Ղարաբաղի մասին: Քաղաքագետների աչքից չի վրիպել վարչապետի դիտարկումը, որ դեռ 2020-ին Պուտինը երկու անգամ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի անքակտելի մաս:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան