ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարության տոնի առթիվ:
«Շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ: Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի մարդու արժանապատվության, իրավունքների պաշտպանության և փոխադարձ հարգանքի կարևորությունը՝ որպես մեր հասարակության հիմնասյուներ։
Մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն և վստահություն՝ դեպի ավելի արդար և մարդակենտրոն հասարակություն։
Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,- ասված է ՄԻՊ-ի ուղերձում: