ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կառավարությանը լիազորել է ձերբակալել ցանկացածին, ով կփորձի վնասել կամ գետնին տապալել արձաններն ու հուշարձանները՝ սպառնալով 10 տարվա ազատազրկմամբ: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Ի դեպ, նոր որոշումը հետադարձ ուժ կունենա, հետևաբար՝ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են հուշարձանների տապալմանը, կարող են ձերբակալվել:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում ռասիստական արդարության վերաբերյալ համընդհանուր կոչերը սկսվել էին մայիսի 25-ին տեղի ունեցած աֆրոամերիկացու սպանության պատճառով: Այդ ժամանակից ի վեր քաղաքացիական պատերազմի կամ ստրկության հետ առնչություն ունեցող հուշարձանները ցուցարարների թիրախում են հայտնվել: