Հուշարձանների դեմ պատերազմ է սկսվել նաև Մեծ Բրիտանիայում, և իշխանությունները ծրագրել են զգալիորեն ավելացնել պատժաչափերը հուշահամալիրների պղծման համար: Օրինագծի ընդունման դեպքում վանդալներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Այժմ Մեծ Բրիտանիայում վանդալը կարող է ստանալ երեք ամսվա ազատազրկում և տուգանք, եթե այն մասնավոր կամ հանրային գույքին պատճառի մինչև 5 հազար ֆունտ ստեռլինգի վնաս: Ավելի մեծ վնասի համար նախատեսվում է մինչև 10 տարի ազատազրկում:
Պղծված հուշարձանների շարքում է հայտնվել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի արձանը: Չերչիլը Միացյալ Թագավորությունը ղեկավարել է 1940-1945 և 1951-1955 թվականներին, և ժամանակակից վանդալները նրան մեղադրում են ռասիզմի համար: Բրիտանական կառավարության ներկա ղեկավար Բորիս Ջոնսոնը անօրինական է համարել Չերչիլի նկատմամբ վանդալիզմը և վստահեցրել, որ «նրա դիմադրության շնորհիվ է կասեցվել ռասիստական բռնակալության տարածումը Եվրոպայում»: