Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը խոշոր մասնավոր բանկերի և ակտիվների կառավարման ընկերությունների հետ քննարկում է հարուստ քաղաքացիների հարկերն ավելացնելու հնարավորությունը:
Գերատեսչությունը նաև ցանկանում է, որ հարուստ բրիտանացիները միջոցներ հատկացնեն պետության օգնության ծրագրերին՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ:
Ըստ տնտեսագետների՝ այս գործողություններով Ֆինանսների նախարարությունը նախատեսում է համալրել քայքայված պետական գանձարանը, որի պահուստներն օգտագործվել են վարակի դեմ պայքարելու համար: COVID-19-ի հետ կապված աջակցության միջոցառումներին Միացյալ Թագավորությունը ծախսել է 133 միլիարդ ֆունտ:
Ենթադրվում է, որ կառավարությունը կավելացնի խնայողությունների, կապիտալ շահույթների հարկը կամ գույքահարկը: