Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կմասնակցի նախագահի ընտրություններին, եթե ընդունվի Սահմանադրության համապատասխան փոփոխությունը:
«Ես ինքս դեռ ոչինչ չեմ որոշել: Չեմ բացառում, որ կառաջադրվեմ, եթե փոփոխություն լինի Սահմանադրության մեջ»,- ասել է նախագահը:
Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը հորդորել է բոլոր պաշտոնյաներին՝ իրեն իրավահաջորդ չփնտրել և զբաղվել իրենց անմիջական աշխատանքով:
Հունիսի սկզբին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ համաժողովրդական քվեարկությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նշանակված է հուլիսի 1-ին: Այն պետք է տեղի ունենար ապրիլի 22-ին, բայց հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Սահմանադրության փոփոխությունները ներառում են նաև նախագահական ժամկետի չեղարկում: Եթե ռուսաստանցիները քվեարկեն Հիմնական օրենքի նորացված նախագծի օգտին, Պուտինը 2024 թվականին կկարողանա առաջադրվել նոր վեց տարի ժամկետով, իսկ դրա լրանալուց հետո՝ ևս մեկ անգամ: