Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի նախագահության ժամկետի ավարտից հետո էլ Ռուսաստանում կշարունակի գործել նրա հիմնած համակարգը: Այս մասին գրում է Gazeta.ru կայքը:
«Եթե մենք խոսում ենք հզոր Ռուսաստանի մասին, ապա Պուտինից հետո կլինի Պուտինը: Այն ամենը, ինչ տեղի կունենա նախագահ Պուտինից հետո, տեղի կունենա նրա ստեղծած մոդելներով»,- հայտնել է Վյաչեսլավ Վոլոդինը:
Ռուսաստանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ նրա իրավահաջորդը շարունակելու է Պուտինի արածը, քանի որ նա հենվելու է Պուտինի ստեղծած հիմքի վրա:
Հիշեցնենք, որ 2014-ին Սոչիում «Վալդայ» ակումբի փակ հանդիպմանն Վոլոդինն աղմկահարույց արտահայտություն էր թույլ տվել՝ «Կա՛ Պուտինը՝ կա՛ Ռուսաստանը, չկա՛ Պուտինը՝ չկա՛ Ռուսաստանը»: