Պուտինը երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ հիշատակել է թոռների մասին՝ տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Հարցազրույցներից մեկի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ շփվում է թոռների հետ՝ նույնիսկ գտնվելով Կրեմլում:
Երկրի ղեկավարը շատ հազվադեպ է խոսում իր ընտանիքի անդամների մասին: Վերջին անգամ՝ 2017-ին Պուտինը պատմել էր, որ երկրորդ թոռն է ծնվել, իսկ առաջինն արդեն մանկապարտեզ է հաճախում: