• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հեյդար Ալիևի կադրերն են եղել. Արշակյան+ Բաց հարթակ. Ռոբերտ Քոչարյանն... 20:40
Amnesty International-ը Քերիմլիի կալանավորումը որակել է ավտորիտար գործելաոճի դրսևորում. «Հարևաններ» Amnesty International-ը Քերիմլիի կալանավորումը... 20:24
Օրը՝ 60 վայրկյանում | 04.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 04.12.2025 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Այսօր հայկական ծանրամարտի Սասունցի Դավթի՝ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է
Հասարակություն
11:5513 Հնս, 2020

Այսօր հայկական ծանրամարտի Սասունցի Դավթի՝ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է

Նրա անունը հոմանիշն է ռեկորդի, չեմպիոնության ու հաղթանակի: 1956 թվականի այս օրը՝ հունիսի 13-ին, Գյումրիում ծնվել է հերթական չեմպիոնը՝ անգերազանցելի Յուրի Վարդանյանը:

Աշխարհահռչակ ծանրամարտիկը այդ մարզաձևով սկսեց զբաղվել 1970 թ.-ից՝ հորեղբոր՝ Սերգեյ Վարդանյանի գլխավորությամբ Լենինականի փոքրիկ ու կիսամութ դահլիճում, որտեղ հազիվ տեղավորվում էր ծանրամարտի մեկ հարթակ: 

Հորեղբայր Սերգեյը ծանրամարտով բավական ուշ էր սկսել զբաղվել՝ բանակում ծառայելիս: Բայց ծառայությունն ավարտելուց հետո սկսել էր աշխատել գործարանում ու, չնայած վարպետի կոչմանը, մոռացել էր ծանրաձողը, մինչև եղբայրը՝ Նորայրը, առաջարկեց մասնակցել շրջանի ծանրամարտի առաջնությանը: Երևի հենց այդ առաջնության ժամանակ  կանխորոշվեց Սերգեյի ամենամոլի ու հավատարիմ երկրպագուի՝ եղբորորդու՝ 6-ամյա Յուրի ճակատագիրը, իսկ արդեն 1975-76 թթ. Հայաստանը երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ուներ:

43 ռեկորդ, 111 ոսկե մեդալ, երբ խոսում են թվերը...

Նա  աշխարհի բազմակի (1977-1979, 1980-1981, 1983, 1985 թթ.), օլիմպիական (1980 թ.), Եվրոպայի (1977-1978, 1980-1981, 1983 թթ.) և ԽՍՀՄ (1977, 1979, 1981 թթ.) չեմպիոն ու գավաթակիր (1976 թ.) է:

Տրիումֆային Մոսկվա 1980-ը

Օլիմպիական խաղերում 82.5 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճելով, համաշխարհային 5 ռեկորդ սահմանելով՝ դարձավ միջին քաշային կարգում առաջին ծանրորդը, որը երկամարտում գրանցել է 400 կգ:

 «Չէի կասկածում, որ օլիմպիական չեմպիոն եմ դառնալու: Դեռ երբ քաշային կարգս նոր էի փոխել, երկրպագուներիս խոստացել էի, որ առաջինն եմ լինելու ու երկամարտի արդյունքում 400 կգ եմ բարձրացնելու: Այն ժամանակ ռեկորդը 372,5 կգ էր: Թեև քչերն էին ինձ հավատում, բայց խոստումս կատարեցի:

Երբեք չեմ մոռանա այս դրվագը: Այն բանից հետո, երբ Օլիմպիական խաղերում հրեցի 222,5 կգ, մրցումները լուսաբանող Նիկոլայ Օզերովը մի քանի րոպե ոչինչ չէր կարողանում ասել, պարզապես լռել էր: Այդ մասին ինքն է ինձ պատմել: Այն ժամանակ պետք էր հնարավորինս քիչ էմոցիոնալ լինել եթերում: Ամբողջ դահլիճն էր կանգնած ծափահարում, երկար ժամանակ դրանք չէին դադարում: Իսկ դահլիճից հեռանալու համար 3 ժամ պահանջվեց, այնքան շատ երկրպագուներ էին շրջափակել ինձ:

Մեծ ոգևորությամբ պատրաստվում էի նաև 1984-ի խաղերին: Սակայն ցավալիորեն ԽՍՀՄ-ը բոյկոտեց դրանք ու չմասնակցեց: Կազմակերպվեցին Բարեկամություն-84 խաղերը, ես կրկին 5 ռեկորդ սահմանեցի ու երկամարտում գրանցեցի 405 կգ: Չնայած Բուլղարիայում ես հաղթեցի նրանց սիրելի Զլատևին, դահլիճը Մոսկվայից ոչ պակաս ջերմ ողջունեց ինձ:

Դա էլ վերջը չէր, ցանկանում էի մասնակցել նաև 1988-ի Սեուլի Օլիմպիադային: Եթե բախտս բերեր, միանգամից 4 խաղերում կարող էի հանդես գալ: 1976-ին շատ երիտասարդ էի, ու ինձ թիմում չընդգրկեցին: Իսկ 88-ին 32 տարեկանում էլ պատրաստ էի լավ արդյունք գրանցել, բայց նորից չմասնակցեցի»,- ասել է մարզիկը:

Անհամրելի մեդալները

Հաջորդող օլիմպիական ցիկլում եղել է իր քաշային կարգի առաջատարը, սակայն 1984-ին ԽՍՀՄ-ն բոյկոտել է Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը, Վարդանյանն էլ չի կարողացել մասնակցել:

1985 թվականին սահմանել  է աշխարհի 43 ռեկորդ: Իր կարիերայում 3 անգամ մեկ երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել: Դա տեղի է ունեցել 1979-ին Սպարտակիադայում, Մոսկվա 1980-ում ու Դրուժբա-84-ում, որտեղ երկամարտի ցուցանիշը հասցրել է 405 կգ-ի:

Քաղաքականությունը

80-ականների վերջին կենտրոնացել է քաղաքականության վրա: Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի անդամ: 90-ականների սկզբին տեղափոխվել է ԱՄՆ, զբաղվել հասարակական գործունեությամբ ու մարզչությամբ. մարզել է որդուն՝ Նորայր Վարդանյանին: 2009-ին վերադարձել է Հայաստան, նշանակվել Սերժ Սարգսյանի խորհրդական: 2013-ին ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: 2014 թվականին ազատվել է այդ պաշտոնից ու նշանակվել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այդ պաշտոնից էլ ազատվել է 2017 թ.:

2018-ի նոյեմբերի 1-ին փառահեղ մարզիկն իր մահկանացուն է կնքել ԱՄՆ-ում՝ հարազատներով և ընտանիքի անդամներով շրջապատված:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան
Դիտումների քանակ180
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վիեննայում քննարկվել են Հայաստան–Շվեդիա համագործակցության զարգացումները և տարածաշրջանային խաղաղության օրակարգը 10:5305 Դեկ, 2025
  • Քրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտել 10:4505 Դեկ, 2025
  • Հավաքագրվել են 603 կմ երկարությամբ ճանապարհների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները 10:3805 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | ՀՀ ԱԳ նախարարը միջազգային գործընկերների հետ հանդիպումներ է ունեցել | 05.12.2025 10:0005 Դեկ, 2025
  • Բատիկայի դասընթաց տեղահանված կանանց համար 09:4705 Դեկ, 2025
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ 09:3205 Դեկ, 2025
  • Վարչապետն այս կիրակի Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցի սուրբ և անմահ պատարագի 09:2805 Դեկ, 2025
  • Ժամը 9:00-ի դրությամբ հանրապետությունում առանց տեղումների եղանակ է 09:2205 Դեկ, 2025
  • Նարեկ Մկրտչյանն ու ԱՄՆ կոնգրեսի անդամը քննարկել են երկկողմ գործընկերությունն ընդլայնելու հնարավորությունները 09:1805 Դեկ, 2025
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5505 Դեկ, 2025
  • Ինտերնետ առևտուրը ԵԱՏՄ-ում կհեշտանա 08:4305 Դեկ, 2025
  • Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ 08:2005 Դեկ, 2025
  • Շաքարային դիաբետը խոչընդոտ չէ. Մարիամը հաղթահարել է Արարատի բարձունքը 08:0105 Դեկ, 2025
  • 5 անշարժ գույք, 57 մլն դրամ. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարագիրը 00:5405 Դեկ, 2025
  • Ադրբեջանը և Հայաստանը հարաբերությունների ամենախաղաղ շրջանն են ապրում. Բայրամով 00:3305 Դեկ, 2025
  • ԱԳ նախարարի տեղակալը Իռլանդիայի գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի և դրա կարևոր բաղադրիչ «TRIPP ուղի» ծրագրի առանցքային նշանակությունը 00:1505 Դեկ, 2025
  • Դեսպան Բալայանը Լյուվենի կաթոլիկ համալսարանի ուսանողներին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնագրերն ու «TRIPP»-ի իրագործման կարևորությունը 00:0205 Դեկ, 2025
  • ԿԿՀ անդամի ընտրությանը մասնակցել է միայն Հակոբ Արշակյանը, դեմ քվեարկել թեկնածուին 23:4204 Դեկ, 2025
  • Արարատ Հարությունյանը մեկնարկային մենամարտում վստահ առավելության է հասել Ինդոնեզիայի ներկայացուցչի նկատմամբ. բռնցքամարտի ԱԱ 23:2604 Դեկ, 2025
  • TRIPP-ի իրագործումը միտված է Հարավային Կովկասը տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի վերածելուն. Միրզոյան 23:1504 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանը բրիտանացի գործընկերոջն է ներկայացրել «ԹՐԻՓ ուղի» ծրագիրը 23:0204 Դեկ, 2025
  • Երկրորդ տարին անընդմեջ պարեկային ծառայության աշխատանքի արդյունքում նվազել են ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ նախարար 22:5904 Դեկ, 2025
  • Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ի համամասնական ցուցակի ձևավորման կարգը 22:4804 Դեկ, 2025
  • «88» սուպերմարկետների ցանցը կապ չի ունեցել և չունի որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ․ հայտարարություն 22:2304 Դեկ, 2025
  • Հարցազրույց Հրանտ Բագրատյանի հետ 22:0704 Դեկ, 2025
  • Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբերյալ քննարկումները 22:0504 Դեկ, 2025
  • ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանին 21:5404 Դեկ, 2025
  • Պիտի ամեն ինչ անենք, որ պայմանագրային ծառայությունը դառնա առավել գրավիչ. Պապիկյան 21:4504 Դեկ, 2025
  • Սրբուհի Գալյանը Դոհայում կմասնակցի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի նստաշրջանին 21:3504 Դեկ, 2025
  • Մարթա Կոսի հայտարարությունը որևէ կապ չունի ՀԷՑ-ի հետագա կառավարման խնդրի հետ. վարչապետ 21:2504 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Պորտուգալիան պատրաստ են խորացնել քաղաքական և տնտեսական կապերը 21:0704 Դեկ, 2025
  • Լուրեր 21։00 | Եկեղեցու ճգնաժամից մինչև ՀԷՑ-ի խնդիրներ. վարչապետի ճեպազրույցի շեշտադրումները 04.12.2025 21:0004 Դեկ, 2025
  • «Հաց ու պանիր» փառատոնը՝ ՏԱԽ-երի գործակցությամբ 20:5904 Դեկ, 2025
  • Միրզոյանը և Բոճորիշվիլին մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ 20:5704 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5304 Դեկ, 2025
  • Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 20:4904 Դեկ, 2025
  • Իսրայելն ավիահարված է հասցրել Գազայի հատվածում 20:4604 Դեկ, 2025
  • Հարավաֆրիկյան Հանրապետությունը կդադարեցնի իր մասնակցությունը G-20-ին, մինչև նախագահությունը ԱՄՆ-ից անցնի Մեծ Բրիտանիային 20:4104 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.12.2025 20:3404 Դեկ, 2025
  • Ադրբեջանն ակնկալում է, որ 2026 թ. Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի. Ամիրբեկով 20:2704 Դեկ, 2025
  • Պարտավոր ենք յուրաքանչյուր քաղաքացու վերաբերվել որպես գործատուի. Նիկոլ Փաշինյան 20:2404 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 4. 2025 20:1804 Դեկ, 2025
  • Խառնածին սպառնալիքները նպատակ ունեն ոչ միայն թուլացնելու պետական ինստիտուտները, այլև խարխլելու ժողովրդավարական կենսակերպը. Միրզոյանի ելույթը 20:1104 Դեկ, 2025
  • «Մեգա թրեյդ» ընկերությունը 2025-ի 9 ամսում 7 մլրդ 289 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:0404 Դեկ, 2025
  • Սլովակիան և Հունգարիան ԵՄ դատարանում կբողոքարկեն ռուսական գազի գնումներից հրաժարվելու՝ Եվրոպական հանձնաժողովի որոշումը 19:5604 Դեկ, 2025
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ․ ռազմավարական ծրագիրը 19:4704 Դեկ, 2025
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը 19:4404 Դեկ, 2025
  • ԱԺ-ում գտնվող «Գետափ գյուղի աշունը» և «Աշտարակի հին կամուրջը» գեղանկարները կամրացվեն Հայաստանի ազգային պատկերասրահին 19:3604 Դեկ, 2025
  • Նոր կարգավորումը կնպաստի տեքստիլ արդյունաբերության շարունակական զարգացմանն ու արտահանման ներուժի բարձրացմանը 19:2704 Դեկ, 2025
  • Կթոթափվի դատարանների ծանրաբեռնվածությունը, կապահովվի գործերի քննության առավել կարճ ժամկետ 19:1604 Դեկ, 2025
  • «Օպերա գալա». կհնչեն դասական երաժշտության գոհարները 19:0704 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Ձերբակալվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը 19:0004 Դեկ, 2025
  • Կստեղծվեն իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը. նախագիծ 18:5804 Դեկ, 2025
  • Հայաստանը նախագահել է «Սևծովյան տնտեսական համագործակցություն» աշխատանքային խմբի նիստը 18:5104 Դեկ, 2025
  • Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը. Բոճորիշվիլի 18:4304 Դեկ, 2025
  • Անահիտ Մանասյանը ՄԹ դեսպանին է ներկայացրել ՄԻՊ աշխատանքի կարևոր ուղղությունները 18:3804 Դեկ, 2025
  • ՌԴ ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Հայաստանի կողմից բանակցային փաթեթների հրապարակման կապակցությամբ 18:3104 Դեկ, 2025
  • ՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովին 18:2904 Դեկ, 2025
  • Ակադեմիական շարժունությունը բարձրացնում է ՀՀ բուհերի միջազգային ճանաչելիությունը․ Արթուր Մարտիրոսյան 18:2304 Դեկ, 2025
  • Սուր շնչառական վարակներն ակտիվացել են 18:1404 Դեկ, 2025
  • Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել թմրամիջոց ապօրինի իրացնելու կասկածանքով 18:0704 Դեկ, 2025
  • Թարմացվել է ՀՀ հավատարմագրված փորձագիտական կազմակերպությունների կողմից ՊԵԿ ներկայացված՝ երկակի կամ ռազմական նշանակություն չունեցող ապրանքների ցանկը 17:5704 Դեկ, 2025
  • Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր 17:4904 Դեկ, 2025
  • Մեծ Բրիտանիան և Նորվեգիան նոր խոշոր պաշտպանական համաձայնագիր են կնքել 17:4304 Դեկ, 2025
  • Մշակվել է Փրկարար ծառայության վերափոխման նոր հայեցակարգը 17:3404 Դեկ, 2025
  • Դատախազությունը ընթացք է տվել ՀՀ վարչապետի տիկնոջ հաղորդմանը 17:2904 Դեկ, 2025
  • Առաջիկա 3 օրը՝ առանց տեղումների. ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով 17:2204 Դեկ, 2025
  • Էդուարդ Հակոբյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել. ՊԵԿ-ը զգուշացնում է 17:0904 Դեկ, 2025
  • Ադրբեջանը և Հայաստանը հարաբերությունների ամենախաղաղ շրջանն են ապրում. Բայրամով 17:0704 Դեկ, 2025
  • Կապան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 4.16 հա մակերեսով հողամասի նկատմամբ. վարչապետ 17:0204 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը. Փաշինյան 17:0004 Դեկ, 2025
  • Խորհրդարանը Վահե Մկրտչյանին չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում 16:5304 Դեկ, 2025
  • Միրզոյան–Սիյարտո հանդիպում․ քննարկվել է երկկողմ և ՀՀ–ԵՄ գործընկերության խորացումը 16:4904 Դեկ, 2025
  • Իմ անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել. Աննա Հակոբյանը դիմել է դատախազություն 16:4304 Դեկ, 2025
  • Օնլայն վարկեր ձևակերպելու միջոցով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած անձը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման 16:4104 Դեկ, 2025
  • Իսրայելն ավիահարված է հասցրել Խան Յունիս քաղաքում գտնվող փախստականների ճամբարին 16:3104 Դեկ, 2025
  • Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա խաչմերուկից մինչև Մոսկովյան խաչմերուկ երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը 16:1804 Դեկ, 2025
  • ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության և պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագծերը 16:0704 Դեկ, 2025
  • Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական համաժողովում հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ 15:5504 Դեկ, 2025
  • Ընդունվել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը 15:5104 Դեկ, 2025
  • ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանին 15:3904 Դեկ, 2025
  • Թոմաս Շորլանդ Բոլը նշանակվել է Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ 15:3204 Դեկ, 2025
  • Ռուսաստանը միշտ արել է հնարավորը՝ հայ-ադրբեջանական կարգավորման համար. Շոյգու 15:2904 Դեկ, 2025
  • Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը 15:2304 Դեկ, 2025
  • Խնդիրը կարգավորված է. «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն՝ ինտերնետ կապուղիներում արձանագրված տեխնիկական խափանումների մասին 15:2104 Դեկ, 2025
  • Մենք պատկերացնում ենք պրոֆեսիոնալ բանակն իր բոլոր դրսևորումներով. Անդրանիկ Քոչարյան 15:1804 Դեկ, 2025
  • Թրամփը ներում կշնորհի Ադրբեջանի օգտին գործելու համար շուրջ 600 000 դոլար կաշառք ստանալու գործով մեղադրվող կոնգրեսական Հենրի Կուելյարին 15:1304 Դեկ, 2025
  • Թրամփը դրական է գնահատել իր բանագնացների հանդիպումը Պուտինի հետ 15:0604 Դեկ, 2025
  • Լուրեր 15։00 | Դպրոցներում ՍՇՎ «համաճարակային ֆիլտրը» գերազանցելու դեպքում ուսուցումը կանցնի հեռավար 15:0004 Դեկ, 2025
  • «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի նպատակն է ստեղծել բարեգործության նոր մշակույթ. «Իմ քայլը» հիմնադրամ 14:5204 Դեկ, 2025
  • Մեկ օրում հայտնաբերվել է 13 հետախուզվող. ՆԳՆ 14:3904 Դեկ, 2025
  • Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ 14:2704 Դեկ, 2025
  • Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը 14:2504 Դեկ, 2025
  • Ինչո՞ւ ՀԱԵ հոգևոր ծառայողները սոցիալական երաշխիքների մի մինիմալ համակարգ չունենան. Փաշինյան 14:2104 Դեկ, 2025
  • ՀԷՑ-ի հետագա կառավարման խնդիրների վերաբերյալ կա երկու տարբերակ. Փաշինյան 14:1604 Դեկ, 2025
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտը խաղաղության գործընթացին աջակցող կենսական քայլ է. Վալտոնեն 14:1204 Դեկ, 2025
  • Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա 14:1004 Դեկ, 2025
  • Զինծառայությունը 1,5 տարի դարձնելու նախաձեռնությունն ունի մեկ նպատակ՝ ՀՀ բանակը օր առաջ դարձնել պրոֆեսիոնալ. Պապիկյան 14:0404 Դեկ, 2025
  • Ակնկալիք ունեմ, որ ՀԱԵ-ն ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս. Փաշինյան 13:5704 Դեկ, 2025
  • Շահագրգռված ենք Չինաստանի և ՇՀԿ-ի հետ մեր հարաբերությունները զարգացնելու և խորացնելու ուղղությամբ. Փաշինյան 13:5204 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015