ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է 2020 ֆինանսական տարում Ուկրաինային աջակցելու ծրագրերը: Պենտագոնը նախատեսում է 250 միլիոն դոլար հատկացնել Կիևին՝ անվտանգության ոլորտում սատարելու նախաձեռնության շրջանակներում:
Միջոցները կուղղվեն զինծառայողների, սարքավորումների և խորհրդատվությունների լրացուցիչ վերապատրաստմանը, «որի նպատակն է ամրապնդել Ռուսաստանի ագրեսիայից առավել արդյունավետ պաշտպանվելու Ուկրաինայի հնարավորությունը»,- ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Միաժամանակ, Պենտագոնը պարզաբանել է, որ 125 միլիոն դոլարը Կիևը պետք է տրամադրի պաշտպանական ոլորտի բարեփոխումներին: