Կորոնավիրուսը ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Թոմաս Մոդլիի հրաժարականի պատճառը դարձավ: Մոդլին կոպիտ նկատողություն էր արել «Թեոդոր Ռուզվելտ» ատոմային ավիակրի կապիտանին: Մարտի վերջին ավիակրի կապիտան Բրեթ Քրոզյեն էլեկտրոնային փոստ էր ուղարկել Պենտագոն՝ խնդրելով մեկուսացնել նավի ամբողջ անձնակազմին, քանի որ բացահայտել էին կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներով հիվանդների: Նավապետի նամակը հայտնվել էր The San Francisco Chronicle պարբերականի տրամադրության տակ, և Քրոզյեին աշխատանքից ազատել են նամակի գաղտնիությունը չապահովելու համար:
Ապրիլի 5-ին հայտնի դարձավ, որ ավիակրի նախկին նավապետին ևս ախտորոշվել է կորոնավիրուսի վարակ: Քրոզյեն հիվանդացել էր պաշտոնից ազատվելուց հետո մի քանի օր առաջ: Նավում վարակակիր էր 230 մարդ: