Ռուսական ընդդիմությունը առաջարկել է սահմանադրական փոփոխությունների քվեարկության վերաբերյալ մի քանի ռազմավարություն:
Առաջին տարբերակը կոմունիստների կոչն է դեմ քվեարկել իշխանության ներկայացրած փոփոխություններին, հնարավորություն կտան Վլադիմիր Պուտինին նախագահ ընտրվել մինչև 2036 թվականը: Ոչ համակարգային ընդդիմությունը համաձայն է դրան: ՌԴԿՊ-ն խորհրդարանական միակ կուսակցությունն է, որը չաջակցեց Սահմանադրության փոփոխություններին, չնայած Դումայում նրանց դեմ չքվեարկեց:
Яблоко կուսակցությունը պաշտպանում է բոյկոտը: Կուսակցության նախագահը կոչ է արել չմասնակցել քվեարկությանը և չնպաստել այդ գործընթացի օրինականացմանը:
Երրորդ տարբերակը ընդդիմադիր գործիչ Նավալնու առաջարկն է: Նա անիմաստ է համարել և բոյկոտելը և «ոչ» քվեարկելը, ու կոչ է արել Ընտրական հանձնաժողովի անդամներին չներկայանալ քվեարկությանը: 900 հազարից 400 անդամ արձագանքել է կոչին:
Ըստ Նավալնիի պլանի, ԸՀ-ի անդամները պետք է հրաժարվեն ընտրական հանձնաժողովներում աշխատելուց, բայց իրենք հանձնաժողովներից չպետք է դուրս գան: «Ընտրական հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, եթե քվորում չկա, ընտրական հանձնաժողովը որպես մարմին չի կարող աշխատել»,- պնդում է Նավալնին:
Փորձագետների կարծիքով՝ Նավալնու առաջարկած տարբերակով չի հաջողվի խափանել ընտրությունները: Իշխանություններին ավելի շատ անհանգստացնում է դեմ քվեարկությունը, բայց դարձյալ առանց ընդդիմության համատեղ գործողությունների, առաջարկված ռազմավարություններից ոչ մեկը իշխանությունների համար վտանգավոր չէ: