Microsoft ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիան հրաժարվել է ԱՄՆ ոստիկանությանը վաճառել դեմքը ճանաչելու իր տեխնոլոգիան: Այս մասին ասել է ընկերության նախագահ Բրեդ Սմիթը:
Ըստ նրա՝ ընկերությունն այդ քայլին չի դիմի, քանի դեռ ԱՄՆ-ը չի մշակել ոստիկանության կողմից այդ համակարգի օգտագործումը կարգավորող օրենսդրություն:
Ավելի վաղ ամերիկյան IBM և Amazon ընկերություններն էլ էին հրաժարվել իրավապահ մարմիններին վաճառել դեմքի ճանաչման տեխնոլոգիան: Օրինակ՝ Amazon-ը հայտարարել է, որ մեկ տարի թույլ չի տա Միացյալ Նահանգների ոստիկանության ստորաբաժանումներին՝ օգտագործել իր մշակած Rekognition հավելվածը, որը նախկինում բազմիցս քննադատել են սևամորթների դեմքերը ճանաչելու հարցում ճշգրտությունների բացակայության պատճառով: