• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ժողովուրդը մեզ է վստահել պետության ղեկը, և մենք իրավունք չունենք հուսախաբ անելու նրան. Արայիկ Հարությունյան
17:2711 Հնս, 2020

Ժողովուրդը մեզ է վստահել պետության ղեկը, և մենք իրավունք չունենք հուսախաբ անելու նրան. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին անցկացրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված նախագահի գործունեության ծրագրին:

Երկրի ղեկավարը նշել է, որ արդեն հստակեցվել է կառավարության կառուցվածքը, և կազմավորվել կառավարությունը: «Սահմանադրության պահանջով ժամանակն է պատրաստելու և քսանօրյա ժամկետում հրապարակելու Հանրապետության նախագահի ծրագիրը: Ուստի, հանձնարարում եմ բոլոր լիազոր մարմիններին մշակել նախագահի ծրագիրը՝ հիմնվելով իմ նախընտրական ծրագրի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի վրա»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Հանրապետության նախագահը հանդես է եկել նաև ծրագրային ելույթով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Սիրելի՛ թիմակիցներ

Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը՝ վերջին 20 օրվա ընթացքում հստակեցրել ենք կառավարության կառուցվածքը և կազմավորել կառավարությունը: Այս մեկնարկային կարևոր փուլում առաջնորդվել եմ ԱՀ Սահմանադրությամբ և նախագահի երդմնակալության արարողության ժամանակ իմ ելույթում հնչեցրած հիմնական սկզբունքներով: Ի լրումն դրանց՝ առ այսօր կայացված որոշումներն ունեցել են մի քանի հիմնական ուղենիշներ, մասնավորապես՝

Ա) Նպատակ եմ ունեցել ապահովել կառավարության կառուցվածքի արդյունավետությունը՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները և իմ ու մեր քաղաքական թիմի նախընտրական ծրագրերի առաջնահերթությունները:

Բ) Նշանակումներում կարևորել եմ որոշում կայացնողների սահուն սերնդափոխությունը՝ ապահովելու համար երիտասարդ միտք ու եռանդուն աշխատանք: Մյուս կողմից, գիտակցելով էվոլուցիոն զարգացման և կուտակված փորձի կարևորությունը՝ ձգտել եմ միաձուլել տարբեր սերունդների համեմատական առավելությունները՝ եղած դրականը պահպանելու և, միևնույն ժամանակ, լրջագույն բարեփոխումներ իրականացնելու հնարավորություն ստեղծելու համար:

Գ) Հաշվի առնելով երդմնակալության արարողության ժամանակ հայտարարած համերաշխության ու համագործակցության իմ պատրաստակամությունը՝ այս ընթացքում կարևորել եմ քաղաքական լայն կոնսոլիդացիան և համագործակցությունը բոլոր հնարավոր քաղաքական ուժերի հետ: Բնականաբար, համագործակցությունը չի սահմանափակվում պաշտոնների նշանակմամբ, և, ինչպես հայտարարել եմ, համերաշխության ու համագործակցության իմ ձեռքը միշտ մնալու է մեկնված բոլորին, քանի դեռ մենք կիսում ենք նույն հայրենիքը և նույն ազգային արժեքներն ու նպատակները:

Դ) Հնարավոր բոլոր ջանքերը գործադրել եմ հանրության հետ ռազմավարական հաղորդակցության վարման ուղղությամբ՝ թափանցիկ ու հրապարակային կերպով ներկայացնելով իմ որոշումների հիմքերն ու պատճառները:

Այս և մի շարք այլ ուղենիշներ ընկած են եղել իմ որոշումների հիմքում: Այժմ կառավարությունը կազմավորված է, և Սահմանադրության պահանջով ժամանակն է պատրաստելու և քսանօրյա ժամկետում հրապարակելու Հանրապետության նախագահի ծրագիրը: Ուստի, հանձնարարում եմ բոլոր լիազոր մարմիններին մշակել նախագահի ծրագիրը՝ հիմնվելով իմ նախընտրական ծրագրի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի վրա:

Կառավարության հարգելի՛ անդամներ,

Պետական մարմինների հարգելի՛ ղեկավարներ ու ներկայացուցիչներ,

Ժողովրդի տված քվեի հիման վրա ձևավորվել է մեր քաղաքական թիմը իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերում, որը իմ գլխավորությամբ պատասխանատվություն է ստանձնել առաջիկա հինգ տարվա ընթացքում Հանրապետությունը առաջնորդելու անվտանգության, զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության դժվարին ուղիով: Ժողովուրդը մեզ է վստահել պետության ղեկը, և մենք իրավունք չունենք հուսախաբ անելու նրան, մենք իրավունք չունենք չօգտագործելու պատմական հնարավորությունները հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարեկեցության ամրապնդման հարցում:

Հետևաբար, առաջին հերթին ես եմ պատասխանատու Արցախի Հանրապետության հնգամյա ընթացքի հաջողությունների ու ձախողումների համար: Ուստի, հենց ես էլ պարտավոր եմ ձեր առջև դնել խնդիրներ ու տալ համապատասխան ուղղություններ: Այդ համատեքստում, բոլոր մարմիններից ու պաշտոնյաներից պահանջում եմ իրենց գործունեության մեջ առաջնորդվել ոչ միայն օրենսդրությամբ, այլև՝ հետևյալ հիմնական տասը սկզբունքներով՝

Առաջին. պաշտոնավարումը ծառայություն է ժողովրդին: Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է ժողովրդին ու հայրենիքին, ուստի, բոլորիս վարքը պետք է համապատասխանի ծառայության էությանն ու նպատակին: Ոչ մի պաշտոնատար անձ չպետք է իրեն տեր զգա քաղաքացիների հետ շփումներում, մենք բոլորս ծառաներ ենք... Սա ամենագլխավոր ու անկյունաքարային սկզբունքն է:

Երկրորդ. ամեն ինչ՝ առաջին հերթին հայրենիքի անվտանգության համար: Առկա մարտահրավերների պայմաններում մեր գերակա խնդիրը եղել և մնում է հայրենիքի պաշտպանունակության շարունակական ամրապնդումը, զինված ուժերի մարտունակության և ողջ հասարակության ռազմավարական դիմադրողականության մակարդակի հետևողական բարձրացումը: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և կողմնակից ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ երկխոսության միջոցով, բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն, ունենալով նման հակառակորդ, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, որը ամենաարդյունավետ ուղին է դեպի խաղաղություն: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր պաշտոնյա և յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ոչինչ չխնայել հայրենիքի անվտանգության ապահովման գերնպատակին հասնելու համար, և զինված ուժերի կարիքները պետք է բոլորիս առաջնային հոգածության ներքո լինեն:

Երրորդ. պետական միջոցների հանդեպ առավելագույն սրտացավությունը՝ կոռուպցիայի կանխարգելման գլխավոր նախապայման: Խստիվ դատապարտելի են կոռուպցիոն երևույթները և պետական գույքի ու միջոցների հանդեպ ոչ սրտացավ վերաբերմունքը: Մենք պետք է մեկընդմիշտ հանենք մեր հոգեկերտվածքից առնվազն խորհրդային տարիներից եկող այն կարծրատիպը, որ պետական գույքը ստորադասվում է սեփական գույքի համեմատ: Իրականությունը պետք է հակառակը լինի. պետական, այսինքն՝ հանրության գույքը գերակա է սեփական գույքի հանդեպ, և բոլորի մոտ այդ գերակա վերաբերմունքը պետք է գերիշխի: Նաև այդ կարծրատիպից են բխում կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներ, ինչը նշանակում է, որ խնդիրների հիմնական լուծումը մեր հավաքական ու անհատական հոգեկերտվածքի մեջ է: Եվ պետական շահերի պաշտպանության հարցում առաջամարտիկները պետք է լինենք մենք՝ պետական պաշտոնատար անձինք: Անձամբ ես խիստ ու հետևողական եմ լինելու նման դեպքերի կանխարգելման, բացահայտման ու պատժման հարցում. ոչ մի ներում չի լինելու հատկապես դիտավորությամբ կատարված նման հանցագործությունների նկատմամբ:

Չորրորդ. ներառականությունը՝ ցանկացած ծրագրի հիմքում: Պետական բոլոր ծրագրերը պետք է լինեն ներառական և հասցեական: Այսինքն, ցանկացած ծրագիր մշակելիս ու իրագործելիս պետք է բոլոր փուլերում ընդգրկված լինեն բոլոր շահագրգիռ կողմերն ու խմբերը, մենք պարտավոր ենք յուրաքանչյուրի կարծիքն ու փորձը հաշվի առնել, և այդ հարցում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը խիստ նախընտրելի է: Հարկ է արդյունավետ ընթացակարգեր ու կառուցակարգեր գործարկել ու կիրառել հանրության հետ երկկողմանի հաղորդակցության ապահովման համար, ներառյալ՝ հանրային քննարկումների ու էլեկտրոնային ինտերակտիվ գործիքների միջոցով:

Հինգերորդ. գործունեությունն ու ծառայությունները՝ թափանցիկ ու մատչելի: Յուրաքանչյուր պետական մարմնի ու պաշտոնատար անձի գործունեությունը պետք է լինի հնարավորինս թափանցիկ, հաշվետվողական ու մատչելի: Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն կանոնավոր կերպով իրազեկվել իրենց ծառայություններ մատուցող անձանց աշխատանքից, ստանալ մանրամասն հաշվետվություններ մեր գործունեության և հանրային միջոցների ծախսման վերաբերյալ: Թափանցիկությունը պետք է ապահովել ոչ միայն հեռակա, այլև՝ կենդանի հաղորդակցության միջոցով: Թափանցիկության հետ ուղղակիորեն առնչվում է պետության կողմից մատուցվող ծառայությունների մատչելիությունը: Սպասարկման մշակույթը պետք է մտնի պետական հատված, և որևէ դժգոհություն չպետք է լինի քաղաքացիների հանդեպ այս կամ այն հանրային ծառայողի վերաբերմունքից: Այդ համատեքստում խիստ կարևորում եմ պետական վարչարարության առավելագույն թեթևացումն ու մատչելիությունը, որի առաջնային ուղղություններից մեկը, հատկապես ներկա մարտահրավերների պայմաններում, բոլոր հնարավոր ծառայությունների ու փաստաթղթերի շրջանառության արագ թվայնացումն է:

Վեցերորդ. օրենքները հավասարապես բոլորի համար են, բացառությունները՝ նույնպես: Կարգուկանոնը և օրենքի առջև հավասարությունը պետք է տիրեն ողջ Հանրապետությունում: օրենքի գերակայությունը պետք է գործի անվերապահորեն, և որևէ արտոնյալ անձ չի հանդուրժվելու մեր կողմից: Ցանկացած անձի վաստակն ու արտոնությունները պետք է լինեն ոչ թե լրացուցիչ իրավունքների, այլ՝ պարտականությունների աղբյուր:

Յոթերորդ. յուրաքանչյուր հանրային ծառայող մարդու իրավունքների պաշտպան է: Մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է, քանի որ պետության ցանկացած գործառույթ, վերջիվերջո, հանգում է մարդուն ծառայելուն և պաշտպանելուն: Այդ առումով կարևոր է և՛ պետության պոզիտիվ պարտականությունների կատարումը, և՛ մարդու իրավունքների մշակույթի ու պատշաճ իրազեկման երաշխավորումը: Յուրաքանչյուր հանրային ծառայող պետք է գործի այն մտայնությամբ, որ ինքը պարտավոր է պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքները և կանխարգելել հնարավոր խախտումները:

Ութերորդ. արժանիքահեն մարդկային ռեսուրսների կառավարում՝ զարգացնող միջավայրում: Մենք զգալի խնդիրներ ունենք մարդկային ռեսուրսների կառավարման բոլոր օղակներում՝ կադրերի ընտրությունից ու առաջխաղացումից մինչև շարունակական ուսուցում ու աշխատանքի կառավարում: Կասեի, որ պետական կառավարման ամենահիմնարար խնդիրը հենց մարդկային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումն է, ինչից էլ բխում են բազմաթիվ այլ խնդիրներ: Մենք պարտավոր ենք նախևառաջ ինքներս սովորել ու պարբերաբար զարգացնել կառավարման համապատասխան հմտություններ ու գիտելիքներ, այնուհետև՝ համակարգը բարեփոխել այնպես, որ երաշխավորենք կադրերի ընտրության արժանիքահեն ու արդար մոտեցումը, իսկ հանրային ծառայողների աշխատանքի համար՝ խրախուսող ու զարգացնող միջավայր, որտեղ կիրացվի յուրաքանչյուր հանրային ծառայողի առավելագույն ներուժը հանուն հայրենիքի անվտանգության ու զարգացման: Գիտակցում եմ, որ սա ամենաբարդ խնդիրներից մեկն է, սակայն յուրաքանչյուրիս հետևողական ու խելացի աշխատանքով կարող ենք մեկ օր դա էլ գլուխ բերել:

Իններորդ. ներդաշնակ ու նախաձեռնողական աշխատանք՝ թիմային ոգով: թեև յուրաքանչյուր պաշտոնատար անձ ունի իր պարտականություններն ու լիազորությունները, սակայն մեր աշխատանքը թիմային է, և ես պահանջում եմ, որ համագործակցային ու թիմային ոգին տիրի պետական մարմինների համատեղ աշխատանքում: Ներդաշնակությունը պարտադիր պայման է պետական համակարգի աշխատանքում, և անընդունելի են միջգերատեսչական հակասությունները ու այն դեպքերը, երբ մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուս ձեռքը: Այդ առումով կուզեի ընդգծել նաև նախաձեռնողականության կարևորությունը. ընդհանրապես կյանքում հաջողում է այն մարդը, ով նախաձեռնող է իր միջավայրի խնդիրները հասկանալու և լուծելու հարցում, իսկ հանրային ծառայողներն առավել ևս պետք է նախաձեռնող լինեն հանրության հիմնախնդիրների լուծման գործում՝ բնականաբար, պահելով համագործակցային ոգին:

Տասներորդ. համազգային ջանքեր՝ համազգային պատասխանատվությամբ: Արցախը մեկ միասնական հայկական աշխարհի անբաժանելի մասնիկն է, ավելին՝ հայության ինքնության ու արժանապատվության համար թերևս ամենակարևոր մասնիկը ներկա դարաշրջանում: Հետևաբար, մենք միայնակ չենք մեր ջանքերում, մեր թիկունքին կանգնած է ողջ հայությունը, առանց որի՝ արդեն փակած կլինեինք հայոց պատմության վերջին էջը: Սակայն, մյուս կողմից, մենք կրում ենք լրացուցիչ պատասխանատվություն համայն հայության առջև: Ուստի, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է գիտակցի այդ հնարավորությունն ու պատասխանատվությունը՝ հետևողականորեն ամրապնդելով Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ համագործակցությունն ու ինտեգրացիայի աստիճանը, ներգրավելով բոլոր հնարավոր ջանքերն ու ռեսուրսները Արցախի անվտանգության ու զարգացման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ներդաշնակության, նախաձեռնողականության ու թիմային ոգու սկզբունքը կիրառելի է նաև այս հարաբերություններում, ինչը նշանակում է, որ բոլոր դեպքերում պարտավոր ենք մենք էլ ձեռք մեկնել հայության այս կամ այն հատվածին՝ ցանկացած մարտահրավեր համատեղ չեզոքացնելու նպատակով: Մեր համազգային պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն հայոց միացյալ հայրենիքի անվտանգությունը և համազգային արժանապատվությունը պահելով առաջնագծում, փոխարենը՝ մենք կիսում ենք պատասխանատվությունը համազգային բոլոր խնդիրների լուծման համար:

Սիրելի՛ թիմակիցներ

Հարգելի՛ հանրային ծառայողներ

Վստահ եմ, որ միասին, համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք կյանքի կոչել նախանշված ծրագրերը և մեր հայրենիքը տանել դեպի զարգացման նոր ուղի, կերտել ռազմական, սոցիալ-տնտեսական ու քաղաքակրթական առումներով հզոր հայրենիք: Պետք է արձանագրել, որ այդ բոլոր ծրագրերի հիմքում մարդն է՝ որպես բարձրագույն արժեք, Արցախի Հանրապետության քաղաքացին, յուրաքանչյուր հայ, նրա երազանքներն ու նպատակները, նրա հոգսերն ու կարիքները, օրինական շահերը, իրավունքներն ու ազատությունները:

Ուստի, բոլորից ակնկալում եմ, իսկ Հանրապետության նախագահին ենթակա բոլոր պաշտոնատար անձանցից խստիվ պահանջում եմ կատարել օրենսդրությամբ իրենց վերապահված պարտականությունները, ինչպես նաև առաջնորդվել օրենսդրությամբ ամրագրված և իմ կողմից նշված սկզբունքներով: Անհրաժեշտ է, որ ինքներդ պարբերաբար ստուգեք ու վերլուծեք, թե արդյոք պատշաճորեն եք կատարում ձեր պարտականությունները և հետևում նշված սկզբունքներին, և եթե որևէ հարցում թերանում եք, ապա պետք է պարտաճանաչ ու բարեխիղճ կերպով շտկեք դրանք, սովորեք նոր հմտություններ ու կարողություններ: Համոզված եմ՝ այդ դեպքում մենք կարճ ժամանակում արձանագրելու ենք նշանակալի հաջողություններ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու սուրբ առաքելության մեջ, իսկ ժողովուրդն էլ տեսնելու և գնահատելու է դրանք:

Ի գո՛րծ և բարի՛ ընթացք բոլորիս»:

Դիտումների քանակ37
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի հարցը 11:2926 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:1726 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում 11:1626 Օգս, 2026
  • Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները 11:0426 Օգս, 2026
  • Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 10:4826 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն 10:3626 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Քոչարյանի և Սարգսյանի օրոք քաղաքացուց վրեժ են լուծել. ԱԺ փոխնախագահ 10:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0026 Օգս, 2026
  • Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը 09:5226 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթ 09:4426 Օգս, 2026
  • Անահիտ Ցիցիկյան-100. հոբելյանական համերգ 09:3226 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:0126 Օգս, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:4726 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2626 Օգս, 2026
  • Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 08:0826 Օգս, 2026
  • Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 01:0026 Օգս, 2026
  • Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը․ ովքեր են Հայաստանի պատվիրակները 00:3726 Օգս, 2026
  • 100 հազար դոլարով Երևանում 8.3 հեկտար հող, հերքո՞ւմ են դա. Ալեքսանյան 00:2426 Օգս, 2026
  • Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 00:1926 Օգս, 2026
  • Հայաստանը երկրորդ ձեռքից շոր ուղարկելու տեղ չէ, այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների երկիր է. Փաշինյան 00:0426 Օգս, 2026
  • Կատարվածը ոչ թե վրեժխնդրություն է, այլ իրավական գործընթաց. ԱԺ արտահերթ նիստը 23:4725 Օգս, 2026
  • Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANA 23:3625 Օգս, 2026
  • Բռնության մթնոլորտում մեծացող երեխայի քունը, առողջությունը, հույզերն ու վարքը կրում են վախի և լարվածության հետևանքներ․ Հակոբյան 23:2325 Օգս, 2026
  • Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները 23:0025 Օգս, 2026
  • Ցուցահանդեսի այցելուները՝ խաղի մասնակիցներ 22:4525 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է 22:4025 Օգս, 2026
  • 22 անշարժ գույք, 13 ընկերությունում մասնակցություն, 19.5 մլրդ դրամ.բռնագանձման պահանջ՝ Քոչարյաններից 22:2725 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լոռի» ապրանքանիշի երկու տեսակի ըմպելիքների արտադրությունը 22:0925 Օգս, 2026
  • Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 22:0025 Օգս, 2026
  • Հայկական գինու պատմությունը տպավորել է ֆրանսիացի գինեգործներին 21:5125 Օգս, 2026
  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան 21:3725 Օգս, 2026
  • Պոչուկի տերատոմա՝ նորածնի մոտ. այն բարեհաջող հեռացվել է 21:1825 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 21:1325 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026
  • Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4925 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 20:4125 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015