Թուրքիայի խորհրդարանում «Շուկաներում և թաղամասերում պարեկային հսկողություն իրականացնելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և իշխանամետ «Ազգայնական շարժում» կուսակցությունների միջև լարվածությունը վերածվել է ձեռնամարտի, ինչի պատճառով նիստն ընդմիջվել է։
ԺՀԿ-ական ընդդիմադիր պատգամավոր Օզգյուր Օզելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ փորձ է արվել խլել իրենցից խոսելու իրավունքը և «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորը հարվածել է իրեն ներս մտնելիս։ Նա ընդգծել է նաև, որ իր ընկերների միջամտության շնորհիվ է իր վրա կատարված հարձակումը կասեցվել: