Ճապոնիայում անհայտ քաղաքացին 30 միլիոն դոլար է նվիրել աղքատ ընտանիքներին և կրթությանը: 70-ամյա տղամարդը փողով փաթեթը թողել է երկրի արևմտյան Նարա քաղաքի քաղաքապետարանում, որի աշխատակիցները չեն հասցրել տեսնել բարերարի դեմքը:
Գումարից ավելի քան 270 հազար դոլարը նախատեսված է եղել տարածաշրջանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքների հաղթահարմանը, մյուս մասը՝ աղքատ ընտանիքների աջակցությանն ու կրթության բարելավմանը: Գումարի հետ եղել է նաև ուղեցույց, որտեղ նշված էր, որ երկրի յուրաքանչյուր աղքատ բնակչին նախատեսվում է 930 դոլարի նպաստ: