Քարայծը ներխուժել է Թուրքիայի Ադըյաման նահանգի գյուղերից մեկի մզկիթը: Ըստ ականատեսի՝ կենդանին իջել է գյուղին հարակից լեռներից, մտել է մզկիթի բակ, ապա անարգել ներխուժել է սրբավայր ու բարձրացել երկրորդ հարկ։
Գյուղացիները, իհարկե, փորձել են քարայծին հեռացնել մզկիթից, բայց մեծ դժվարությամբ չորքոտանուն բռնել հաջողվել է անվտանգության աշխատակիցների հետ համատեղ ջանքերով: