Մեծ Բրիտանիայում ավարտվել են դիմակների արդյունավետության վերաբերյալ վեճերը, և իշխանությունների որոշմամբ հունիսի 15-ից բնակիչները պարտավոր են դրանք կրել հասարակական տրանսպորտում: Միաժամանակ կբացվեն որոշ խանութներ, աշակերտների մի մասը դպրոց կհաճախի:
Առանց դիմակի տրանսպորտային միջոցներում հայտնվելու համար տուգանք է նախատեսված, որի չափն առայժմ հաստատված չէ: Տրանսպորտի նախարարը զգուշացրել է, որ առանց դիմակի կարգելվի օգտվել տրանսպորտից:
Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից Մեծ Բրիտանիայում մահացել է 176 հիվանդ: Համաճարակի ժամանակ մահացածների ընդհանուր թիվը 39 904 մարդ է: