Գերմանիայում հարցում է անցկացվել` պարզելու բնակիչների վերաբերմունքը կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը: Հարցվողների 62 տոկոսը գոհ է կամ նույնիսկ շատ գոհ կորոնավիրուսային համաճարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ կանցլեր Անգելա Մերկելի կառավարության աշխատանքից:
Հարցումներ են արվել նաև կառավարության առանձին անհատների գործունեության վերաբերյալ: Պարզվել է, որ հարցվածների 71 տոկոսը բարձր է գնահատել Անգելա Մերկելի աշխատանքը: 60 տոկոսը գոհ է ֆինանսների, 57 տոկոսը՝ առողջապահության, 51 տոկոսը՝ Էկոնոմիկայի նախարարի աշխատանքից: