COVID-19-ով վարակվելու ռիսկը նվազեցնելու երկու կարևոր միջոցներ կան՝ ֆիզիկական հեռավորություն պահպանելն ու դիմակ կրելը: Թեմային է անդրադարձել CNN-ը: Պարբերականը գրում է, որ կորոնավիրուսով չվարակվելու ամենաարդյունավետ միջոցները սրանք են:
Մինչև այժմ արված ուսումնասիրություններից պարզվել է, որ մինչև մեկ մետր հեռավորություն պահելու դեպքում վարակվելու ռիսկը կազմում է 12.8 տոկոսով, իսկ մեկ մետրից ավելի հեռավորության դեպքում ռիսկի տոկոսը կազմում է 2.6: Նշվում է, որ 2 մետր հեռավորությունը պահպանելն ամենաարդյունավետ միջոցն է:
Դիմակ կամ շնչադիմակ չկրելու դեպքում վարակի փոխանցման հավանականությունը 17.4 տոկոս է, մինչդեռ դիմակ կրելիս ռիսկը նվազում է՝ հասնելով 3.1 տոկոսի:
Աչքերի պաշտպանիչ միջոցներ, օրինակ՝ ակնոց, չկրելու դեպքում վարակվելու հավանականությունը հասնում է 16 տոկոսի, մինչդեռ այն կրելու դեպքում՝ 5.5 տոկոսի: