Ռումինիայի վարչապետը տուգանվել է հակահամաճարակային սահմանափակումները խախտելու, մասնավորապես՝ դիմակ չկրելու համար: Այս մասին տեղեկացնում է Euractiv կայքը:
Ռումինիայի կառավարության ղեկավար Լյուդովիկ Օրբանը վճարել է 617 եվրո կարանտինային ռեժիմը խախտելու համար, երբ փակ տարածքում ծխել է և դիմակով չի եղել:
Սկանդալը հասունացել է այն ժամանակ, երբ երկրի վարչապետն իր աշխատասենյակում մի քանի նախարարների հետ նստած ծխել է: Ընդ որում՝ բոլոր ներկաները եղել են առանց դիմակի: Պաշտպանիչ այդ միջոցները դրված են եղել սեղանին: