Մայիսի 29-ի առավոտյան 10։00-ի տվյալով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 5,81 միլիոնը: Համաճարակը տարածվել է 188 երկրում: Այդ մասին են վկայում Հոփկինսի համալսարանի նախագծի տվյալները:
Ըստ նախագծի ՝ աշխարհում վարակված է 5 810 331 մարդ: Օրվա ընթացքում վարակվածների թվի աճը կազմել է 115.1 հազար: Համաճարակի ամբողջ ընթացքում մահացել է 360 332 պացիենտ, վերականգնվել է 2,41 միլիոն մարդ:
SARS-CoV-2-ով ամենաշատ տուժած երկիրը Միացյալ նահանգներն է (1,72 միլիոն վարակված): Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է՝ (438,2 հազար մարդ), Ռուսաստանը երրորդն է (379 հազար): Առաջին հնգյակում են՝ նաև Մեծ Բրիտանիան (270,5 հազար) և Իսպանիան (237.9 հազար):
Վարակի զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 101.617 մարդ:
Եվրոպայում հակառեյտինգային առաջատար երկրների մահացության մակարդակը գերազանցում են 10 տոկոսը:
Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 8371 դեպք: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 379.051 դեպք: Առողջացել է ավելի քան 150 հազար մարդ, մահացել է 4 142-ը: Համաճարակի սկզբից ի վեր երկրում կատարվել է ավելի քան 9,7 միլիոն կորոնավիրուսային թեստ: