Կորոնավիրուսի համավարակի այսօրվա վիճակագրական տվյալներն ըստ Worldometers կայքի՝
ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 5 միլիոն 803099-ի, մահացության ցուցանիշը կազմում է 357693, ապաքինվել են ավելի քան 2.5 միլիոնը:
Վարակվածների ու մահացածների թվով առաջատարը կրկին Միացյալ Նահանգներն է: Այստեղ կա 1 միլիոն 745803 վարակված, մահացել են 102107-ը, ապաքինվել՝ 490130-ը:
Երկրորդ տեղում Բրազիլիան է: Լատինամերիկյան երկրում վարակվել է 414661 մարդ, մահացել՝ 25697 հիվանդ: Ապաքինվածների թիվը մոտենում է 167000-ի:
Երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է: Այս երկրում վարակված է մոտ 380000 մարդ, մահացության ցուցանիշը 4142 է: Ապաքինվել է 150000 հիվանդ:
Չորրորդն Իսպանիան է: Այս երկրում կա 283849 վարակված, մահացել են ավելի քան 27000-ը, բուժվածների թիվը հասնում է 200000-ի:
Հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Հնդկաստանը, Իրանը և Պերուն: