Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրվա ընթացաքում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 8371 նոր դեպք, մահացել է 174 հիվանդ: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանում վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
Վարակի առավել շատ դեպքերը գրանցվել են Ռուսաստանի մայրաքաղաքում, մերձմոսկովյան շրջաններում և Սանկտ Պետերբուրգում: Վերջին 24 ժամվա ընթացքում հաստատված դեպքերից 3560 հիվանդի մոտ կլինիկական ախտանշաններ չկան:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կա մոտ 380000 վարակված, մահացության ցուցանիշը 4142 1, ապաքինվել է ավելի քան 150000 հիվանդ: