Ռուսաստանում հնգամյա կատվի SARS-CoV-2-ի թեստը դրական է եղել, կենդանին կարանտինացվել է: Ռուսաստանցի վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնը, սակայն ասել է, որ կատուն մարդկանց համար վտանգ չի ներկայացնում: Նրա խոսքով՝ կատուները վիրուսի երկրորդական կրողներն են, և չի բացառվում, որ կենդանին վարակվել է տիրոջից: Առայժմ պարզ չէ՝ կատվի տերերը վարակակի՞ր են, թե՞ ոչ: Ըստ վիրուսաբանի՝ կորոնավիրուսի հիմնական տարածողը մարդն է:
Ավելի վաղ կորոնավիրուսով վարակված կատուներ էին հայտնաբերել Հոնկոնգում և Ուհանում, իսկ Նյու Յորքի գազանանոցում վարակակիր էին համարվել չորս վագր ու երեք առյուծ: