Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութը չի կարողացել այցելել ծերանոցում մահացող մորը՝ կորոնավիրուսի հարցով երկրում հաստատված սահմանափակումների պատճառով:
Քաղաքական գործչի 96-ամյա մայրը մահացել է Հաագայի ծերանոցում, սակայն Ռյութը մորը չի կարողացել այցելել նաև մինչև նրա մահը՝ մարտի 20-ին իր իսկ կառավարության կիրառած սահմանափակումների պատճառով, որոնցից մեկն արգելում էր այցելել ծերանոցներ:
Ի դեպ, նիդեռլանդական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռյութ-Դիլինգը չի մահացել կորոնավիրուսից, չնայած որ այդ ծերանոցում վարակի բռնկում էր եղել: